«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ
14.11.2017
Հոդված 32-ի 2-րդ մասի 7-րդ կետից հանել «ծանրության» բառը։
4 - Agree
0 - Disagree
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
(Նոր խմբագրությամբ)
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները, կազմակերպական-իրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը, կարգավորում է նախադպրոցական կրթության գործընթացին մասնակից ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավահարաբերությունները, ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված բոլորի համար հավասար կրթության իրավունքի, նախադպրոցական կրթության հասանելիության և մատչելիության հիմքերը:
Հոդված 2. Նախադպրոցական կրթության մասին օրենսդրությունը
1.Նախադպրոցական կրթության բնագավառը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Ընտանեկան օրենսգրքով, սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:
Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններ
նախադպրոցական կրթություն՝ նախադպրոցական տարիքի յուրաքանչյուր երեխայի մտավոր, հոգեկան և ֆիզիկական զարգացման, ուսուցման, խնամքի և դաստիարակության գործընթաց, որը նպատակաուղղված է երեխայի՝ տարիքին համապատասխան զարգացմանը, ինքնասպասարկմանը սոցիալիզացիային, կյանքի հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը, տարրական կրթություն սահուն անցման ապահովմանը:
նախադպրոցական տարիք` երեխայի 0- 6 տարեկանը.
նախադպրոցական հաստատություն՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որն իրականացնում է նախադպրոցական կրթական ծրագիր և ապահովում է նախադպրոցական տարիքի յուրաքանչյուր երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության, ինչպես նաև խնամքի ու հսկողության, առողջության պահպանման ու ամրապնդման համար անհրաժեշտ միջավայր,
նախադպրոցական հաստատության խումբ` երեխաների տարիքային զարգացման առանձնահատկությունների հիման վրա ձևավորված խումբ․
նախադպրոցական հաստատության տարատարիք երեխաների խումբ` տարբեր տարիքային խմբերի կրթական ծրագրեր յուրացնող տարատարիք երեխաների համակազմով ձևավորված խումբ.
կրթության առանձնահատուկ պայմաններ` երեխայի նախադպրոցական կրթական ծրագրի յուրացմանը նպատակաուղղված ուսուցման մեթոդների, անհատական ուսուցման տեխնիկական միջոցների, հարմարեցված միջավայրի, ինչպես նաև մանկավարժահոգեբանական, սոցիալական և այլ ծառայությունների ամբողջություն․
կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա՝ նախադպրոցական կրթության կազմակերպման հետ կապված դժվարություններ, այդ թվում՝ զարգացման ֆիզիկական կամ մտավոր առանձնահատկություններ ունեցող երեխա, ում կողմից նախադպրոցական ծրագրերը յուրացվելու համար անհրաժեշտ են կրթության առանձնահատուկ պայմաններ.
ներառական կրթություն` յուրաքանչյուր երեխայի համար, այդ թվում՝ նախադպրոցական կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների և հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և նախադպրոցական կրթության պետական չափորոշչով սահմանված արդյունքի ապահովում.
մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ՝ ուսումնամեթոդական, հոգեբանական և մանկավարժական աջակցություն, որը ցուցաբերվում է երեխային, նրա ծնողին կամ օրինական ներկայացուցչին և մանկավարժական աշխատողներին.
երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում՝ երեխայի նախադպրոցական ծրագրերին մասնակցության դիտարկում, երեխայի զարգացման հնարավորությունների բացահայտում և կրթության առանձնահատուկ անհրաժեշտ պայմանների սահմանում.
ֆինանսավորման բարձրացված չափաքանակ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած նվազագույն ֆինանսավորման չափ, որն անհրաժեշտ է կրթության առանձնահատուկ պայմանների ապահովման համար.
անհատական ուսուցման և զարգացման պլան` նախադպրոցական կրթության պետական չափորոշչի, կրթական ծրագրերի և երեխայի առանձնահատկությունների հիման վրա կազմված փաստաթուղթ, որը սահմանում է երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության տարեկան նպատակները, խնդիրները և դրանց հասնելու գործողությունները (կարիքի դեպքում նաև՝ աջակցող ծառայությունները).
երեխաների խնամք և հսկողություն` երեխաների խնամքի կազմակերպմանն ուղղված համալիր, որոնք ապահովում են հաստատությունում երեխաների օրվա ռեժիմի և անձնական հիգիենայի պահպանումը․
ուսուցման և դաստիարակության միջոցներ – զարգացնող խաղեր, խաղալիքներ, տեսաձայնային և երաժշտական սարքավորումներ, մարզական գույք, ուսումնադիտողական ձեռնարկներ, տեղեկատվական հաղորդակցման միջոցներ, տպագիր և էլեկտրոնային կրթական ռեսուրսներ․
մանկավարժական աշխատող` երեխաների կողմից նախադպրոցական կրթական (այդ թվում` լրացուցիչ ) ծրագրերի յուրացման, նախադպրոցական կրթության չափորոշիչների պահանջների ապահովման, ինչպես նաև ուսուցման, զարգացման և դաստիարակության մեթոդների կիրառման միջոցով երեխաների համապատասխան գիտելիքների, կարողությունների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը նպաստող և(կամ) դրանք ապահովող նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատակից.
