Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

201___ թվականի  _______________ -ի N ______-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածով և «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» 1944 թվականի դեկտեմբերի 7-ի Չիկագոյի կոնվենցիայի թիվ 17 «Անվտանգություն» հավելվածով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի N122-Ն որոշման թիվ 1 հավելվածի 63-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի մասին» N1307-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 7.5-րդ և 7.6 կետերով.

«7.5.Ավիացիոն անվտանգության վերահսկողություն - Քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրով սահմանված միջոցառումների ձեռնարկում, որոնց իրականացման միջոցով կանխվում է դեպի օդանավ զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և այլ վտանգավոր սարքավորումների, առարկաների կամ իրերի փոխադրումը, որոնք կարող են օգտագործվել անօրինական միջամտության գործողությունների իրականացման նպատակով:

7.6 Ավիացիոն անվտանգության վիճակի դիտարկում – Լիազոր  մարմնի կողմից ավիացիոն անվտանգության կարիքների գնահատում, ներառյալ խոցելի տեղերի և ավիացիոն անվտանգության տեսանկյունից թույլ կետերի բացահայտում, որը կօգնի կանխել անօրինական միջամտության գործողությունների իրականացումը և ներկայացնել ուղղիչ գործողությունների պլանների մշակման վերաբերյալ առաջարկություններ:»․

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 9.3-րդ կետով.

 «9.3 Բորտսնունդ և հարակից նյութեր  - Սննդամթերք, խմիչքներ, չոր մթերքներ և օդանավի թռիչքի ընթացքում դրանց պահպանման և ուղևորներին տրման համար նախատեսված սարքվորումներ:».

3) Հավելվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Օդանավային պիտույքներ (պարագաներ) – Ուղևորների սպառման համար նախատեսված և նրանց վաճառված կամ չվաճառված ապրանքներ, ինչպես նաև ինքնաթիռի շահագործման և տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ ապրանքներ, ներառյալ վառելիքը և քսայուղերը: Օդանավային պիտույքներ (պարագաներ) են հադիսանում նաև օդանավից դուրս տանելու համար ուղևորներին և անձնակազմի անդամներին վաճառքի համար նախատեսված ապրանքները, ինչպես նաև թռիչքի ընթացքում ուղևորների սպասարկման անհրաժեշտ առարկաները՝ օրինակ, թերթերը, ամսագրերը, ականջակալները, տեսա և ձայնային տեսագրությունները, բարձերը և վերմակները և այլն:».

4) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 13.1-ին կետով.

«13.1. Անվտանգության սահմանափակ գոտի - Օդանավակայանի վերահսկելի գոտիների առավել ռիսկային համարվող տարածքներ, որտեղ մուտքի հսկողության միջոցառումներից բացի իրականացվում են նաև ավիացիոն անվտանգության հսկողության միջոցառումներ:».

5) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 17.1-ին կետով.  

«17.1. Անձի նախապատմության ստուգում - Անձի ինքնության հաստատումը և նրա կենսագրական տվյալների /անցյալի/ և նախապատմության ստուգումը, /ներառյալ օրինական եղանակով ստացված քրեական պատմությունը/, ինչն ապահովում է դիմողի ինքնության որոշակիացումը, որը կօգնի անձի ինքնության բացահայտմանը՝ ավիացիոն անվտանգության վերահսկողության իրականացման և /կամ վերահսկվող գոտիներ չուղեկցվող մուտքը կանխելու համար:».

6) Հավելվածի 26-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Վտանգավոր իրերի և նյութերի դասակարգումը որպես վտանգավոր բեռներ և դրանց փոխադրման կարգը սահմանված են «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» 1944 թվականի դեկտեմբերի 7-ի Չիկագոյի կոնվենցիայի (այսուհետ՝ Չիկագոյի Կոնվեցիա) թիվ 18 հավելվածով և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ՝ ԻԿԱՕ) «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման տեխնիկական Հրահանգներ» Դոկ․284-ով: «Քաղաքացիական ավիացիայի պաշտպանումը անօրինական միջամտության գործողություններից» Դոկ․8973-ի Անվտանգության կանոնակարգերով սահմանված է այն արգելված առարկաների ցանկը, որոնց փոխադրումը օդանավով արգելվում է:».

7) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 26.11, 26.12, 26.13, 26.14, 26.15 և 26.16  կետերով.  

