«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337-Ն օրենքի 30-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 30. Համայնքի ղեկավարի տեղակալը
1. Համայնքի ղեկավարը կարող է ունենալ տեղակալներ:
2. Համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը հայեցողական պաշտոն է:
3. Համայնքի ղեկավարների տեղակալներին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է համայնքի ղեկավարը:
4. Համայնքի ղեկավարի տեղակալներն իրականացնում են համայնքապետարանի աշխատակազմի կանոնադրությամբ իրենց վերապահված գործառույթները:
5. Համայնքի ղեկավարի հանձնարարությամբ տեղակալներից մեկը փոխարինում է համապատասխան համայնքի ղեկավարին վերջինիս բացակայության ժամանակ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Discussed
19.10.2017 - 03.11.2017
-
Type
Law
-
Area
Territorial administration and development
-
Ministry
RA National Assembly
-
Status
Views 14206
Print