մանկավարժական աշխատողի ատեստավորում՝ մասնագիտական գիտելիքների, աշխատանքային կարողությունների, հմտությունների՝ զբաղեցրած պաշտոնին համապատասխանության որոշման գործընթաց.
մանկավարժական աշխատողի վերապատրաստում` վերապատրաստող կազմակերպություններում մանկավարժական աշխատողի կողմից կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած վերապատրաստման չափորոշիչներին և ծրագրերին համապատասխան` մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների կատարելագործման գործընթաց.
նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչ` նորմատիվ, որը սահմանում է նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման կրթական ծրագրերի բովանդակությունը, նրանց ներկայացվող որակական պահանջները, ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը, ինչպես նաև այդ տարիքի երեխաների կրթության կազմակերպման պայմանների ապահովումը, որի արդյունքում երեխան կկարողանա առավելագույնս յուրացնել նախադպրոցական կրթական ծրագիրը և հասնել կրթության միջոցով ապահովվող արդյունքին.
նախադպրոցական կրթական ծրագիր` նախադպրոցական կրթության նպատակների իրականացմանն ուղղված ուսումնադաստիարակչական գործընթացի բովանդակության, կրթության կազմակերպման ձևերի, կիրառվող մեթոդաբանության, տեխնոլոգիաների և ըստ տարիքային խմբերի` երեխաների գիտելիքների, կարողությունների և հմտությունների, զարգացման ոլորտներին և ուղղություններին համապատասխան ակնկալվող արդյունքների ամբողջություն.
նախադպրոցական կրթության այլընտրանքային ծրագիր` ուսումնական պարապմունքների, ուսուցման և դաստիարակության կազմակերպման ձևերի, միջոցների և մեթոդների բազմազանություն առաջարկող նախադպրոցական կրթական ծրագիր, որն ապահովում է նախադպրոցական պետական կրթական չափորոշչով սահմանված արդյունքները.
հեղինակային նախադպրոցական կրթական ծրագիր` այլընտրանքային նախադպրոցական կրթական ծրագրի տեսակ, որը միջազգային չափանիշներով ճանաչված (վկայագրված) է որպես հեղինակային կամ ստեղծված, մշակված և ներդրված է մանկավարժական որոշակի համակազմի կամ կառավարման մարմնի (մարմինների) կողմից.
փորձարարական նախադպրոցական կրթական ծրագիր` սահմանված կարգով որոշակի ժամկետով ներդրված այլընտրանքային նախադպրոցական կրթական ծրագիր, որի նպատակն է ապահովել կրթության կազմակերպման բազմազանությունը, միջազգային համագործակցությունը, կրթության արդյունավետ կազմակերպման համակարգերի բացահայտումը և ներդրումը.
նախադպրոցական լրացուցիչ կրթական ծրագիր՝ նախադպրոցական կրթական ծրագիր, որը նպատակաուղղված է հիմնական ծրագրերից դուրս երեխաների նախասիրությունների, զարգացման պահանջների բավարարմանը
փորձաքննություն` կրթական ծրագրի, ուսումնական, ուսումնամեթոդական, ուսումնաօժանդակ ձեռնարկի, ուսումնադիտողական նյութի՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով նախադպրոցական կրթության պետական չափորոշիչներին, կրթական ծրագրերին մեթոդաբանության համապատասխանության գնահատման գործընթաց.
Հոդված 4. Նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականությունը
1․ Հայաստանի Հանրապետությունը հռչակում և երաշխավորում է նախադպրոցական կրթության բնագավառի ներառականությունը, մատչելիությունն ու որակը` որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման, զարգացման ու դաստիարակության, կյանքի, առողջության պահպանման և ամրապնդման կարևոր երաշխիք։
Հոդված 5. Նախադպրոցական կրթության նպատակները, խնդիրները և պետական քաղաքականության սկզբունքները
1) մտավոր, հոգեկան, ֆիզիկական կարողությունների համակողմանի զարգացմանը, դաստիարակությանը, խնամքին, առողջության պահպանմանը և սոցիալական ներառմանը, տարիքին համապատասխան զարգացմանը, ինքնասպասարկմանը սոցիալիզացիային, կյանքի հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը.
2) երեխայի իրավունքների պաշտպանությանը, նրա արժանապատվության նկատմամբ հարգանքին.
3) երեխայի անհատականության ձևավորմանը և տարրական կրթությանն արդյունավետ նախապատրաստմանն ու սահուն անցմանը.
2․ Նախադպրոցական կրթության խնդիրներն են՝
1) տրամաբանության և մտածողության և տարրական մաթեմատիկական պատկերացումների զարգացումը.
2) վարվեցողության կանոններին, հայրենի բնության և բնապահպանության, պատմության և ազգային մշակույթի տարրերին ծանոթացումը, իրավական դաստիարակության ապահովումը, անվտանգ կենսագործունեության հիմունքների սերմանումը, երեխայի մտավոր, բարոյական, գեղագիտական ու ֆիզիկական զարգացման հիմքերի ստեղծումը, աշխատանքային, ինքնասպասարկման հմտությունների և կարողությունների ձևավորումը.
3) հայրենիքի նկատմամբ սիրո սերմանումը, ընտանիքի, ազգային ավանդույթների, մայրենի լեզվի, ազգային և համամարդկային արժեքների նկատմամբ հարգանքի, սեփական անձի, շրջապատի և շրջակա միջավայրի նկատմամբ հարգալից վերաբերմունքի ձևավորումն ու արմատավորումը.
4) երեխայի անհատականության ձևավորումը, ստեղծագործական ունակությունների զարգացումը.
5) կրթությունը շարունակելու պատրաստվածության ապահովումը.
6) ընտանիքին սոցիալ-մանկավարժական աջակցության ցուցաբերումը:
1) նախադպրոցական կրթության ազգային և համամարդկային արժեքների, երեխայի կյանքի ու առողջության, անհատի ազատ և համակողմանի զարգացման առաջնայնությունը, քաղաքացիական և իրավական տարրերի ձևավորումը, անհատի և նրա իրավունքների ու ազատությունների նկատմամբ հարգանքը, արժանապատվությունը, հայրենասիրությունը, աշխատասիրությունը, պատասխանատվությունը, հանդուրժողականությունը, բնապահպանական աշխարհայացքի ձևավորումը.
2) ուսուցման և խնամքի հավասար հնարավորությունները և մատչելիությունը, համապատասխանությունը երեխայի զարգացման մակարդակին և անհատական առանձնահատկություններին.
3) նախադպրոցական կրթության բնագավառում կառավարման ժողովրդավարական սկզբունքների ապահովումը.
4) նախադպրոցական ուսումնական հաստատություններում ներառական և երեխայակենտրոն միջավայրի խթանման, երեխայի մտավոր, հոգեկան և ֆիզիկական ունակությունների զարգացման առաջնայնությունը.
5) երեխայի ծնողների կամ օրինական ներկայացուցիչների և նախադպրոցական ուսումնական հաստատության միջև համագործակցությունը․
6) նախադպրոցական կրթության աշխարհիկ բնույթը.
7) նախադպրոցական կրթության որակի շարունակական բարելավումը, միջազգային չափանիշներին համապատասխանությունը.
8) անկախ կազմակերպական-իրավական ձևից` նախադպրոցական ուսումնական հաստատությունների և դրանցում ընդգրկված երեխաների ու աշխատողների իրավահավասարությունը։
Գ Լ ՈՒ Խ 2
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 6. Նախադպրոցական կրթության համակարգը
1) նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը, հիմնական և լրացուցիչ կրթական ծրագրերը.
2) նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները,
3) նախադպրոցական կրթության կառավարման մարմինները:
Հոդված 7.Նախադպրոցական տարիքը
ա) վաղ մանկության տարիք` 0- 3 տարեկան.
բ) կրտսեր նախադպրոցական` 3-ից մինչև 5 տարեկան.
գ) ավագ նախադպրոցական` 5-ից մինչև 6 տարեկան:
3.Նախադպրոցական ուսումնական հաստատությունում երեխաների տարիքային հենքի և անհատական զարգացման առանձնահատկությունների հիման վրա ձևավորվում են հետևյալ տարիքային խմբերը.
1) վաղ մանկության տարիքի առաջին խումբ - մինչև 1 տարեկան
2) վաղ մանկության տարիքի երկրորդ խումբ - մեկից մինչև երկու տարեկան
3) կրտսեր առաջին խումբ - երկուսից մինչև երեք տարեկան
4) կրտսեր երկրորդ խումբ - երեքից մինչև չորս տարեկան
5) միջին խումբ - չորսից մինչև հինգ տարեկան
6) ավագ խումբ – հինգից մինչև վեց տարեկան։
Հոդված 8. Երեխայի ընդունելությունը նախադպրոցական ուսումնական հաստատություն, տարիքային խմբերի համալրումը
Գ Լ ՈՒ Խ 3
ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հոդված 9. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը
Հոդված 10. Նախադպրոցական կրթական ծրագրերը, ծրագրերի բաղադրիչները, դասակարգումը
1) հիմնական (համալիր) ծրագիր
2) այլընտրանքային (տարբերակային) ծրագիր:
1) ուսումնական հաստատության կողմից իրականացվող ուսումնամեթոդական, փորձարարական, հետազոտական աշխատանքները.
2) մանկավարժական աշխատողների մասնագիտական կատարելագործման միջոցառումները.
3) նախադպրոցական կրթական լրացուցիչ ծառայությունների կազմակերպումը.
4) երեխաների խնամքի, առողջության պահպանման միջոցառումները.
5) երեխաների սննդի կազմակերպումը.
6) երեխաների տրանսպորտային կազմակերպված փոխադրումները.
7) սաների երկարօրյա ուսուցման, դաստիարակության և (կամ) գիշերակացի կազմակերպումը.
