Add to favourites

Under development

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Կարեն Աբրահամյան 23.08.2022 21:10:15 Սոցիալական աջակցության մասին նոր առաջարկով նշել եք նաև <<կոմունալ վճարումների նվազեցում կամ փոխհատուցում>> տեսակը։ Խնդրում եմ հստակեցնել.խոսքը ՀԷՑ-ի ու Գազպրոմի կողմից սահմանված արտոնյալ սակագներից բացի,նոր,հիմա էլ պետության կողմից փոխհատուցման մասին է,թե ՀԷՑ-ն ու Գազպրոմն այլևս չեն կիրառի արտոնյալ սակագներ անապահով խավի համար,հիմա արդեն Կառավարությունը կսուբսիդավորի։ «Սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագծի 21-րդ հոդվածով բնակարանային կոմունալ ծառայությունների վճարումների նվազեցումը կամ փոխհատուցումը սահմանվում է որպես սոցիալական աջակցության ոլորտի հիմնական սոցիալական ծառայություն, իսկ 31-րդ հոդվածով սահմանվում է, որ ընտանիքի բնակարանային կոմունալ ծառայությունների վճարումների նվազեցումն ընտանիքի կողմից սպառվող կոմունալ ծառայությունների համար հնարավոր նվազ սակագների սահմանումն է, իսկ փոխհատուցումը՝ բնակարանային կոմունալ ծառայությունների մասնակի կամ ամբողջական հատուցման նպատակով դրամական միջոցների տրամադրումն է կամ դրանց անմիջական հատուցումը: Բնակարանային կոմունալ ծառայությունների վճարումների նվազեցման կամ փոխհատուցման տրամադրման կարգը և պայմանները սահմանում է Կառավարությունը։ Այսինքն՝ օրենքով սահմանվում են լիազորող նորմեր՝ կոմունալ ծառայությունների հարցում ընտանիքներին աջակցելու համար արդեն իսկ գործող իրավակարգավորումների համար (Օրինակ՝ ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1122-Ն և 2022 թվականի մայիսի 13-ի N 669-Ն որոշումներ), ինչպես նաև ՀՀ կառավարությանը հնարավորություն է տրվում, ըստ անհրաժեշտության, մշակել նոր մեխանիզմներ։
2 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 25.08.2022 22:17:10 Կ Ա Ր Ծ Ի Ք «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ ԴՐԱՆ ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՕՐԻՆԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը, ուսումնասիրելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծն (այսուհետև՝ Օրենքի նախագիծ), ու դրա հետ փաթեթով ներակայացված մյուս օրինագծերը (այսուհետև՝ օրինագծերի Փաթեթ), գտնում է, որ դրանք ընդունելի են և հիմնականում փորձում են լուծել երկրում սոցիալական կարիքի բավարարման, սոցիալական աջակցության զարգացման ու սոցիալական աշխատանքի կազմակերպման հիմնական նպատակադրումները: Կողմ արտահայտվելով Օրենքի նախագծին և օրինագծերի Փաթեթին, միաժամանակ ներկայացնում ենք հետևյալ դիտողություններն ու առաջարկությունները. 1. Օրենքի նախագծի «Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները» 2-րդ հոդվածում մեր կարծիքով անհրաժեշտ է լրացնել հետևյալ հասկացություններն ու դրանց սահմանումները.  միասնական սոցիալական ծառայություն,  սոցիալական աշխատող,  սոցիալական սատարող,  սոցիալական աշխատանքի սուպերվիզոր: Միասնական սոցիալական ծառայությունը սահմանվել է «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, ուստի դրա սահմանումը պետք չէ, այն նախարարության ենթակա մարմին է։ Օրենքի նախագծում սահմանվել են «սոցիալական աշխատանք» և «սոցիալական աշխատանքի սուպերվիզիա» հասկացությունները, իսկ մասնագետներին անդրարադարձ է կատարվել մի ամբողջ գլխով։ Հետևաբար, այդ հասկացությունները ոչ թե անտեսված են, այլ կարգավորված են հատուկ գլխով:
3 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 25.08.2022 22:18:31 2. Օրենքի նախագծի «Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները» 2-րդ հոդվածում անհարժեշտ է վերանայել 26-րդ ենթակետով սահմանված «տարեց` 65 տարին լրացած անձ» եզրույթի սահմանումը: Մեր կարծիքով մարդուն տարեց համարելով սկսած 65 տարեկանից, զրկում ենք սույն օրենքի նախագծով սոցիալական աջակցության իրավունք ունեցող 63-64 տարեկան անձանց սոցիալական աջակցություն ստանալու իրավունքից, քանզի ՀՀ-ում կենսաթոշակային տարիքը սահմանված է 63 տարեկանը լրանալուց հետո և այդ կարգավիճակի մարդիկ արդեն նույնպես տարեց են և ունեն սոցիալական տարբեր կարիքներ՝ ելնելով սոցիալական վիճակից: Հետևապես, ՀՀ օրենսդրության համադրելիությունը և ՀՀ բոլոր քաղաքացիներին ու սոցիալական աջակցության իրավունք ունեցող անձանց համար սոցիալական աջակցության սահմանադրական իրավունքի իրացումը ապահովելու նպատակով անհրաժեշտ է վերանայել այդ հասկացության սահմանումը՝ գրելով հետևյալ կերպ. «26) տարեց` 63 տարին լրացած անձ:»: «Տարեց» հասկացությունը չի բխում կենսաթոշակային համակարգից, այդ տրամաբանությամբ ավելի վաղ տարիքում կենսաթոշակային իրավունք ձեռք բերելու դեպքերն էլ կարելի է ներառել այդ հասկացության մեջ։ «Տարեց» հասկացությունը կապվում է «ծերության նպաստի» տարիքի հետ, որը «Պետական նպաստների մասին» օրենքով սահամնվել է 65 տարեկանը։ Այդ այն ժամկետն է, երբ պետությունն իր վերաբերմունքն է հստակ ձևավորում տարեց անձանց նկատմամբ։ Այդ պատճառով տարիքային շեմն իջեցնելը գտնում ենք ոչ նպատակահարմար։
