Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 04.08.2023 - 20.08.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 12-ի N 57-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սույն փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ կարգի 4-րդ կետով սահմանված՝ հաստատության վարչատնտեսական գործառույթների պատվիրակման լիազորություն պետք է սահմանել նաև լիազորված մարմնի համար: Պատվիրակման լիազորություն սահմանելու դեպքում լիազոր մարմինը ևս կարող է պատվիրակել այս գործառույթներն ըստ անհրաժեշտության, օրինակ՝ երբ թափուր տեղը չհամալրվելու կամ գնումների գործընթացը ֆինանսապես ավելի շահավետ դարձնելու նպատակահարմարությունից ելնելով հաստատության վարչատնտեսական գործառույթների ամբողջությամբ կամ մասնակի պատվիրակելը կարող է ֆինանսական տեսանկյունից ավելի շահավետ լինել:  
0 1212

Discussed 16.05.2023 - 31.05.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 259-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Իրավական ակտում փոփոխություն կատարվում է գործընթացի կազմակերպման ընթացքում ի հայտ եկած բացերը լրացնելու, որոշ ժամկետներ հստակ սահմանելու անհրաժեշտությունից ելնելով:
0 1420

Discussed 16.11.2022 - 01.12.2022

«Լիազորված մարմնի՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումը իրավաբանական անձին պատվիրակելու կարգը հաստատելու մասին» Սույն կարգով կարգավորվում են լիազորված մարմնի՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումն ամբողջությամբ կամ դրա մի մասը իրավաբանական անձին պատվիրակելու հետ կապված իրավահարաբերությունները: Հստակեցվում է վարչատնտեսական կառավարումը իրավաբանական անձի պատվիրակելու հնարավորությունը՝ հասնելով իրոք մասնագիտացված ծառայությունների ստեղծման:
0 2382

Discussed 25.10.2022 - 09.11.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը «Հայաստանի  Հանրապետության  կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներով, «Հանրակրթության մասին»  օրենքի  փոփոխություններով:     Իրավական ակտի մշակման նպատակը բարեփոխումների տրամաբանությանը համապատասխան տնօրենի, վարչատնտեսական համակարգողի գործառույթները սահմանող դրույթներում կարգավորումներ տալն է, ինչպես նաև ըստ անհրաժեշտության՝ որոշ դրույթներում հստակեցումներ կատարելը:
5 2882

Discussed 07.10.2022 - 22.10.2022

«Պետական ուսումնական հաստատության համակարգողի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման և նշանակման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Միջոցառման գլխավոր նպատակը հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման գործընթացում առավել ճկուն և արդյունավետ մոտեցումների ամրագրման պահանջով պայմանավորված՝ դպրոցի կառավարման գործընթացի վարչատնտեսական մասի համակարգողի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման և նշանակման գործընթացի պատշաճ կազմակերպումն է:
3 3134