8) մարզաառողջարարական բազաներում, ճամբարներում սաների ուսուցման, դաստիարակության ու հանգստի կազմակերպումը։
Հոդված 11․ Նախադպրոցական կրթությանը և նրա իրականացմանը ներկայացվող պահանջներ
Գ Լ ՈՒ Խ 4
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 12. Նախադպրոցական ուսումնական հաստատության տեսակները
Հոդաված 13. Նախադպրոցական ուսումնական հաստատության կարգավիճակը
Հոդված 14. Նախադպրոցական ուսումնական հաստատության հիմնադրումը, վերակազմակերպումը և լուծարումը
Նախադպրոցական ուսումնական հաստատությունների հիմնադրումը, վերակազմակերպումը և լուծարումը իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
Հոդված 15. Նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարումը
Նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարումն իրականացնում է հիմնադիրը (հիմնադիրները)` սույն օրենքին, այլ իրավական ակտերին և հաստատության կանոնադրությանը համապատասխան:
Հոդված 16. Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը, նրա իրավասություններն ու պարտականությունները.
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական գործունեության կատարմանը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար:
1) պատասխանատու է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, համապատասխան կրթական ծրագրերի իրացման, կրթական որակի և բովանդակության, երեխաների զարգացման, կյանքի և առողջության պահպանման, կրթական գործընթացում երեխաների, աշխատողների իրավունքների պահպանման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև սույն օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտավորությունների ապահովման համար:
2) իրականացնում է հաստատության զարգացման ծրագրի, ուսումնադաստիարակչական, ուսումնական պլանների, տարեկան ուսումնական պարապմունքների ժամանակացույցի, օրվա կանոնակարգի, կանոնադրության, ներքին կարգապահական կանոնների և աշխատակարգի կանոնների մշակումը և ներդրումը.
3) իրականացնում է մանկավարժական կադրերի ընտրությունը, ընդունելությունը և տեղաբաշխումը: Որոշում է աշխատողների պաշտոնային պարտականությունները, ստեղծում պայմաններ` նրանց մասնագիտական վարպետության, որակավորման բարձրացման համար.
4) ներկայացնում է հաստատությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում, այլ կազմակերպություններում.
5) առանց լիազորագրի հանդես է գալիս հաստատության անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում է գործարքներ, տալիս է հաստատության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
6) սահմանում է հաստատության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները, կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.
7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի որոշումներով և կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հաստատության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.
8) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է հաստատության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր,
9) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.
10) օրենքով և հաստատության կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
11) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և կառավարման մյուս մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:
Հոդված 17. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունը
Գ Լ ՈՒ Խ 5
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 18. Նախադպրոցական կրթության բնագավառի կառավարման մարմինները
Նախադպրոցական կրթության բնագավառի կառավարումն իրականացնում են՝
1) կրթության պետական կառավարման լիազորված մարմինը.
2) մարզպետարանը․
3) Երևանի քաղաքապետը․
4) տեղական ինքնակառավարման մարմինները:
5) գործադիր մարմինը՝ տնօրենը
Հոդված 19. Նախադպրոցական կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները․
1) Նախադպրոցական կրթության բնագավառում իրականացնում է պետական քաղաքականությունը.
2) հիմնադրում է պետական նախադպրոցական հաստատություններ.
3) հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը.
4) հաստատում է այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայությունը խոչընդոտում է մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը.
5) սահմանում է նախադպրոցական հաստատության աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները.
6) հաստատում է նախադպրոցական հաստատության տնօրենի և մանկավարժական աշխատողների ատեստավորման, կարգերը.
7) հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատության հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշներն ու իրականացման կարգը.
8) սահմանում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման կարգը. այդ թվում կրթության առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը։
9) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 20 Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի լիազորությունները նախադպրոցական կրթության բնագավառում
1) մշակում է նախադպրոցական կրթության բնագավառի պետական քաղաքականությունը.
2) մշակում և հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական հագեցվածության պետական նորմատիվները, այդ թվում` փափուկ գույքի, կոշտ գույքի, մարզագույքի, սարքավորումների օրինակելի նորմատիվները.
3) սահմանում է նախադպրոցական կրթության համակարգի զարգացման ծրագրերը և գերակա ուղղությունները․
4) մշակում, հաստատում և ներդնում է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչները և վերահսկում դրանց պահանջների կատարումը.
5) կազմակերպում է նախադպրոցական կրթության նորմատիվ, գիտական, ծրագրամեթոդական, կադրերի պատրաստման և տեղեկատվական ապահովումը.
6) մշակում է նախադպրոցական հաստատության տնօրենի և մանկավարժական աշխատողների ատեստավորման կարգերը.
7) համակարգում և վերահսկում է նախադպրոցական կրթության համակարգի նորարարական գործունեության կազմակերպումն ու իրականացումը.
8) հաստատում է կրթական չափորոշիչներից բխող ուսումնադիդակտիկ պարագաների, ծրագրամեթոդական, ուսումնական ձեռնարկների, գեղարվեստական գրականության ցանկերը.
9) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով նախադպրոցական կրթական ծրագրերի շրջանակներում իրականացնում է միջազգային համագործակցություն.
10) սահմանում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար և մանկավարժական կազմի տարիֆաորակավորման բնութագրերը.
11) իրականացնում է նախադպրոցական կրթության համակարգի գիտամեթոդական ապահովումը.
12) մշակում և հաստատում է նախադպրոցական կրթական ծրագրերը, ուսումնական, ուսումնամեթոդական, ուսումնաօժանդակ ձեռնարկները, ուսումնադիտողական նյութերը, մեթոդական ցուցումները.
13) մշակում և հաստատում է նախադպրոցական հաստատություններում գործածության ենթակա փաստաթղթերի անվանացանկը, դրանց ձևերը և վարելու կարգը.
14) սահմանում է լրացուցիչ կրթական ծառայությունների կազմակերպման օրինակելի կարգը.
15) իրականացնում է նախադպրոցական կրթության ոլորտում փորձնական ծրագրեր` կրթության համակարգի արդիականացման և զարգացման նպատակով` հաշվի առնելով սոցիալ-տնտեսական զարգացման և կրթության ոլորտի գերակա ուղղությունները,
16) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 21. Նախադպրոցական կրթության բնագավառում մարզպետարանի իրավասությունը
1) ապահովում է մարզի տարածքում պետական կրթական քաղաքականության իրականացումը.
2) օրենքով սահմանված կարգով վերահսկում է պարտադիր լիազորությունների կատարումը նախադպրոցական կրթության բնագավառում.
3) վերահսկում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարումը, ապահովում է կրթական և դաստիարակչական ծրագրերի իրականացումը` պետական կրթական չափորոշիչներին համապատասխան.
4) համակարգում և հսկողություն է իրականացնում նախադպրոցական տարիքի երեխաների հաշվառման գործընթացի, ուսումնական հաստատություններում նրանց ընդգրկման նկատմամբ.
5) ապահովում է պետական ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերի շահագործումը և պահպանումը.
6) օրենքով սահմանված իր իրավասությունների շրջանակներում անցկացնում է պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների և մանկավարժական աշխատողների ատեստավորումը.
7) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված լիազորություններ:
Հոդված 22. Նախադպրոցական կրթության բնագավառում Երևանի քաղաքապետի իրավասությունը
1) իրականացնում է օրենքներով, սույն օրենքով համայնքի ղեկավարին նախադպրոցական կրթության ոլորտում վերապահված լիազորությունները.
2) ապահովում է համայնքի վարչական շրջաններում պետական կրթական քաղաքականության իրականացումը, վերահսկողություն է իրականացնում օրենքով վարչական շրջանի ղեկավարին վերապահված լիազորությունների պատշաճ իրականացման նկատմամբ.
3) ապահովում է համայնքային ուսումնական հաստատությունների շենքերի շահագործումը և պահպանումը
4) վերահսկողություն է իրականացնում նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարման նկատմամբ, ապահովում կրթական և դաստիարակչական ծրագրերի իրականացումը` պետական կրթական չափորոշիչներին համապատասխան.
5) համակարգում և հսկողություն է իրականացնում նախադպրոցական տարիքի երեխաների հաշվառման գործընթացի, ուսումնական հաստատություններում նրանց ընդգրկման նկատմամբ: Ավագանուն ներկայացնում է առաջարկություններ` քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից ծնողներին մատուցած ծառայությունների դիմաց երեխաների պահման վճարների չափերի, արտոնությունների վերաբերյալ.
6) Օրենքով սահմանված իր իրավասությունների շրջանակներում անցկացնում է պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների և մանկավարժական աշխատողների ատեստավորումը.
7) իրականացնում է սույն օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված լիազորություններ:
Հոդված 23. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները նախադպրոցական կրթության ոլորտում
1) ապահովում են նախադպրոցական կրթության ոլորտի պետական քաղաքականության իրականացումը.
2) վարում են նախադպրոցական տարիքի երեխաների, այդ թվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, հաշվառումը.
3) մասնակցում են նախադպրոցական կրթության ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին.
4) ապահովում են պայմաններ նախադպրոցական կրթություն ստանալու համար.
5) իրականացնում են համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար աշխատողների ընտրությունը, նշանակումը և պաշտոնից ազատումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
6) կազմակերպում են նախադպրոցական ուսումնական հաստատություններում փորձարարական և նորարարական գործունեության իրականացումը.
7) ապահովում են նախադպրոցական տարիքի երեխաների առողջապահական խնդիրների իրականացումը.
8) սահմանում են համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության ֆինանսավորման նորմատիվներ` տեղական բյուջետային միջոցների հաշվին, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հատկացվող սուբվենցիայի առանձին դեպքերի.
9) ապահովում են համայնքի նախադպրոցական կրթական համակարգում նախադպրոցական ուսուցման և դաստիարակության համակարգի զարգացման հիմնական ուղղությունների մշակումը` Հայաստանի Հանրապետության կառավարության ռազմավարական ուղղություններին, օրենսդրության պահանջներին համապատասխան.
10) իրականացնում է համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության վերլուծությունը և վերահսկողությունը, կրթության պետական կառավարման լիազոր մարմնի նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան.
11) ապահովում է համայնքում նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկումը ուսումնական հաստատություններում․
12) ապահովում է միջազգային, հասարակական կազմակերպությունների համագործակցությունը համայնքի նախադպրոցական հաստատությունների գործունեության զարգացման և կրթական քաղաքականության մեջ.