4 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 25.08.2022 22:18:31 3. Օրենքի նախագծի «Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները» 2-րդ հոդվածում անհրաժեշտ է հստակություն մտցնել 1-ին մասի 18-րդ ենթակետով սահմանված սոցիալական աջակցություն եզրույթի բացատրության մեջ, քանզի դրա մեջ օգտագործված «… կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի կամ ընտանիքի ինքնօգնության, ինքնորոշման ու ծագած հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու կարողությունները զարգացնելու միջոցով անձին կամ ընտանիքին՝ …» բառերի համակցությունը շփոթություն է առաջացնում մասնագետ անձանց մոտ: Այդ պարագայում այդ սահմանումը դժվար ընկալելի կլինի նաև սույն Օրենքի նախագծի շահառուների համար: Խիստ վիճելի պնդում է, թե «կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի կամ ընտանիքի ինքնօգնության, ինքնորոշման ու ծագած հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու կարողությունները զարգացնելու միջոցով անձին կամ ընտանիքին՝» բառերը շփոթություն են առաջացնում մասնագետների մոտ։ Այդ ձևակերպումը բխում է սոցիալական աշխատանքի հիմնական սկզբունքներից և նպատակից, հետևաբար կիրառման տեսանկյունից էլ բարդություն չի առաջացնի։
5 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 25.08.2022 22:20:22 4. Տարակարծություն է առաջացնում Օրենքի նախագծի «Սոցիալական աջակցության իրավունքը» 3-րդ հոդվածում սահմանված այն իրավակարգավորումը, որով սահմանված է, որ սոցիալական աջակցության իրավունք ունի նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ամենասոցիալական զարգացած պետություններում անգամ սոցիալական աջակցության իարվունքներից չեն օգտվում այդ երկրի քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ փախստականների, ապաստան հայցողների: Այդ իրավակարգավորմամբ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց նույնպես թույլատրելով օգտվել սոցիալական աջակցության իրավունքից մենք լրացուցիչ չարդարացված բեռ ենք ավելացնում ՀՀ պետական բյուջեի և այլ մեզ անհարժեշտ միջոցների վրա: Հետևաբար առաջարկում ենք նշված հոդվածի 1-ին մասից հանել «… և քաղաքացիություն չունեցող անձը,» բառերը: Առաջարկը չի ընդունվել, մեջբերվել է հոդվածից մի հատված՝ փոփոխելով դրա բովանդակությունը: Հոդվածում ամրագարված են ոչ թե ՀՀ քաղաքացիություն չունեցող բոլոր անձինք, այլ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացին և քաղաքացիություն չունեցող անձինք: Հաշվի առնելով, որ կացություն կարգավիճակը տրամադրվում է խիստ սահմանափակ դեպքերում և որոշ դեպքերում աշխատանքային պայմանագրի, ծառայությունների մատուցման, ուսման և այլ հիմքերով, ապա կացության կարգավիճակ ունեցող անձանց մեծամասնությունը չեն համարվելու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հետևաբար՝ չեն ստանա սոցիալական աջակցություն:
6 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 25.08.2022 22:20:22 5. Օրենքի նախագծի «Սոցիալական աջակցության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի՝ օրենքով սահմանված լիազոր մարմնի լիազորությունները» 7-րդ հոդվածում սահմանվում են լիազոր մարմնի իրավասությունները: Սակայն Օրենքի նախագծում այդպես էլ չի սահմանվել, թե ով է այդ լիազոր մարմինը և ով է նշանակում դրան: Հետևաբար կարծում ենք, որ սույն Օրենքի նախագծի հենց այս հոդվածում էլ պետք սահմանել, թե որ պետական կառավարման մարմինն է այդ լիազոր մարմինը: Առաջարկը չի ընդունվել, քանի որ «Կառավարության կառուցվածքի և գործունության մասին» օրենքի հավելվածի 1-ին կետով սահմանված է։
7 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 25.08.2022 22:20:22 6. Օրենքի նախագծի «Սոցիալական աջակցության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի՝ օրենքով սահմանված լիազոր մարմնի լիազորությունները» 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետում սահմանված է, որ. «1. Սոցիալական աջակցության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի՝ օրենքով սահմանված լիազոր մարմինը (այսուհետ` լիազոր պետական մարմին)` 1) մշակում և իրականացնում է սոցիալական աջակցության ոլորտում պետական քաղաքականությունը»: Մեր կարծիքով այս իրավակարգավորումը հակասում է Օրենքի նախագծի «Սոցիալական աջակցության ոլորտում Կառավարության լիազորությունները» 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավակարգավորումներին: Հետևաբար անհրաժեշտություն ենք գտնում դրանց հստակեցման ու համադրելիության ապահովման: Օրենքի նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ կառավարությունն ընդունում է, հաստատում է սոցիալական աջակցության ոլորտի պետական քաղաքականությունը, իսկ 7-րդ հոդվածում՝ սահմանվում է, որ լիազոր մարմինը մշակում է այդ քաղաքականությունը, իսկ Կառավարության կողմից ընդունվելուց և հաստատվելուց հետո միայն իրականացնում է այն։
