Add to favourites

«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին » ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է աղբահանության ոլորտում առկա իրավիճակի կարգավորումներով, մասնավորապես՝  օրենքի նախագծով առաջարկվում է կանոնակարգել աղբի հետ գործածության գործունեությունը, այդ թվում՝ աղբի հավաքման, տեսակավորման, օգտահանման, վնասազերծման, վերամշակման և բնապահպանական, սանիտարական և քաղաքաշինական նորմերին համապատասխանող աղբավայրում տեղադրման գործառույթները:  Այդ կապակցությամբ նախագծով առաջարկվում է՝

  • խմբագրել ամբողջությամբ օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները,
  • ՀՀ կառավարության և ոլորտի լիազոր մարմնի իրավասությունները գործառույթները լրացնել աղբահանության և սանիտարական գոտիավորված սխեմաների, աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագրի ձևաչափի հաստատման, աղբահանության սխեմաների պահանջների և աղբի հետ գործածության նորմերի ու կանոնների սահմանման գործառույթներով.
  • Ամրագրել աղբի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչպես նաև աղբի առաջացման կանխարգելման և քանակի նվազեցման պահանջների վերաբերյալ դրույթները.
  • Հստակեցնել աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնողի նկատմամբ հիմնական պահանջները՝ հիմք ընդունելով մասնագիտացված /պրոֆեսիոնալ/ օպերատորների ներգրավման անհրաժեշտությունը:
  • Սահմանել տարածաշրջանային օպերատորի ընդգրկման դրույթները, որոնք կգործեն հանրապետության աղբահանության գոտիավորված տարածքներում:
  • Ամրագրել աղբի հավաքման տեսակները, պահանջները և տեսակավորված աղբի հավաքման ընթացակարգերը, մասնավորապես ելնելով տնտեսական ծախսարդյունավետությունից՝ աղբի փոխաբեռնման կայանների և աղբի հավաքման կենտրոնների կիրառման վերաբերյալ դրույթները:
  • Հստակեցնել աղբահանության և սանիտարական մաքրման սխեմաներին ներկայացվող պահանջները, և դրանց պարտադիր հրապարակման վերաբերյալ դրույթը:
  • Ամրագրել աղբավայրերի շահագործման կարգի սահմանման և վերահսկողության վերաբերյալ դրույթները։
  • Ամրագրել տնտեսական խթանիչների վերաբերյալ դրույթը:

Միաժամանակ օրենքի նախագծից բխող վարչական պատասխանատվության վերաբերյալ դրույթներն առաջարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում՝ մասնավորապես աղբամաններում ու կոնտեյներներում արգելված աղբի տեղադրման համար,  աղբավայրերում արգելված աղբի տեղադրման համար, աղբավայրերի ոչ ճիշտ շահագործման համար և այլն։  

Աղբի հետ գործածության ոլորտում օրենսդրական դաշտի բարելավմամբ կստեղծվի օրենսդրական և ինստիտուցիոնալ հենք՝ նպատակաուղղված  թափոնների հինգաստիճան ստորակարգության կիրառմանը, այդ թվում՝ առաջացող աղբի ծավալի նվազեցմանը, հանրապետության ողջ տարածքում գոյացող աղբի հավաքմանը, տեղափոխմանն ու անվտանգ հեռացմանը, ինչպես նաև  օգտահանման ենթակա թափոնների տեսակավորված հավաքմանը և դրանց վերամշակման։

Վարչական տուգանքների կիրառումն էլ իր հերթին կբերի մարդու առողջության և  շրջակա միջավայրի վրա աղբի բացասական ազդեցությունների զգալի նվազեցմանը։

  • Discussed

    31.08.2022 - 16.09.2022

  • Type

    Law

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2334

Print

Suggestions

Դեմ եմ նոր օրենքի նախագծին

31.08.2022

Այդքան մտածում եք եկեք Վանաձոր քաղաք և տեսեք թե ինչ է կատարվում աղբի աղբատար մեկենասների թարմացման կարիք կա ավելի ճիշտ նոր մեքենաների գնման կարիք կա, քանի որ աղբի փչացած մեքենայով աղբ տանողները մի բակից մյուս բակ են աղբ տանում ու պարկերով դատարկում կանխամտածված աղբի ու կեղտի մեջ են քաղաքը թողնում, այդքան մտածում եք ղբահանում իրկանցնող կազմակերպություններին տուգանեք, թեչե ամեն բնկչի հասցեին 2 երեք մարդ ավել են գրնցել ու մարդկանց տույժի ու տւգանքի են ենթարկում ապօրինի ձեով իսկ փողոցները աղբի ու կեղտի մեջ կորած են, մտածում եք վանաձոր քաղաքի ու մարզերի մյուս քաղաքների համար 4, 5 ական նոր գնված աղբատար մեքենաներ գնեք, թեչե քնում արթնանում եք մտածում եք ինչ օրենք ընդունեք որ էս հասարակությանը տույժի ու տուգանքի ենթարկեք, մտածում եք եկեք տեսեք թե ինչ անմխիթար վիճակում են փողոցները, իսկ աղբատար մեքենաները բառիս բուն իմաստով ընթացքում փլվում են դետալ դետալ, եթե մտածում եք Էդքան Փողոցները ասֆալտապատել տվեք որ աղբի մեքենաներն էլ ճիշտ ժամանակին գան ու արագ աղբահանում կատարվի, թեչե օրինկ աղբը քաղաքի կենտրոնից հավաքում են տանում են դարպաս կոչվող վայրի գետի մեջ ու քանդած գործարանների տարածքում դատարկում անօրինական ու ապօրինի տեղ, այդ անողներին տույժի ենթարկեք որ շինարարական աղբը արջուտի լեռները տանելու փոխարեն լցնում են գետի մեջ ու դարպաս գյուղի մոտակայքում ու նույն կերպ աղբը լցնում են չորրորդ տորոնի տաջիկներ կոչվող թաղամասի մոտ որ կոչվում է նաև աղալագյօօլ, էդ անողներին տուգանեք և դատեք օվքեր կեղտոտում ու կատաստռոֆիկ վատ վիճակի են հասցնում էկոլոգիան ոչ թե հասարակ քաղաքացիների ու մարդկանց հետևից եք ընկել, մարդիկ կան ում տան վրա ավել մարդ են գանձել որ ավել հարկ վերձնեն աղբատար ընկերությունները ու էդ մարդիկ չեն վճարել հարկերը քանի, որ ավել մարդու պատճառով հարկը շատ է իսկ երբ մարդիկ սկսել են վճարել այդ նույն աղբատար կազմակերպությունը խարդախորեն տուգանք է ավելացրել որպեսզի ավել գումար շորթի քաղաքացիներից այդ տեսակ հանցավոր աղբահան կազմակերպություններին տուգանքի ենթարկեք որ խարդախությամբ քաղաքացիներից գումար չըշորթեն, թեչե դրել եք հակամարդկային օրենքներ եք փորձում ընդունել, հլը մի օր եկեք նշածս վայրերը վանաձորում տեսեք ինչ ա կատարվում , քիմ գործարանի գազի վերևի խաչմերուկը հանրակացարանի, առաջին տարոն վերևի աղբատեղին և տարոն 2ի ջրամբարի մոտի մասը, գնացեք չորրորդ տարոն տաջիկներ կամ ֆուդբոլի դպրոցից դեպի կամակատար տանող աղալագյոլ կոչվող հատվածը, գնացեք տարոն երկուսում շրջեք, գնացեք ջունգլիներ, գնացեք դարպաս և թթու ջրի կամուրջի մոտից այդ ճանապարհի կողքերը դիտեք ու դա հասարակ մարդու կատարած բնության աղտոտում չէ այլ հենց աղբահանողների ու մեծ շինարարական գործունեությամբ զբաղվողների ու դա համցագոծությունա հասարակ քաղաքացիների նկատմամբ

See more