13) ապահովում է համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններին համապատասխան ծրագրամեթոդական նյութերով և տեղեկատվությամբ.
14) համայնքում նախադպրոցական հաստատությունների տեղաբաշխման ուղղությամբ աշխատանքների համակարգումը, միջոցառումների ձեռնարկումը` դրանց ընդլայնման ուղղությամբ.
15) բնականոն գործունեության ապահովումը նախադպրոցական հաստատությունների երեխաների համակազմի համալրման, սննդի կազմակերպման, նոր տնտեսական մեխանիզմների ներդրման, երեխաների կյանքի և առողջության պահպանման, շենք-շինությունների, ֆիզիկական միջավայրի հարմարեցման և կրթադաստիարակչական հարցերում` նախադպրոցական ուսումնական հաստատությունների կանոնադրական խնդիրներին համապատասխան, նախադպրոցական կրթության հարցերի ուղղությամբ միասնական պետական քաղաքականության իրականացման գործում.
16) ապահովում է հաստատությունների գործունեության ամենամյա վիճակագրական տվյալները՝ գործող օրենսդրության համապատասխան.
17) իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
2.Նախադպրոցական կրթության ֆինանսավորման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունն է`
1) համայնքում նախադպրոցական հաստատությունների գործունեության պլանավորումը, կազմակերպումը, կարգավորումը և վերահսկողությունը.
2) նախադպրոցական կրթության զարգացման ֆոնդերի ձևավորումը, ֆինանսավորման տեղական նորմատիվների ընդունումը.
3) յուրաքանչյուր բյուջետային տարում <<Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին>> ՀՀ օրենքի համաձայն` համայնքային բյուջեի գումարների բաշխումը համայնքային ենթակայության նախադպրոցական հաստատությունների բնականոն գործունեության կազմակերպման, շահագործման և նորոգման համար.
4) յուրաքանչյուր նոր ուսումնական տարում նախադպրոցական տարիքի երեխաների կրթության, առողջության պահպանման, խնամքի կարիքների համար միջոցների հատկացումը.
5) տարբեր տեսակների և աշխատանքային ռեժիմների համայնքային նախադպրոցական հաստատությունների ամենամյա ֆինանսավորումը տարբերակված ձևով` ըստ կրթության և ֆինանսական բնագավառների պետական կառավարման լիազոր մարմինների կողմից հաստատաված նորմատիվ ակտերի.
6) նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության ֆինանսավորումը` պետական և տեղական ֆինանսավորման նորմատիվների հիման վրա` 1 սանի հաշվարկով` ըստ ուսումնական հաստատության տիպի, տեսակի, իսկ առանձին դեպքերում (լեռնային և սահմանամերձ շրջաններ) հատուկ չափաքանակներով.
7) հաստատությունների կողմից ներկայացված հաստիքային ցուցակի, տարիֆիկացիայի և ըստ եռամսյակների բաշխված ծախսերի նախահաշվի հաստատումը.
8) փոքր համակազմով, ինչպես նաև գյուղական, հեռավոր, բարձրադիր, սահմանամերձ վայրերում տեղակայված նախադպրոցական հաստատությունների համար ֆինանսավորման նորմատիվների և ծախսերի հաշվարկումը` անկախ երեխաների համակազմի թվից, համապատասխան գործակցի կիրառմամբ.
9) տեղական ֆինանսավորման նորմատիվների կազմումը և հաշվի առնելով ուսումնական հաստատության առանձնահատկությունը, տվյալ տարածքում կրթական գործընթացի իրականացման հետ կապված ընթացիկ ծախսերի, շենքերի, սարքավորումների և հաստիքային պահպանման հետ կապված ֆինանսական միջոցների ապահովումը.
10) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լրացուցիչ աղբյուրների ներգրավման խթանումը հաստատության կանոնադրական խնդիրների իրականացման ուղղությամբ:
Գ Լ ՈՒ Խ 6
ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Հոդված 24. Ուսումնադաստիարակչական գործընթացի մասնակիցները
1) նախադպրոցական տարիքի երեխան.
2) կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները.
3) տնօրենը, մեթոդիստները, դաստիարակները, ուսուցիչները, լոգոպեդները, հոգեբանները, սոցիալական մանկավարժները, ֆիզիկական կուլտուրայի գծով հրահանգիչները, ստուդիաների, խմբակների ղեկավարները և այլ մասնագետներ.
4) բուժաշխատողները.
5) դաստիարակների օգնականները և դայակները.
6) ծնողը / նրա օրինական ներկայացուցիչը/.
7) նախադպրոցական կրթության ոլորտում համապատասխան կրթական ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող ֆիզիկական անձինք:
Հոդված 25. Կրթության կազմակերպման մանկավարժահոբենական աջակցության ծառայությունները Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վկայագրումը
Երեխայի նախադպրոցական կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները , ինչպես նաև Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վկայագրումը իրականացվում է «Հանրակրթության մասին » ՀՀ օրենքով սահմանված կարգով:
Հոդված 26. Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ
1) նախադպրոցական դպրոցական մակարդակ՝ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության կողմից.
2) տարածքային մակարդակ՝ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից.
3) հանրապետական մակարդակ՝ հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից։
Հոդված 27. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վկայագրումը
Հոդված 25. Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների իրավունքները և պարտականությունները
Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագիրը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական գործունեության կատարմանը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար:
1) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և նախադպրոցական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.
2) մաuնակցելու նախադպրոցական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.
3) բողոքարկելու նախադպրոցական հաuտատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները` Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված կարգով.
4) առաջարկներ ներկայացնելու նախադպրոցական կրթական չափորոշիչների, ծրագրերի, ձեռնարկների բարելավման վերաբերյալ.
5) oգտվելու նախադպրոցական հաստատության ուսումնամեթոդական և տեղեկատվական ռեսուրսներից.
6) ընտրելու և կիրառելու ուսուցման այնպիuի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուuումնական գործընթացի ներառականությունը, մատչելիությունն ու որակը,
7) օգտագործելու կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կրթական ծրագրեր, ձեռնարկներ և ուսուցողական նյութեր, ուսումնաօժանդակ ձեռնարկներ և սաների գիտելիքների, հմտությունների և կարողությունների գնահատման մեթոդներ.
8) ուսումնադաստիարակչական աշխատանքները իրականացնելու համար կիրառելու տարբերակային ձևեր` պահպանելով պլանավորմանը ներկայացվող սկզբունքներն ու չափանիշները:
9) պաշտպանված լինելու մանկավարժական և այլ աշխատողների, ծնողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը.
10) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մաuնագիտական գործունեություն իրականացնելու համար.
11) իր շահերի պաշտպանության նպատակով ստեղծելու կազմակերպություններ, արհմիություններ կամ անդամակցելու դրանց` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.
12) նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին, կրթական ծրագրին համապատասխան՝ մշակելու և իրականացնելու պարապմունքների պլաններ, թեմատիկ միավորներ.
13) մասնակցելու վերապատրաստումների, գիտաժողովների, քննարկումների և լսումների.
14) դիմելու` որակավորման համապատասխան տարակարգ ստանալու համար.
15) օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից:
1) հարգել և պաշտպանել յուրաքանչյուր երեխայի իրավունքները, ազատություներն ու արժանապատվությունը.
2) ապահովել երեխայի կրթության իրավունքի իրացումը՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի մտավոր, ֆիզիկական և հոգեկան զարգացման առանձնահատկությունները.
3) ապահովել սաների կողմից նախադպրոցական ծրագրերի յուրացումը, երեխաների զարգացումը և համապատասխան գիտելիքների ու հմտությունների ձևավորումը՝ համաձայն նախադպրոցական կրթական չափորոշիչների և ծրագրերի,
4) նպաստել սաների արժեքային համակարգի ձևավորմանը, խմբերում ներառական և երեխայակենտրոն միջավայրի ստեղծմանը:
Հոդված 26. Երեխայի իրավունքները նախադպրոցական կրթության ոլորտում
1) նախադպրոցական ուսումնական հաստատություններում.
2) ընտանիքում.
3) անհատական մանկավարժական գործունեության միջոցով.
4) նախադպրոցական կրթական ծրագիր իրականացնող այլ կազմակերպություններում` խնամքի, զարգացման, դաստիարակության և ուսուցման անվտանգ և առողջության համար անվնաս պայմանների առկայությամբ:
3․ Նախադպրոցական կրթության ոլորտում երեխան իրավունք ունի`
1) մտավոր և հոգեկան զարգացմանը վնասող ցանկացած տիպի տեղեկատվությունից և քարոզչությունից պաշտպանվածության.
2) բժշկական օգնության և սպասարկման.
3) առողջությանը վնասող ցանկացած տիպի շահագործումից, բռնությունից և ազդեցությունից, ֆիզիկական և հոգեբանական ճնշումից, արժանապատվության նվաստացումից պաշտպանվածության:
Հոդված 27. Աշխատանքային հարաբերությունները նախադպրոցական կրթության ոլորտում
1.Նախադպրոցական կրթության ոլորտի աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ։
2.Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը համապատասխան որակավորման դեպքում կարող է ունենալ շաբաթական մինչև ութ ժամ ուսումնական ծանրաբեռնվածություն տվյալ ուսումնական հաստատությունում: Կես դրույքով պաշտոնավարող և համապատասխան որակավորում ունեցող նախադպրոցական ուսումնական հաստատության մեթոդիստը` կարող է ունենալ շաբաթական մինչև տասնչորս ժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:
Հոդված 28. Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի, տնօրենի վերապատրաստումը, ատեստավորումը
1) <<համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին>>.
2) <<չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին>> :
1) տվյալ պաշտոնը 5 տարուց պակաս ժամկետով զբաղեցնող տնօրենը և պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող մանկավարժական աշխատողը .
2) ժամկետային աշխատանքային պայմանագրով աշխատող տնօրենը և մանկավարժական աշխատողը.
3) 63 տարին լրացած տնօրենը.
4) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող տնօրենը և մանկավարժական աշխատողը , եթե նման հայտ չի ներկայացվել.