8 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 25.08.2022 22:20:22 7. Օրենքի նախագծի «Ընտանիքի սոցիալական գնահատման եղանակներն ու հիմնական պայմանները» 18-րդ հոդվածում նշված է, որ սոցիալական ծառայություններն ըստ բնույթի դասակարգվում են՝ դրամականի և ոչ դրամականի։ Ընդ որում, դրամական ծառայությունները բնութագրելիս դրանք չեն բնորոշվում և չեն կապակցվում ՀՀ օրենսդրության մյուս պահանջների հետ: Այսպես, մեր կարծիքով հենց այս հոդվածում պետք է նշել, որ դրամական բնույթի սոցիալական աջակցության ծառայությունները մեկ անձի համար չպետք է պակաս լինեն ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձից, սպառողական նվազագույն զամբյուղի արժեքից և պետք է համապատասխանեն 2004 թ. մարտին ընդունված «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքում ամրագրված իրավակարգավորւմներին, որոնք նույնպես կոչված են կարգավորելու ՀՀ-ում սոցիալական քաղաքականությունը: Մասնավորապես դրանում նշված է, որ.  կենսաապահովման նվազագույն զամբյուղը մարդու առողջության պահպանման եւ կենսագործունեության ապահովման համար անհրաժեշտ` միջազգայնորեն ընդունված ֆիզիոլոգիական, առողջապահական ու սոցիալական նորմատիվներով հաշվարկված սննդամթերքի եւ հիմնավորված գործակիցներով հաշվարկված ոչ պարենային ապրանքներ ու ծառայությունների կազմն ու կառուցվածքը սահմանող նվազագույն քանակն է (ընդգծումներն իմն են),  կենսաապահովման նվազագույն զամբյուղը եւ կենսաապահովման նվազագույն բյուջեն նպատակ ունեն հիմնավորել սահմանվող նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, ինչպես նաեւ նպաստների եւ սոցիալական այլ վճարների չափերը (ընդգծումն իմն է),  Հայաստանի Հնարապետությունում կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծությունը հիմք է նվազագույն աշխատավարձի, կենսաթո-շակների, կրթաթոշակների, ինչպես նաեւ նպաստների եւ սոցիալական այլ վճարների չափերի սահմանման համար (ընդգծումն իմն է),  կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմն ու կառուցվածքը սահմանվում են օրենքով (ընդգծումն իմն է),  Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձի, կենսա-թոշակների, կրթաթոշակների, ինչպես նաեւ նպաստների, սոցիալական այլ վճարների չափերի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծության միջեւ համամասնությունները յուրաքնաչյուր տարի արտա-ցոլվում են ՀՀ պետական բյուջեի մաիսն օրենքում (ընդգծումն իմն է): Առաջարկը չի ընդունվել։ Օրենքի նախագծի 21-րդ հոդվածի 2-րդ մասով առանձնացվում է սոցիալական ծառայությունների բնույթը՝ դրամական և ոչ դրամական։ Դրամական ծառայությունների չափը կարգավորվում է մի շարք այլ իրավական ակտերով և սույն Նախագծով նման կարգավորում սահմանելու և առաջարկին անդրադառնալու անհրաժեշտություն չկա։ Միաժամանակ, ՀՀ կառավարության ծրագրով նախատեսվում է մինչև 2026 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը, ուստի, ընտանիքի սոցիալական գնահատման նոր համակարգը մշակվում է այնպես, որ դրա հիմքով նշանակվող նպաստի չափը կապակցված է լինելու նվազագույն պարենային զամբյուղի չափի հետ։
9 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 25.08.2022 22:23:06 8. Օրենքի նախագծի «Սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական համակարգը» 19-րդ հոդվածի 5-րդ մասում նշված են այն պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինները, որոնց տեղեկատվական բազաների հիման վրա էլ ձևավորվու են ընտանիքի սոցիալական գնահատման և սոցիալական ծառայությունների տրամադրման ենթահամակարգի տվյալների շտեմարանը: Մեր կարծիքով այդ գերատեսչությունների ցանկում բացակայում է ՀՀ վիճակագրական կոմիտեն, որտող ձևավորված պաշտոնական տվյալները խիստ անհարժեշտ կլինեն նշված շտեմարանի ձևավորման համար: Հետևաբար առաջարկում ենք Օրենքի նախագծի «Սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական համակարգը» 19-րդ հոդվածի 5-րդ մասում «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Արդարադատության նախարարությունների,» բառերից հետո լրացնել «Վիճակագրության պետական կոմիտեի» բառերը: Վիճակագրական կոմիտեում հավաքագրվում են ապանձնավորված վիճակագրական ցուցանիշներ՝ թվային տվյալներ, իսկ «Սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական համակարգում հավաքագրվում են անձնական տվյալներ, որոնցից էլ ձևավորվում են ապանձնավորված վիճակագրական ցուցանիշներ, դրանք էլ սահմանված կարգով նախարարությունը ներկայացնում է վիճակագրական կոմիտե։
10 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 25.08.2022 22:23:06 9. Օրենքի նախագծի «Իրավական օգնությունը» 27-րդ հոդվածի 5-րդ մասում նշված են սոցիալական աջակցության իրավունք ունեցող անձանց անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավակարկարգավորումները, որոնց թվում հիշատակված է նաև «Փաստաբանության մասին» օրենքով սահմանված դեպքերում հանրային պաշտպանի գրասենյակ ուղղորդման հնարավորությունը: Սակայն նշված օրենքի դրույթների իրավակիրառ պրակտիկան մեզ հանգեցրել է այն համոզման, որ նշված օրենքի իրավակարգավորումները անհրաժեշտ հնարավորություններ չեն տալիս այդ օրենքի շահառուներին օգտվել հանրային պաշտպանի գրասենյակի կողմից մատուցվող անվճար իրավաբանական ու փաստաբանական ծառայություններից: Ավելին՝ նշված դեպքերի վերաբերյալ վարչական բողոքները ՀՀ փաստաբանների պալատին մնում եմ անպատասխան կամ չբավարարված: Դրա արդյունքում չի իրացվում պատշաճ վարչարարության և արդարադատության սահմանադրական իրավունքների իրացումը սոցիալապես անապահով անձանց համար: Ահա այդ կապակցությամբ էլ առաջարկում ենք համապատասխան իրավակարգավորումներ մտցնել ինչեպես սույն Օրենքի նախագծում, այնպես էլ՝ «Փաստաբանության մասին» օրենքում: Չի ընդունվել, քանի որ բարձրաձայնված հարցը ոչ թե օրենսդրական կարգավորման խնդիր է, այլ իրավակիրառ պրակտիկայի, և եթե «Փաստաբանության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասով անձին պետք է տրամադրվի անվճար իրավաբանական օգնություն, որը չի տրամադրվել, ապա այդ հարցը պետք է ոչ միայն վերադասության կարգով բողոքարկվի ՀՀ փաստաբանների պալատի նախագահին, այլ նաև ՀՀ արդարադատության նախարարություն, քանի որ հանրային պաշտպանները ֆինանսավորվում են պետբյուջեից, ինչպես նաև դատական կարգով:
11 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 25.08.2022 22:23:06 10. Օրենքի նախագծի «Սոցիալական ծառայություններ տրամադրողները» 35-րդ հոդվածի 2-րդ մասում նշված է, որ. «2. Կազմակերպությունները կամ ֆիզիկական անձինք առանձին սոցիալական ծառայություններ կարող են տրամադրել միայն տվյալ սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը լիազոր պետական մարմնում հավաստագրվելու դեպքում:»: Ըստ մեզ այս իրավակարգավորումը խնդրահարույց է իր մեջ պարունակում է կոռուպցիոն ռիսկեր: Հետևաբար առաջարկում ենք այդ մասը շարադրել հետևյալ կերպ. «2. Կազմակերպությունները կամ ֆիզիկական անձինք առանձին սոցիալական ծառայություններ կարող են տրամադրել միայն այն մասնագիտացված կազմակերպությունները, որոնց կանոնադրություն-ներով սահմանված են սոցիալական ծառայություններ մատուցելու գործունեության տեսակներ և սոցիալական իրավունքի իրացման պաշտպանության դրույթներ կամ սոցիալական ծառայություններ մատուցելու փորձառություն ու իրավունք ունեցող ֆիզիկական անձինք:»: Սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը լիազոր պետական մարմնում հավաստագրելը նշանակում է հեղինակի կողմից առաջարկված ցուցանիշների՝ «կանոնադրությունում սոցիալական ծառայություններ մատուցելու գործունեության տեսակներ և սոցիալական իրավունքի իրացման պաշտպանության դրույթներ» ունենալը կամ «սոցիալական ծառայություններ մատուցելու փորձառություն ու իրավունք ունեցող ֆիզիկական անձինք» մասնագետներ ունենալու հանգամանքի առկայությունը փաստելը։ Միաժամանակ, շատ վտանգավոր է միայն կանոնադրության հանգամանքով առաջնորդվելը՝ առանց իրավական կարգավորումների և որոշակիության, քանի որ կանոնադրության մեջ նման որևէ դրույթ նախատեսելը, անգամ կանոնադրությունը հաստատելուց և դրանում լրացումներ կատարելուց հետո, որևէ դժվարություն իրենից չի ներկայացնում։ Այս պարագայում խնդիրների ավելի մեծ ծավալ կհայտնաբերվի և դրանց միատեսակության, պետական քաղաքականության համապատասխան մոտեցումների կիրառման, համակարգային լուծումների, կրկնություններից խուսափելու և այլ հանգամանքների համատեքստում կդառնա վիճահարույց, իսկ երբեմն նաև խտրական։
12 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 25.08.2022 22:23:06 11. Օրենքի նախագծի «Սոցիալական աջակցության համար դիմող և ստացող անձի կողմից իր պարտականությունները չկատարելու դեպքում պատասխանատվությունը» 40-րդ հոդվածում նախատեսված են սոցիալական աջակցության համար դիմող և ստացող անձի պատասխանատվության դեպքերն ու իրավակարգավորումները: Սակայն դրան համապատասխան Օրենքի նախագծում ոչ մի դրույթ չկա սոցիալական աջակցություն տրամադրող կազմակերպությունների, ֆիզիկական անձանց կողմից սույն Օրենքի դրույթների խախտման, պարտավորությունների չկատարման, ծառայություններ չմատուցման կամ ոչ պատշաճ մատուցման համար պատասխանատվության մասին: Մենք սոցիալական ծառայության մատուցման գործառույթի հետ կապված պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց գործողությունները գնահատում ենք որպես վարչական գործունեություն: Հետևապես դրանց ոչ պատշաճ կատարումը պետք է ենթարկվի նաև համապատասխան վարչական պատասխանատվության: Այս կապակցությամբ մեր փորձը ցույց է տալիս, որ ոչ պատշաճ վարչարարության արդյունքում ՀՀ քաղաքացիները չեն կարողանում օգտվել իրենց մի շարք սահամանդրական իրավունքներից և ընկնում են դատական համակարգի ճիրաննները, որտեղ ևս հիմնականում իրենց խնդիրները արդարացի լուծում չեն ստանում: Հետևապես առաջարկում ենք, որպեսզի ինչպես սույն Օրենքի նախագծում, այնպես էլ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում կատարել այնպիսի լրացումներ և փոփոխություններ, որոնցով սոցիալական աջակցություն տրամադրող կազմակերպությունների կողմից իրենց պարտականությունների չկատարման դեպքում լուրջ վարչական պատասխանատվության կենթարկվեն ինչպես համապատասխան կազմակաերպությունները, այնպես էլ՝ հանրային ծառայողները, սոցիալական աշխատողները և ֆիզիկական անձինք: Ընդ որում, վարչական պատասխանատվությանը զուգընթաց կսահմանվեն նաև նյութական ու ոչ նյութական՝ բարոյական վնասի, փոխհատուցման մասին իրավակարգավորումներ: ՀՀ իրավական համակարգում պատասխանատվություն նախատեսով նորմերը հիմնականում ներառված են ՀՀ քրեական, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքերում, հետևաբար սոցիալական աջակցության համար դիմող կամ ստացող անձը կենթարկվի քրեական, վարչական կամ քաղաքացիական պատասխանատվության համապատասխանաբար հանցանք, զանցանք կամ քաղաքացիական իրավախախտում կատարելու համար: Միաժամանակ, պատասխանատվության վերաբերյալ համապատասխան դրույթներ նախատեսելու հարցը ենթակա է լրացուցիչ քննարկման՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու համատեքստում։
13 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 25.08.2022 22:23:06 12. Օրենքի նախագծի «Վերահսկողությունը» 55-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված է, որ սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունները (ներառյալ՝ վճարովի) տրամադրելու նկատմամբ իրականացվում է գերատեսչական և մասնագիտական վերահսկողություն: Մեր կարծիքով, ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի պահանջներին համապատասխան երկրում կառավարություն-քաղաքացիական հասարակություն կառուցողական երկխոսության զարգացման նպատակով խիստ անհրաժեշտ է, որպեսզի սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունները (ներառյալ՝ վճարովի) տրամադրելու նկատմամբ սահմանվի նաև հասրակական վերահսկողություն: Առաջարկում ենք, որպեսզի այդպիսի վերահսկողություն իրականացնեն համապատասխան փորձ ունեցող մասնագւտացված հասարակական կազմակերպությունները, բացառությամբ նրանցից, որոնց իրավունք է տրվել սոցիալական աջակցության ծրագրերով մատուցել սոցիալական ծառայություններ: Ելնելով վերոհիշյալից, առաջարկում ենք. a) Օրենքի նախագծի «Վերահսկողությունը» 55-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ կերպ. «1. Սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունները (ներառյալ՝ վճարովի) տրամադրելու նկատմամբ իրականացվում է գերատեսչական, մասնագիտական և հասարակական վերահսկողություն:»: b) Օրենքի նախագծի «Վերահսկողությունը» 55-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4-րդ մասով՝ հետևյալ խմբագրությամբ. «4. Սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունները (ներառյալ՝ վճարովի) տրամադրելու նկատմամբ հասարակական վերահսկողությունն իրականացնում են սոցիալական ծառայություններ մատուցելու, սոցիալական իրավունքի պաշտպանության ոլորտում մասնագիտացված հասարակական կազմակերպությունները՝ իրենց առաքելություններին ու կանոնադրություններին համապատասխան:»: Օրենքի նախագծի 55-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Մասնագիտական վերահսկողությունն իրականացնում է լիազոր պետական մարմինը կամ նրա կողմից լիազորված պետական կազմակերպությունը՝ իր սահմանած չափորոշիչներով: Այստեղ հատուկ է նշվել <պետական> բառը, քանի որ վերահսկողական գործառույթն իրականացվի միայն պետական մարմնի կամ պետական կազմակերպության կողմից։ Օրենքի նախագիծը հասարակական կազմակերպություններին և ֆիզիկակակն անձանց վերահսկողական գործառույթի և որոշումների կայացման հնարավոր բոլոր լիազորությունները վերապահել է սոցիալական համագործակցության ցանցի ձևավորման միջոցով, որը գործելու է ազգային և տեղական մակարդակներում՝ իրենց իրավունքներով ու պարտականություններով։
14 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 25.08.2022 22:25:16 13. Վերոհիշյալ՝ 12-րդ կետին համապատասխան առաջարկում ենք Օրենքի նախագծի «Մշտադիտարկումը և գնահատումը» 56-րդ հոդվածում նախատեսել այնպիսի իրավակարգավորումներ, որոնցով կսահմանվեն մասնագիտական փորձառություն ունեցող հասարակական կազմակերպությունների ներգրավումը սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունների (ներառյալ՝ վճարովի) տրամադրման նկատմամբ մշտադիտարկման ու գնահատման գործընթացներին: Այդ նպատակով առաջարկվում է նշված հոդվածի 5-րդ մասից առաջ լրացնել նոր մաս՝ հետևյալ բովանդակությամբ. «4. Սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունների (ներառյալ՝ վճարովի) տրամադրման նկատմամբ մշտադիտարկումն ու գնահատումը կարող են իրականացնել սոցիալական ծառայություններ մատուցելու, սոցիալական իրավունքի պաշտպանության ոլորտում մասնագիտացված հասարակական կազմակերպությունները՝ իրենց առաքելություններին ու կանոնադրություններին համապատասխան:»: Օրենքի նախագիծը հնարավոր բոլոր լիազորությունները վերապահել է հասարակական կազմակերպություններին սոցիալական համագործակցության բաժնում, ազգային և տեղական մակարդակներում ձևավորվող համակարգող խորհուրդների կազմում, իրենց իրավունքներով ու պարտականություններով։ Ուստի օրենքի նախագծի 56-րդ հոդվածի իրավակարգավորումների փափոխության անհրաժեշտություն չկա:
15 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 25.08.2022 22:25:16 14. Օրենքի նախագծով նախատեսվում են սոցիալական աշխատողի և սոցիալական սատարողի պաշտոններ և դրանց ներկայացվող կրթական ցենզեր: Սակայն չեն նախատեսվել այդ պաշտոնների կրթական ցենզերին համապատասխան կրթական ծրագրերի և չափորոշիչների սահմանման իրավակարգավորումները նշված Օրենքի և ՀՀ այլ օրենքների և/կամ ենթաօրենսդրական նորմատիվ ակտերի իրավակարգավորումներով: Ըստ այդմ կարծում ենք, որ անհրաժեշտ է Օրենքի նախագծում և/կամ այլ նորմատիվ իրավական ակտերում լրացումներ և փոփոխություններ նախատեսել: Օրենքի նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասին 7-րդ կետով սահմանված է, իսկ կրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերն ամբողջությամբ փակում են բարձրացված հարցը։
