Add to favourites

«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 18.11.2021թ. N1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի տարածքային կառավարության և ենթակառուցվածքների նախարարության բաժնի թիվ 5․1 միջոցառման, 2021 թվականի ապրիլի 1-ի «Աղբահանության համակարգի ռազմավարությունը և ռազմավարության կիրարկումն ապահովող 2021-2023 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության N464-Լ որոշման հավելվածով հաստատված ռազմավարության կիրարկումն ապահովող 3․1 միջոցառման կատարմամբ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումների ու ՀՀ և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի դրույթներով ստանձնած ՀՀ պարտավորություններով։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները:

     «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքով կարգավորվում է Հայաստանի Հանրապետությունում աղբահանության և սանիտարական մաքրման հետ կապված հարաբերությունները, սահմանվում է աղբահանության և սանիտարական մաքրման գործընթացի կազմակերպման սկզբունքները, աղբահանության վճարը, դրա դրույքաչափերը, վճարողների շրջանակը, նրանց իրավունքները և պարտականությունները, վճարման կարգը, պատասխանատվությունը չվճարելու, պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման կարգը աղբահանության և սանիտարական մաքրման կազմակերպման բնագավառներում:

ՀՀ գործող օրենսդրությամբ չի կարգավորվում աղբի հետ գործածության ամբողջ գործընթացը, այդ թվում՝ աղբի հավաքման, տեսակավորման, օգտահանման, վնասազերծման, վերամշակման և բնապահպանական, սանիտարական և քաղաքաշինական նորմերին համապատասխանող աղբավայրում տեղադրման գործառույթները։ Հստակեցման կարիք ունեն աղբահանության ոլորտի սահմանումները, այդ թվում՝ արտադրվող աղբի քանակի նվազեցման և շրջանաձև տնտեսության մեխանիզմների կիրարկման տեսանկյունից, ինչպես նաև աղբի տեսակավորված հավաքման և յուրաքանչյուր տեսակի համար գործընթացների կարգավորման մասով։ Միաժամանակ հստակեցման կարիք ունեն աղբահանության իրավապայմանագրային հարաբերությունները  ոչ բնակելի նշանակության շենք շինություններում արտադրվող աղբի գործածության մասով։

3 Առաջարկվող կարգավորման բնույթը

Աղբահանության ոլորտում առկա իրավիճակի կարգավորումներով, մասնավորապես՝  օրենքի նախագծով առաջարկվում է կանոնակարգել աղբի հետ գործածության գործունեությունը, այդ թվում՝ աղբի հավաքման, տեսակավորման, օգտահանման, վնասազերծման, վերամշակման և բնապահպանական, սանիտարական և քաղաքաշինական նորմերին համապատասխանող աղբավայրում տեղադրման գործառույթները:  Այդ կապակցությամբ նախագծով առաջարկվում է՝

  • խմբագրել ամբողջությամբ օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները,
  • ՀՀ կառավարության և ոլորտի լիազոր մարմնի իրավասությունները գործառույթները լրացնել աղբահանության և սանիտարական գոտիավորված սխեմաների, աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագրի ձևաչափի հաստատման, աղբահանության սխեմաների պահանջների, գործող աղբավայրերի շահագործման ու փակման նվազագույն պահանջների սահմանման գործառույթներով.
  • Ամրագրել աղբի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչպես նաև աղբի առաջացման կանխարգելման և քանակի նվազեցման պահանջների վերաբերյալ դրույթները.
  • Հստակեցնել աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնողի նկատմամբ հիմնական պահանջները՝ հիմք ընդունելով մասնագիտացված օպերատորների ներգրավման անհրաժեշտությունը:
  • Ամրագրել աղբի հավաքման տեսակները, պահանջները և տեսակավորված աղբի հավաքման ընթացակարգերը, մասնավորապես ելնելով տնտեսական ծախսարդյունավետությունից՝ աղբի փոխաբեռնման կայանների և աղբի հավաքման կենտրոնների կիրառման վերաբերյալ դրույթները:
  • Հստակեցնել աղբահանության և սանիտարական մաքրման սխեմաներին ներկայացվող պահանջները, և դրանց պարտադիր հրապարակման վերաբերյալ դրույթը:
  • Ամրագրել աղբավայրերի շահագործման կարգի սահմանման և վերահսկողության վերաբերյալ դրույթները
  • Ամրագրել աղբի հետ գործածության ոլորտում կարգավորման ենթակա դրույքաչափերը
  • Ամրագրել տնտեսական խթանիչների վերաբերյալ դրույթը:

          Միաժամանակ օրենքի նախագծից բխող վարչական պատասխանատվության վերաբերյալ դրույթներն առաջարկվում է լրացնել օրենսդրական նախաձեռնության մեջ ներառված «Վարչական իրավախտումների վերաբերյալ օրենսգրքում»՝ մասնավորապես աղբամաններում ու կոնտեյներներում արգելված աղբի տեղադրման համար,  աղբավայրերում արգելված աղբի տեղադրման համար, աղբավայրերի ոչ ճիշտ շահագործման համար և այլն։  

  • Միաժամանակ, հարկ է նշել, որ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի 104 և 105-րդ կետերի մի շարք դրույթներով սահմանված ՀՀ կառավարության պարտավորությունների կատարումից, մասնավորապես՝ այն օրենսդրական հիմք է ստեղծում ՀԸԳՀ-ի՝
  • 104․2 Թափոնների կառավարման հինգաստիճան ստորակարգությանը համապատասխան թափոնների կառավարման պլանների և թափոնների առաջացման կանխարգելման ծրագրերի կազմում
  • 5 Թափոնների հավաքման և փոխադրման հաստատությունների և ձեռնարկությունների ռեեստրի ստեղծում (IV գլուխ)
  • 1 Ներպետական օրենսդրության ընդունում և իրավասու մարմնի (իրավասու մարմինների) սահմանում
  • 105․2 Թափոնների թաղման վայրերի դասակարգում (4-րդ հոդված)
  • 105․3 Աղբավայրեր տեղափոխվող կենսաբանորեն քայքայվող քաղաքային տնտեսության թափոնների քանակը նվազեցնող ազգային ռազմավարության մշակում (5-րդ հոդված)․
  • 105․4 Հայտերի և թույլտվությունների համակարգի և թափոնների ընդունման ընթացակարգերի ստեղծում (5-7-րդ, 11-րդ, 12-րդ և 14-րդ հոդվածներ)
  • 105․8 Աղբավայրերի շահագործման փուլում հսկողության և դիտանցման ընթացակարգերի, նաև լքման ենթակա աղբավայրերի համար փակման և վերականգնման ընթացակարգերի սահմանում (12-րդ և 13-րդ հոդվածներ)
  • 105,9 Թափոնների թաղման գոյություն ունեցող վայրերն անհրաժեշտ պայմաններով ապահովելու պլանների մշակում (14-րդ հոդված
  • 105․10 Ծախսերի ձևավորման մեխանիզմի ստեղծում (10-րդ հոդված)
  • 105․11 Նախքան աղբավայրում թափվելը համապատասխան թափոնների մաքրման ապահովում (6-րդ հոդված)․
  1. Ակնկալվող արդյունքը

Աղբի հետ գործածության ոլորտում օրենսդրական դաշտի բարելավմամբ կստեղծվի օրենսդրական և ինստիտուցիոնալ հենք՝ նպատակաուղղված  թափոնների հինգաստիճան ստորակարգության կիրառմանը, այդ թվում՝ առաջացող թափոնների ծավալի նվազեցմանը, հանրապետության ողջ տարածքում գոյացող աղբի հավաքմանը, տեղափոխմանն ու անվտանգ հեռացմանը, ինչպես նաև  օգտահանման ենթակա թափոնների տեսակավորված հավաքմանը և դրանց վերամշակման։

Վարչական տուգանքների կիրառումն էլ իր հերթին կբերի մարդու առողջության և  շրջակա միջավայրի վրա աղբի բացասական ազդեցությունների զգալի նվազեցմանը։

5 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 Օրենսդրական նախաձեռնության ընդունման մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

       Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

  1. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի

       Օրենքի նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Օրենքի նախագիծը բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050», «Կառավարության 2021-2026թթ. ծրագիր» /կետ 6․6 բաժնի 3․1 ենթակետ/  ռազմավարական փաստաթղթերի դրույթներից, ինչպես նաև ՀՀ կառավարության 18․11․2021թ թիվ 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ գործունեության միջոցառումների ծրագրով  բնակչության  համար հարմարավետ և էկոլոգիապես անվտանգ պայմաններ ապահովելու նպատակով  Հայաստանի Հանրապետության բնակավայրերում աղբահանության  և կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի բարելավման 5․1 միջոցառման  դրույթներից։ 

  • Discussed

    31.08.2022 - 16.09.2022

  • Type

    Law

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2379

Print

Suggestions

Դեմ եմ նոր օրենքի նախագծին

31.08.2022

Այդքան մտածում եք եկեք Վանաձոր քաղաք և տեսեք թե ինչ է կատարվում աղբի աղբատար մեկենասների թարմացման կարիք կա ավելի ճիշտ նոր մեքենաների գնման կարիք կա, քանի որ աղբի փչացած մեքենայով աղբ տանողները մի բակից մյուս բակ են աղբ տանում ու պարկերով դատարկում կանխամտածված աղբի ու կեղտի մեջ են քաղաքը թողնում, այդքան մտածում եք ղբահանում իրկանցնող կազմակերպություններին տուգանեք, թեչե ամեն բնկչի հասցեին 2 երեք մարդ ավել են գրնցել ու մարդկանց տույժի ու տւգանքի են ենթարկում ապօրինի ձեով իսկ փողոցները աղբի ու կեղտի մեջ կորած են, մտածում եք վանաձոր քաղաքի ու մարզերի մյուս քաղաքների համար 4, 5 ական նոր գնված աղբատար մեքենաներ գնեք, թեչե քնում արթնանում եք մտածում եք ինչ օրենք ընդունեք որ էս հասարակությանը տույժի ու տուգանքի ենթարկեք, մտածում եք եկեք տեսեք թե ինչ անմխիթար վիճակում են փողոցները, իսկ աղբատար մեքենաները բառիս բուն իմաստով ընթացքում փլվում են դետալ դետալ, եթե մտածում եք Էդքան Փողոցները ասֆալտապատել տվեք որ աղբի մեքենաներն էլ ճիշտ ժամանակին գան ու արագ աղբահանում կատարվի, թեչե օրինկ աղբը քաղաքի կենտրոնից հավաքում են տանում են դարպաս կոչվող վայրի գետի մեջ ու քանդած գործարանների տարածքում դատարկում անօրինական ու ապօրինի տեղ, այդ անողներին տույժի ենթարկեք որ շինարարական աղբը արջուտի լեռները տանելու փոխարեն լցնում են գետի մեջ ու դարպաս գյուղի մոտակայքում ու նույն կերպ աղբը լցնում են չորրորդ տորոնի տաջիկներ կոչվող թաղամասի մոտ որ կոչվում է նաև աղալագյօօլ, էդ անողներին տուգանեք և դատեք օվքեր կեղտոտում ու կատաստռոֆիկ վատ վիճակի են հասցնում էկոլոգիան ոչ թե հասարակ քաղաքացիների ու մարդկանց հետևից եք ընկել, մարդիկ կան ում տան վրա ավել մարդ են գանձել որ ավել հարկ վերձնեն աղբատար ընկերությունները ու էդ մարդիկ չեն վճարել հարկերը քանի, որ ավել մարդու պատճառով հարկը շատ է իսկ երբ մարդիկ սկսել են վճարել այդ նույն աղբատար կազմակերպությունը խարդախորեն տուգանք է ավելացրել որպեսզի ավել գումար շորթի քաղաքացիներից այդ տեսակ հանցավոր աղբահան կազմակերպություններին տուգանքի ենթարկեք որ խարդախությամբ քաղաքացիներից գումար չըշորթեն, թեչե դրել եք հակամարդկային օրենքներ եք փորձում ընդունել, հլը մի օր եկեք նշածս վայրերը վանաձորում տեսեք ինչ ա կատարվում , քիմ գործարանի գազի վերևի խաչմերուկը հանրակացարանի, առաջին տարոն վերևի աղբատեղին և տարոն 2ի ջրամբարի մոտի մասը, գնացեք չորրորդ տարոն տաջիկներ կամ ֆուդբոլի դպրոցից դեպի կամակատար տանող աղալագյոլ կոչվող հատվածը, գնացեք տարոն երկուսում շրջեք, գնացեք ջունգլիներ, գնացեք դարպաս և թթու ջրի կամուրջի մոտից այդ ճանապարհի կողքերը դիտեք ու դա հասարակ մարդու կատարած բնության աղտոտում չէ այլ հենց աղբահանողների ու մեծ շինարարական գործունեությամբ զբաղվողների ու դա համցագոծությունա հասարակ քաղաքացիների նկատմամբ

See more