9.Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ ճանաչված տնօրենը և մանկավարժական աշխատողը ենթակա է ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` չորսամսյա ժամկետում:10. Կրթական քաղաքականության փոփոխման դեպքում կրթության պետական կառավարման լիազորված մարմինը կարող է կազմակերպել տնօրենի և մանկավարժական աշխատողների արտահերթ պարտադիր վերապատրաստում:
1) «ենթակա է համապատասխան որակավորման տարակարգի շնորհման».
2) «ենթակա չէ համապատասխան որակավորման տարակարգի շնորհման»:
13.Հանրապետական ատեստավորման հանձնաժողովի որոշումը ձևակերպվում է արձանագրությամբ, որն ուժի մեջ է մտնում հանձնաժողովի նախագահի, տեղակալի, քարտուղարի և մասնակից անդամների ստորագրության և սահմանված ձևանմուշի համաձայն` ատեստավորվողի թերթիկում գրանցման հիման վրա կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համապատասխան հրամանի հրապարակման օրվանից:
Հոդված 29. Երեխաների բժշկական սպասարկումը նախադպրոցական ուսումնական հաստատությունում
Հոդված 30. Երեխաների սննդի կազմակերպումը նախադպրոցական ուսումնական հաստատությունում
Նախադպրոցական ուսումնական հաստատությունում, սահմանված չափաքանակին համապատասխան, երեխաների սնունդը կազմակերպում և դրա համար պատասխանատվություն են կրում ուսումնական հաստատությունների հիմնադիրները` օրենքով սահմանված կարգով:
Հոդված 31. Ծնողների /նրանց օրինական ներկայացուցիչների/ իրավունքները և պարտականությունները
1) ընտրելու նախադպրոցական ուսումնական հաստատությունը և երեխայի կրթություն ստանալու ձևը, այդ թվում` ուսուցումը ընտանիքում.
2) երեխաների զարգացման, դաստիարակության և ուսուցման հարցերով դիմելու կրթության կառավարման համապատասխան մարմիններին.
3) մասնակցելու նախադպրոցական կրթության գործընթացին․
4) մասնակցելու երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի մանկավարժահոգեբանական գնահատմանը.
5) դիմելու տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնին՝ իր երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը գնահատելու նպատակով։
1) երեխաների մեջ սերմանել հարգալից վերաբերմունք հայրենիքի, ազգային, պատմական, մշակութային արժեքների նկատմամբ.
2) մշտապես հոգալ երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջության մասին, ապահովել պատշաճ պայմաններ երեխաների հակումների և ընդունակությունների զարգացման համար.
3) հարգել երեխայի արժանապատվությունը.
4) երեխայի մեջ դաստիարակել աշխատասիրություն, հարգալից վերաբերմունք ավագների, մայրենի լեզվի, ազգային ավանդույթների և սովորույթների, շրջակա միջավայրի նկատմամբ:
Գ Լ ՈՒ Խ 7
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲԱԶԱՆ
Հոդված 32. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսատնտեսական գործունեությունը
1) հիմնադիրների հատկացումները.
2) ծնողների /նրանց օրինական ներկայացուցիչների/ վճարումները, ֆիզիկական և իրավաբանական անձանց ներդրումները, հանգանակությունները և նվիրատվությունները.
3) միջազգային կազմակերպությունների կողմից կատարվող ներդրումները.
4) լրացուցիչ վճարովի կրթական և մարզաառողջարարական ծառայություններից ստացված միջոցները.
5) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար մանկավարժահոգեբանական աջակցությունների ծառայությունների կազմակերպումը ֆինանսական բարձրացված չափաքանակով և բժշկական վերականգնողական ծառայութունները.
6) կրթության կազմակերպման համար լրացուցիչ պետական աջակցությունից ֆինանսավորման բարձրացված չափաքանակով օգտվում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող այն երեխաները, որոնք ունեն հետևյալ ֆունկցիաների միջին, ծանր և խոր խանգարումներ.
ա) ձայնի և խոսքի.
բ) լսողական.
գ) տեսողական.
դ) ինտելեկտուալ (մտավոր) հետամնացություն ունեցող.
ե) շարժողական։
7) Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սահմանված ֆինանսավորման բարձրացված չափաքանակի սանդղակը՝ ըստ երեխայի կարիքի ծանրության աստիճանի, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ:
3.Նախադպրոցական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաuտատությունը կարող է համայնքային և պետական բյուջեներից uտանալ լրացուցիչ կամ նպատակային ֆինանuավորում, որի դեպքերը և կարգը (ընթացակարգը) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 33. Նախադպրոցական ուսումնական հաստատության նյութատեխնիկական բազան
Հոդված 35. Եզրափակիչ դրույթ
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Discussed
31.10.2017 - 15.11.2017
Type
Law
Area
Education and science
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 39034
Print14.11.2017
Հոդված 32-ի 2-րդ մասի 7-րդ կետից հանել «ծանրության» բառը։
14.11.2017
Հոդված 32-ի 2-րդ մասի 6-րդ կետի դ) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «դ) մտավոր»։
14.11.2017
Հոդված 32-ի 2-րդ մասի 6-րդ կետը լրացնել նոր զ) ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ. «զ) հոգեկան կամ այլ»։