16 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 25.08.2022 22:25:16 15. Օրենքի նախագծով և օրինագծերի Փաթեթով նախատեսված է, որ նշված օրինագծերից բխող ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են դրանց օրենքն ուժի մեջ մտնելուց երկու տարվա ընթացքում, որոնց ուժի մեջ մտնելուց հետո ուժի մեջ են մտնում սույն օրենքի համապատասխան նորմերը: Մեր կարծիքով այսպիսի կարգավորումն իրավաչափ չէ, խրթին է, երկիմաստ է, ինչի արդյունքում կխոչընդոտվի սոցիալական աջակցության ծրագրերի սահուն կենսագործումը և ինչը շատ կարևոր է՝ օրինագծերով նախատեսվող սոցիալական աջակցության իրավունքի իրացման գործում: Կարծում ենք, որ այդ ենթաօրենսդրական ակտերի նախագծերը պետք է մշակվեն արդեն այսօրվանից սկսած և դրանց հանրային քննարկումները պետք է սկսվեն Օրենքի ընդունումից անմիջապես հետո և ներդրվեն Օրենքի ընդունումից 6 ամսվա ընթացքում: Հետևապես առաջարկում ենք վերանայել Օրենքի նախագծի, օրինագծերի Փաթեթի և դրանց համապատասխան ենթաօրենսդրական ակտերի ուժի մեջ մտնելու ժամկետները՝ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումներին համապատասխան: Ենթաօրենսդրական ակտերի ընդունման ժամկետն իրավաչափ է, քանի որ որոշվում է օրենքով, այն խրթին չէ, քանի որ հստակ նախատեսում է առավելագույն ժամկետ՝ 2 տարվա ընթցքում, հետևաբար այն երկիմաստ չէ, թե՛ կոնկրետության ու որոշակիության, թե՛ իրավական տեխնիկայի տեսանկյունից: Ավելին, նշված է 2 տարի առավելագույն ժամկետը, ինչը հնարավորություն կընձեռի բոլոր ենթաօրենսդրական ակտերի ընդունումը բաժանել որոշակի փուլերի՝ ըստ հրատապության: Ընդ որում, օրենսդրական փաթեթի ընդունման դեպքում անհրաժեշտություն է լինելու մշակելու 40-ից ավել ենթաօրենսդրական ակտեր։
17 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 25.08.2022 22:25:16 16. Օրինագծերի Փաթեթում ներկայացված 11 օրինագծերից բացի կարծում ենք, որ համապատասխան լրացումներ և փոփոխություններ պետք է կատարվեն հետևյալ օրենքներում. 1) Կրթության մասին և դրան հարակից օրենքներում՝ լրացնելով սոցիալական աշխատող, սոցիալական սատարող մասնագիտություններին վերաբերող համապատասխան դրույթներ, 2) Վիճակագրության մասին օրենքում՝ շտեմարանի ձևավորման համար տեղեկատվության ներկայացման առումով, 3) «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքում՝ սոցիալական դրամական աջակցության չափերի սահմանման առումով, 4) «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում՝ սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման, սոցիալական աջակցության ծառայությունների մատուցման լիազորությունների առումով, 5) «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում՝ սոցիալական աջակցություն կարիք ունեցող անձանց անվճար փաստաբանի տրամադրման մասով Օրենքի նախագծի իրավակարգավորումներին համահունչ համապատասխան փոփոխություններ կատարելու առումով: 1․ Կրթության մասին օրենքով մասնագիտություններ չեն սահմանվում, ուստի «Կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա։ 2․ «Սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը սահմանում է սոցիալական աջակցության համար դիմողների, սոցիալական աջակցություն ստացողների, սոցիալական ծառայությունների տեսակների, դրանց տրամադրման պայմանների, տրամադրման կամ մերժման կամ դադարեցման մասին և այլ դրույթներ։ Դրանց ամփոփման արդյունքում ստացվում են վիճակագրական տվյալներ՝ քանակ և թվաքանակ, որոնց ամփոփման և վարչական վիճակագրություն դառնալու ընթացակարգերն է նկարագրում «Վիճակագրության մասին» օրենքը, որում առանձին, ըստ ոլորտների կարգավորումներ չկան։ Ըստ ոլորտների վիճակագրական ցուցանիշները սահմանվում են վիճակագրության տարեկան ծրագիրը հաստատող օրենքում, որն էլ համապատասխան ժամանակահատվածում շրջանառության մեջ է դրվում վիճակագրական կոմիտեի կողմից և անհրաժեշտ լրացումները առաջարկվում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։ 3․ «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի սահմանումը նպատակ ունի նաև հիմնավորել սահմանվող նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաև նպաստների և սոցիալական այլ վճարների չափերը։ Իսկ 7-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծությունը հիմք է նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաև նպաստների և սոցիալական այլ վճարների չափերի սահմանման համար։ Վերագրյալից բխում է, որ նշված օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն առկա չէ։ 4․ «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու կարիք չկա, քանի որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածն անդրադառնում է այդ հարցին, իսկ ինչպես հայտնի է՝ այդ օրենքը կիրառելի է նաև Երևան քաղաքում համապատասխան։ 5․ «Փաստաբանության մասին» օրենքում աջակցության կարիք ունեցող անձանց անվճար փաստաբանի տրամադրման առնչությամբ դրույթի ավելացման կարիք չկա: Այդ օրենքի գործող խմբագրության 41-րդ հոդվածի 5-րդ մասը նախատեսում է, որ հանրային պաշտպանի գրասենյակը, բացառությամբ քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված անձին կամ մեղադրյալին իրավաբանական օգնություն տրամադրելու, ինչպես նաև սույն հոդվածի 6-րդ մասում նշված դեպքերի, սույն հոդվածով նախատեսված անվճար իրավաբանական օգնությունը տրամադրում է հետևյալ անձանց` …2) 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին. …4) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` 0-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամներին. 5) Հայրենական մեծ պատերազմի և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցներին. 6) գործազուրկներին. 7) միայնակ բնակվող կենսաթոշակառուներին. 8) առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց. 9) փախստականներին. ….13) օրենքով սահմանված կարգով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչված անձանց. ….16) «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ընտանիքում բռնության ենթարկված անձանց….: Հետևաբար, անվճար իրավաբանական օգնություն ստանալու են վերը նշված՝ սոցիալական աջակցության կարիք ունեցող անձինք: իրավակարգավորումների նկատմամբ:
18 Աիդա Մուրադյան 02.09.2022 14:08:43 Օրենքի հասկացությունները սահմանող կամ այլ հոդվածում նախատեսել «տեղահանված անձ» հասկացությունը։ ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող և Վորլդ Վիժն կազմակերպության կողմից իրականացվող «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» բաղադրիչի շրջանակներում վերջին ամիսներին իրականացվել է ուսումնասիրություն Արցախից տեղահանված անձանց, մասնավորապես՝ կանանց և աղջիկներին տրամադրվող աջակցությունը կարգավորող օրենսդրության, քաղաքականության և պատերազմի սկզբից մինչ օրս ստեղծված խնդիրների վերհանման նպատակով։ Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ որևէ իրավական ակտով սահմանված չէ «տեղահանված անձ» հասկացությունը, ինչը խնդիրներ է առաջացնում սոցիալական ծառայությունների թիրախավորված և արդյունավետ տրամադրման համար։ Գնահատելով այն հանգամանքը, որ կյանքի դժվարին իրավիճակը սահմանող հոդվածով նախատեսվել է անձի կամ ընտանիքի հարկադիր վերադարձը, տեղահանումը, ապաստանի հայցումը կամ նրան փախստական ճանաչումը, այնուամենայնիվ անհրաժեշտ է հստակ սահմանումներ տալ նաև «տեղահանված անձ» հասկացության համար հաշվի առնելով Արցախից տեղահանված անձանց դեպքում աջակցության տրամադրման առանձնահատկությունները։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Օրենքի նախագծով կոնկրետ սոցիալական խմբերի համար կոնկրետ աջակցության տեսակներ չեն սահմանվում, այլ սահմանվում են համապատասխան լիազորող նորմեր՝ ենթաօրենսդրական իրավական ակտեր մշակելու համար։ Տեղեկացնում եմ նաև, որ տեղահանված անձանց համար ՀՀ կառավարության կողմից մշակվել և իրականացվել են մի շարք սոցիալական աջակցության ծրագրեր։ Ուստի առաջարկը հաշվի կառնվի համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերի մշակման ժամանակ։
19 Աիդա Մուրադյան 02.09.2022 14:11:14 Առաջարկում ենք Օրենքի հասկացությունները սահմանող կամ այլ հոդվածում նախատեսել «տեղահանված անձ» հասկացությունը։ ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող և Վորլդ Վիժն կազմակերպության կողմից իրականացվող «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» բաղադրիչի շրջանակներում վերջին ամիսներին իրականացվել է ուսումնասիրություն Արցախից տեղահանված անձանց, մասնավորապես՝ կանանց և աղջիկներին տրամադրվող աջակցությունը կարգավորող օրենսդրության, քաղաքականության և պատերազմի սկզբից մինչ օրս ստեղծված խնդիրների վերհանման նպատակով։ Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ որևէ իրավական ակտով սահմանված չէ «տեղահանված անձ» հասկացությունը, ինչը խնդիրներ է առաջացնում սոցիալական ծառայությունների թիրախավորված և արդյունավետ տրամադրման համար։ Գնահատելով այն հանգամանքը, որ կյանքի դժվարին իրավիճակը սահմանող հոդվածով նախատեսվել է անձի կամ ընտանիքի հարկադիր վերադարձը, տեղահանումը, ապաստանի հայցումը կամ նրան փախստական ճանաչումը, այնուամենայնիվ անհրաժեշտ է հստակ սահմանումներ տալ նաև «տեղահանված անձ» հասկացության համար հաշվի առնելով Արցախից տեղահանված անձանց դեպքում աջակցության տրամադրման առանձնահատկությունները։ Առաջարկը չի ընդունվել: Նախագծով, որպես կյանքի դժվարին իրավիճակ, սահմանվել է նաև տեղահանման հանգամանքը, բացի այդ «տեղահանված անձ» հասկացության սահմանմանը անդրադարձ է կատարվելու միգրացիայի ոլորտում պետական քաղաքականությունն ապահովող լիազոր մարմնի կողմից՝ այլ իրավական ակտի շրջանակներում։
20 Աիդա Մուրադյան 02.09.2022 14:11:14 Վերոնշյալ ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ հաճախ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց տրամադրվող աջակցության փաթեթները գենդերազգայուն չեն, և հաշվի չեն առնում անձի տարբեր հանգամանքներով պայմանավորված կարիքների առանձնահատկությունները։ Կարևոր է ընդգծել, որ որ մարդասիրական միջամտության նկատմամբ գենդերային զգայուն մոտեցումը չի անտեսում տղամարդկանց կարիքները և չի տրամադրում կանանց արտոնություն տղամարդկանց նկատմամբ: Ընդհակառակը՝ նա հաշվի է առնում ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց, տղաների և աղջիկների կարիքները՝ միաժամանակ հատուկ ուշադրություն դարձնելով այն կանանց և աղջիկներին, ովքեր հաճախ բախվում են լրացուցիչ խնդիրների, որոնք կարող են ուժեղանալ կյանքի դժվարին իրավիճակում։ Հաշվի առնելով նշյալը, առաջարկում ենք որպես լիազորող կամ երաշխավորող նորմ Օրենքի նախագծում սահմանել, որ սոցիալական ծառայությունների տրամադրումը և փաթեթների մշակումը պետք է համապատասխանի գենդերային զգայունության ապահովման սկզբունքներին՝ անձի կարիքներին դրա համարժեքությունը հնարավորինս ապահովելու նպատակով, միևնույն ժամանակ նախատեսելով գենդերազգայուն ֆինանսական մեխանիզմների նախատեսման անհրաժեշտությունը։ Առաջարկն ընդունվել է Նախագծի 5-րդ հոդվածում ամրագրված են սոցիալական աջակցության հիմնական սկզբունքները, որոնց շարքում ավելացվել է գենդերազգայունությունը։
