Add to favourites

«Պետական ուսումնական հաստատության համակարգողի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման և նշանակման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Հասմիկ Ղազարյան 12.10.2022 13:49:49 Հրաշալի գաղափար է, թող այլ կերպ չհնչի,սակայն շատ դպրոցներում կան տնօրեններ,ովքեր չեն պատկերացնում,թե ինչ է վարչատնտեսական մաս,դրանով իսկ այդ մասի աշխատանքը վերածում է կոլապսի։ Սակայն ունեմ մի դիտարկում. Կխնդրեի, որ հունվարից այս հաստիքը կիրառվեր բոլոր դպրոցներում։ Մեխանիզմը գործարկվելու է փուլային եղանակով, քանի որ տնօրենների պաշտոնավարման ժամկետները տարբեր են. հակառակ դեպքում՝ օրենքի հետ հակասություն կստացվի:
2 Մամիկոն Աբգարյան 17.10.2022 18:42:12 Կցանկանայի ներկայացնել առկա հակասությունները... <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքում 09.02.2022թ կատարված փոփոխություններում ՀՈԴՎԱԾ 12 կետ 18-ում` Պետական ուսումնական հաստատության համակարգող կարող է լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին 7 տարվա ընթացքում քաղաքական, ինքնավար, վարչական կամ օրենքով ստեղծված պետական մարմնի անդամի պաշտոններում կամ կազմակերպման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում (անկախ պետական կամ մասնավոր ոլորտում կատարած աշխատանքից) առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ: ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՄԱՆ, ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՆՇԱՆԱԿՄԱՆ 8-րդ կետի 8. Հաստատության համակարգողի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են` 1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը. 2) «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 21-րդ և 22-րդ մասերով սահմանված հիմքերի բացակայությունը: 9. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է` 1) դիմում` լիազորված մարմնի ղեկավարի անունով. 2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ). 3) ինքնակենսագրություն` համաձայն ձև 2-ի: Վերջապես մրցույթի հայտարարության մեջ էլ / Ձև 1/-ում 1-ին կետով` Հաստատության համակարգողի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝ 1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը. 2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր): 3-և այլն.. Այս երեք փաստաթղթերից հետևանքը անհասկանալի է դարձնում ուսհաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) անհրաժեշտությունը: Ցանկալի կլինի այս բոլոր կետերում լինի հստակություն: Ընդունվել է ի գիտություն: Կարգի հերթական քննարկման ժամանակ, ըստ անհրաժեշտության, հաշվի կառնվի:
3 Մամիկոն Աբգարյան 17.10.2022 18:42:12 ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ամենակարևոր փաստաթուղթը հաստատված Կանոնադրությունն է, որի բովանդակության մեջ չկա վերը նշված փոփոխություններն ու ամրագրումները: Առնչվող բոլոր իրավական ակտերը գրեթե միաժամանակ մշակվում և շրջանառվում են: