Add to favourites

Under development

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Նախագծերը մշակվել են քաղաքացիների կենսամակարդակի և սոցիալական վիճակի բարելավման և մատուցվող սոցիալական ծառայությունների որակի բարձրացման նպատակով և ի կատարումն ՀՀ կառավարության 2021թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածի՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի» 8.1-ին կետի, համաձայն որի ՀՀ վարչապետի աշխատակազմ պետք է ներկայացվեն «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծեր։

Հայաստանի Հանրապետությունում սոցիալական աջակցության ոլորտը կարգավորող հիմնական օրենքը «Սոցիալական աջակցության մասին» օրենքն է, որն ընդունվել է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սոցիալական աջակցության ոլորտում տեղի են ունեցել պետական մակարդակում մի շարք կառուցվածքային, գործառութային փոփոխություններ («Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի մարտի 4-ի ՀՕ-97 օրենքի, Կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 251-Ն որոշման, Վարչապետի 2021 թվականի փետրվարի 26-ի N 172-Լ որոշման հիման վրա՝ սոցիալական պաշտպանության հիմնական 4 ոլորտների գործառույթները 2021 թվականի ապրիլի 1-ից իրականացնում է մեկ մարմին՝ Միասնական սոցիալական ծառայությունը՝ իր ստորաբաժանումների միջոցով), բացի այդ առկա են ոլորտներ, որոնք ենթակա են օրենսդրական կարգավորման (օրինակ, հրատապ արձագանք պահանջող իրավիճակների հետ կապված իրավահարաբերություններ և այլն) կամ վերանայման կամ զարգացման (օրինակ, սոցիալական աշխատանքի ոլորտը և այլն), անհրաժեշտություն է առաջացել մշակել օրենսդրական փոփոխությունների փաթեթ՝ հիմք ընդունելով սոցիալական աջակցության ոլորտում առկա խնդիրները, բացերը, նախատեսվող բարեփոխումները և Հայաստանի Հանրապետության կառավարության առջև դրված խնդիրներն ու նպատակները, ներառյալ միջազգային ստանդարտներն ու պարտավորությունները։

Հաշվի առնելով օրենսդրական փոփոխությունների ծավալն՝ առավել նպատակահարմար է համարվել ոչ թե լրացումներ և փոփոխություններ կատարել «Սոցիալական աջակցության մասին» օրենքում, այլ գործողը ճանաչել ուժը կորցրած և ընդունել նոր օրենք։ Օրենսդրության ներդաշնակությունն ու համահունչությունն ապահովելու նպատակով՝ զուգահեռաբար համապատասխանեցման փոփոխություններ և լրացումներ են կատարվում նաև այլ՝ հարակից օրենքներում։

  • Discussed

    19.08.2022 - 05.09.2022

  • Type

    Law

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6142

Print

Suggestions

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

05.09.2022

«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 18-ի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Ընտանիքի անապահովության գնահատման համակարգում հաշվառվելիս հաշվի չեն առնվում ընտանիքի հետևյալ անդամների տվյալները՝ 1) կալանավորված կամ դատապարտյալ անձինք. 2) պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի ժամկետային զինծառայողները կամ պահեստազորային կամ զորահավաքային զինվորական ծառայության զորակոչված զինծառայողները. 3) ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտները. 4) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության, ներառյալ փոքր խմբային տան շահառուները. 5) Կառավարության որոշմամբ սահմանած այլ անձինք:»։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծում առաջարկում ենք պահպանել գործող օրենքի 5-րդ հոդվածով ամրագրված սոցիալական ծառայությունների դասակարգման մոտեցումները՝ անելով անհրաժեշտ փոքր փոփոխություններ և լրացումներ։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 20-ի 1-ին մասի 1-ին կետի «Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերով։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 21-ի 1-ին մասից հանել 11-րդ կետը՝ հաշվի առնելով, որ սոցիալ-հոգեբանական օգնությունը, համաձայն նախագծի հոդված 23-ի 2-րդ մասի, սոցիալ-վերականգնողական օգնության մաս է։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 22-ի 1-ին մասից հանել «, ինչպես նաև սոցիալապես ընդունելի վարքի մոդելներ ձևավորելու ուղղությամբ քննարկումների, բացատրական աշխատանքի իրականացումը» բառերը։ Առաջինը հակասում է մարդկային բազմազանության գաղափարին, դուրս է օրենքի կարգավորման տիրույթից, իսկ երկրորդ մասն անընդունելի է իշխանության դասակարգման և բառապաշարի տեսանկյունից։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 23-ի 1-ին մաս շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «1. Սոցիալ-վերականգնողական օգնությունն ուղղված է՝ 1) անձի՝ առավելագույն անկախության ձեռք բերմանը և պահպանմանը, ֆիզիկական, մտավոր, սոցիալական ումասնագիտական կարողություններն ամբողջությամբ օգտագործելուն. 2) անձի կորցրած կամ նվազած մասնագիտական ունակությունների լրիվ կամ մասնակի վերականգնմանը, մասնագիտական հմտություններն օգտագործելու կամ նոր մասնագիտական հմտություններ ձեռք բերելու կարողությունների զարգացմանը, նախկին կամ նոր մասնագիտությամբ աշխատանքային գործունեություն իրականացնելու համար մատչելի պայմանների ստեղծման նպատակով անձի մասնագիտական կողմնորոշմանը, մասնագիտական կրթությանը, մասնագիտական ուսուցմանը (որակավորման բարձրացմանը, վերամասնագիտացմանը, նախնական մասնագիտական պատրաստմանը, արհեստագործական ուսուցմանը), մասնագիտական հարմարվողականությանը, հարմար աշխատանքի տեղավորմանը և ինքնազբաղվածության ապահովմանը. 3) անձի լիարժեք մասնակությանը և ներգրավվածությանը կյանքի բոլոր ոլորտներում։»։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի hոդված 26-ի 3-րդ մասի 2-րդ կետի «հաստատություններում,» բառից հետո լրացնել «ներառյալ փոքր խմբային տներում,» բաերը։ Համապատասխանաբար անհրաժեշտ է նույն մասից հանել 5-րդ կետը։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի hոդված 26-ի 4-րդ մասից հանել «չաշխատող (բացառությամբ տնային պայմաններում աշխատող), իսկ Կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում նաև աշխատող» բառերը։ Նույն մասի «ծրագրի համաձայն» բառերից հետո «Կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում» բառերը։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի hոդված 26-ի 5-րդ մասի 2-րդ կետի «ա.» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևալ բովանդակությամբ. «ա. Հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներ ունեցող 18 տարեկան լրացած հաշմանդամություն ունեցող անձինք կամ հիշողության ֆունկցիայի խանգարմամբ տարեց անձանց համար.»։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի hոդված 26-ի 5-րդ մասի 2-րդ կետի «բ.» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «բ. ֆունցիոնալության գնահատման խոր սահմանափակում ունեցող երեխաների համար».։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 33-ի սահմանումը թողնել նույնը, ինչ գործող օրենքում։ Առաջարկում ենք «սոցիալական պատրոնաժն» անվանել «սոցիալական օգնական» և ծառայությունները նախատեսել առավել լայն խմբի համար։ Անձնական օգնականի ծառայությունը փաստացի լրացնում է այդ ծառայությունը և ոչ հակառակը։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի 35-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանել միայն սոցիալական հավաստագրում ենթադրող ծառայությունների ցանկը։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի 35-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումը տարածել միայն սոցիալական հավաստագրում ենթադրող ծառայությունների վրա։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի hոդված 36-ի 1-ին մասի 1-ին կետի «տեղեկատվություն» բառը փոխարինել «իրեն մատչելի եղանակով տեղեկություններ» բառերով։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծից հանել 40-րդ հոդվածն ամբողջությամբ կամ այն լրամշակել՝ մանրամասն ուսումնասիրեով այն երկրների փորձը, որտեղ առկա են նման դեպքերում մերժման հիմքեր։ Մասնավորապես անընդունելի է, որ անձի՝ իր սոցիալական խնդիրների լուծմանը չմասնակցելը կարող է հանգեցնել սոցիալական աջակցության ծառայության տրամադրման մերժման կամ դադարեցման։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 41-ից հանել 3-րդ, 4-րդ, 5-րդ մասերն ամբողջությամբ, քանի որ դրանք հակասում են Երեխայի իրավունքների մասին և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիաներին, ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին, ՀՀ Սահմանադրական դատարանի 2020 թ. հունվարի 30-ի ՍԴՈ-1504 որոշմամբ արտահայտված դիրքորոշումներին։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 48-ի 3-րդ մասի 3-րդ կետի «ներառականությանը» բառը փոխարինել «մասնակցությանը» բառով։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 48-ի 6-րդ մասի 1-ին կետի «սոցիալական աշխատողներին» բառերից հետո լրացնել «անձի իրազեկ համաձայնությամբ» բառերով։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

05.09.2022

«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 5-ի 1-ին մասի 13-րդ կետը «մասնակից դարձնելը» բառերից հետո լրացնել «, ներառյալ մասնակցության խրախուսումը ու համապատասխան աջակցության տրամադրումը»։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

05.09.2022

«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 5-ի 1-ին մասի 9-րդ կետի «սոցիալական խնամառության բացառումը» բառերը փոխարինել «սոցիալական աջակցությունից կախվածության բացառումը» բառերով։ «Խնամառություն»-ն, ըստ բացատրական բառարանների, մեկին իր խնամքի՝ հովանավորության տակ առնելն է, խնամառու լինելը։ Դա բացասական երևույթ չէ և պետք չէ բացառել, ուստի առաջարկվում է օգտագործել «սոցիալական աջակցությունից կախվածություն» եզրը, որի անգլերեն համարժեքը welfare dependency-ն է։

See more