21 Աիդա Մուրադյան 02.09.2022 14:11:14 Առաջարկում ենք Միջգերատեսչական խորհուրդին վերաբերող հոդվածներում նախատեսել, որ հրատապ արձագանք պահանջող իրավիճակի դեպքում տուժած անձանց աջակցություն տրամադրելու նպատակով պետք է ստեղծել աշխատանքային խումբ, որի խնդիրն է լինելու, ըստ կարիքի և պատերազմի կամ աղետի առանձնահատկության՝ մշակել քաղաքականության հիմնական ուղղությունները՝ արագ գենդերային վերլուծությունների հիման վրա, որը կհամապատասխանի կանանց, տղամարդկանց, աղջիկների և տղաների կարիքներին՝ ապահովելու նրանց հավասար հասանելիությունը ծրագրերին և ծառայություններին: Հաշվի առնելով Օրենքի նախագծում Միջգերատեսչական խորհուրդին վերապահված խնդիրների շրջանակը, այն կարող է արդյունավետ մեխանիզմ հանդիսանալ սոցիալական քաղաքականության մշակման, տարբեր իրավիճակներում արդյունավետ արձագանքման մեխանիզմներ սահմանելու համար։ Առաջարկը չի ընդունվել։ Ողջունելով գաղափարը նշենք, որ միջգերատեսչական խորհրդին վերաբերող հոդվածում աշխատանքային խումբ ստեղծելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ Նախագծի 16-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ և 7-րդ կետի համաձայն՝ Միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգով սահմանվում են՝ 3) միջգերատեսչական համագործակցության ձևերն ու կարգը. 7) հրատապ արձագանք պահանջող իրավիճակի առկայության դեպքում՝ ձեռնարկվելիք գործողությունների շարքը։ Այս նորմերի առկայությունը հնարավորություն են տալիս կանոնակարգով նախատեսել նաև աշխատանքային խմբերի ստեղծումը՝ դրա անհրաժեշտության դեպքում: Հետևաբար, աշխատանքային խմբերի մասին նորմի հավելյալ ամրագրման կարիք Օրենքում չկա:
22 Հայաստանի Խուլերի Միավորում 05.09.2022 14:10:56 Առաջարկում ենք աջակցություն սահմանել տեղահանված և միաժամանակ հաշմանդանություն ունեցող անձանց վերաբերյալ, քանի որ մեր պարագայում օրինակ խուլ անձը տեղահանվել է Լեռնային Ղարաբաղից և արդեն 2 տարի ոչ մի ծրագրից չի օգտվել: Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Օրենքի նախագծով կոնկրետ սոցիալական խմբերի համար կոնկրետ աջակցության տեսակներ չեն սահմանվում, այլ սահմանվում են համապատասխան լիազորող նորմեր՝ ենթաօրենսդրական իրավական ակտեր մշակելու համար։ Տեղեկացնում ենք նաև, որ տեղահանված անձանց համար ՀՀ կառավարության կողմից մշակվել և իրականացվել են մի շարք սոցիալական աջակցության ծրագրեր։ Ուստի առաջարկը հաշվի կառնվի համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերի մշակման ժամանակ։
23 «Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն 05.09.2022 23:34:14 Առաջարկվում է օրենքի նախագծի 35 –րդ հոդվածով հավաստագրվելու պարտավորություն նախատեսել միայն ֆիզիկական անձանց համար, այն հիմնավորմամբ, որ նպատակը մասնագետների գործուներության համակարգումն է, այլ ոչ՝ կազմակերպությունների, որոնց հավաստագրման պարագայում անորոշ է մնում դրանց մաս կազմող ֆիզիկական անձանց համաստագրման հարցը։ Եթե այնուամենայնիվ խոսքը գնում է այն կազմակերպությունների մասին, որոնց կարող են անդամակցել բացառապես հավաստագրված մասնագետներ, ապա այդ պարագայում կազմակերպությունների լրացուցիչ հավաստագրման անհրաժեշտությունը ժամանակավրեպ է և աննպատակ։ Առաջարկը չի ընդունվել։ Նախագծի 35-րդ հոդվածի 2-րդ մասը հիմնականում վերաբերում է պետական միջոցների շրջանակում կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց միջոցով տրամադրվող սոցիալական ծառայություններին
24 «Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն 05.09.2022 23:34:41 Առաջարկվում է լրացում կատարել օրենքի նախագծի 48-րդ հոդվածի 6րդ մասի 1-ին կետը և մասնավոր ոլորտի սոցիալական աշխատողի կողմից քաղաքացիական կամ համայնքային ծառայող սոցիալական աշխատողին տեղեկատվություն տրամադրելու պարտավորություն նախատեսել միայն այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է փակ հաստատություն գտնվող անձի, ում մասնավոր ոլորտի սոցիալական աշխատողը հասանելիություն չունի։ Առանց որևէ սահմանափակման անձանց վերաբերյալ տվյալների տրամադրման պարտավորությունը հակասում է սոցիալական աշխատողների էթիկայի կանոններին, մասնավորապես՝ անձի կողմից սոցիալական աշխատողին տրամադրված տվյալների գաղտնիության սկզբունքին։ Նույն հիմնավորմամբ անհրաժեշտ է շեշտել նաև տվյալների տրամադրման հնարավորությունը միայն անձի համաձայնության պարագայում։ Առաջարկվում է հետևյալ ձևակերպումը՝ Մասնավոր ոլորտի սոցիալական աշխատողը, ի լրումն սույն հոդվածով նախատեսված պարտականությունների, պարտավոր է` 1) քաղաքացիական կամ համայնքային ծառայող սոցիալական աշխատողներին տրամադրել իր մոտ առկա ամբողջական տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է տվյալ պահին փակ հաստատությունում գտնվող անձի կամ ընտանիքի հետ տարվող և քաղաքացիական կամ համայնքային ծառայող սոցիալական աշխատողի կողմից իրականացվող սոցիալական աշխատանքի համար և որի դեմ չի առարկում անձը. Առաջարկն ընդունվել է մասնակի։ Մեկ այլ առաջարկի շրջանակում նախագծի 48-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետը խմբագրվել է։ Բացի այդ, տեղեկատվության տրամադրման պարտականությունը վերաբերում է բոլոր դեպքերին՝ անկախ անձի փակ հաստատությունում գտնվելու հանգամանքից։
25 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 05.09.2022 23:48:56 «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 1-ից հանել երկրորդ կետը։ Գտնում ենք, որ պետությունը պետք է ապահովի բնակելի տարածություն չունեցող` առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակտարածության արտահերթ տրամադրումը։ Առաջարկն ընդունվել է։ Կատարվել են համապատասխան փոփոխություններ։