«26.11 Անկարգապահ  ուղևոր -  Ուղևոր, որը հրաժարվում է հետևել օդանավակայանում կամ օդանավում սահմանված վարքագծի կանոններին կամ չի ենթարկվում օդանավակայանի աշխատողների կամ օդանավի անձնակազմի հրահանգներին և դրանով իսկ խախտում է հասարակական կարգը օդանավակայանում կամ օդանավում:

26.12 Կարգազանց ուղևորներ - Անձինք, ովքեր քաղաքացիական ավիացիայի օդանավում, սկսած օդանավի դուռը փակելու և մեկնման պահից մինչև նրա վայրեջքը և դուռը բացելու պահը, կատարել են հետևյալ գործողությունները,

1) հարձակում, ահաբեկում, սպառնում կամ կանխամտածված անզգուշություն, որոնց պատճառով վտանգվում է տիրող կարգը կամ ստեղծում է սպառնալիք գույքի ապահովությանը և անձանց  անվտանգությունը,

2) հարձակում, ահաբեկում, սպառնում կամ գործողություն, արգելում է օդանավի անձնակազմին իրականացնելու իր պարտականությունները կամ նվազեցնում է իրենց պարտականությունները կատարելու նրանց ունակությունը,

3) կանխամտածված անզգուշությունը կամ օդանավին, նրա սարքավորումներին և կառուցվածքներին վնաս հասցնելը, որը խախտում է սահմանված կարգը և առաջացնում է սպառնալիք օդանավի և նրանում գտնվող մարդկանց անվտանգությունը,

4) կանխամտածված սխալ ինֆորմացիայի տարածում, դրանով իսկ թռիչքի ընթացքում օդանավի անվտանգության համար  սպառնալիքի ստեղծումը,

5) անվտանգության ապահովմանը, կանոնակարգմանը և գործունեությանն ուղված օրինական հրամանների կամ հրահանգների չկատարելը և պատշաճ կամ նպատակահարմար գործողություններին չենթարկվելը:

26.13 Անվտանգության աշխատակից օդանավում – Օդանավ շահագործողի պետության կառավարության և օդանավի գրանցման պետության կառավարության կողմից լիազորված անձ, որը գտնվում է օդանավի մեջ այդ օդանավը և դրա մեջ գտնվող մարդկանց անօրինական միջամտության գործողություններից պաշտպանելու նպատակով:

26.14 Ավիացիոն անվտանգության վերաբերյալ գաղտնի տեղեկատվություն- Տեղեկատվություն, որը չարտոնված անձանց հասանելության կամ դրանց բացահայտման դեպքում կարող է առաջացնել խոցելի տեղեր կամ հնարավորություն ստեղծել օգտագործել այն քաղաքացիական ավիացիաի դեմ ուղղված անօրինական միջամտության գործողության իրականացման նպատակով:

26.15 Ավիացիոն անվտանգության կրիտիկական տեղեկատվական համակարգ - Տեղեկատվական ռեսուրսների համալիր, որը նախատեսված է այն տեղեկատվության հավաքագրման, մշակման, պահպանման, օգտագործման, փոխանակման, տարածման կամ ոչնչացման համար, որն ավիացիոն գործունեության իրականացման ընթացքում առավել անհրաժեշտ է ավիացիոն անվտանգության ապահովման համար։

26.16 Հեղուկ պայթուցիկ նյութերի հայտնաբերման համակարգ (LEDS) – Համակարգ, որն ունակ է տարբերակել հեղուկ պայթուցիկ նյութերը զննման կետերում ներկայացվող հեղուկներից, աերոզոլներից և գելերից:».

8) Հավելվածի 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«27. Ազգային ծրագիրը մշակված է․

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության․

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի․

3) Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի․

4) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի,

5) «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,

6) «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,

7) «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,

8) «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ինչպես նաև այլ օրենքների հիման վրա։»․

 9) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 27․1, 27․2 և 27.3 կետերով․

«27.1 Ազգային ծրագիրը մշակված է նաև․

1) <<Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին>> 1944 թվականի դեկտեմբերի 7-ին Չիկագոյում ստորագրված Կոնվենցիայի և դրա հավելվածների (Չիկագոյի կոնվենցիա),

2) <<Օդանավերում կատարված հանցագործությունների ու մի շարք այլ ակտերի մասին>> 1963 թվականի սեպտեմբերի 14-ին Տոկիոյում ստորագրված Կոնվենցիայի (Տոկիոյի կոնվենցիա),

3) <<Օդանավերի անօրինական զավթումների դեմ պայքարի մասին>> 1970 թվականի դեկտեմբերի 16-ին Հաագայում ստորագրված Կոնվենցիայի (Հաագայի կոնվենցիա),

4) <<Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ապօրինի գործողությունների դեմ պայքարի մասին>> 1971 թվականի սեպտեմբերի 23-ին Մոնրեալում ստորագրված Կոնվենցիային՝ <<Միջազգային օդանավակայաններում բռնության անօրինական ձեռնարկումների դեմ պայքարելու մասին>> 1988 թվականին Մոնրեալում ստորագրված կից արձանագրության (Մոնրեալի կոնվենցիա)․

5) <<Պլաստիկ պայթուցիկ նյութերի հայտնաբերման նպատակով դրանց դրոշմավորման մասին>> 1991 թվականի մարտի 1-ին Մոնրեալում ստորագրված Կոնվենցիայի (Մոնրեալի կոնվենցիա)․

6) Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանս կազմակերպության <<Անվտանգության կանոնակարգեր>> թիվ 30 փաստաթղթի հիման վրա։

27․2 Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Ազգային ծրագրի 27-րդ կետում նշված Կոնվենցիաներին մասնակից երկիր և դրանց միացել է․

1․<<Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին>> Կոնվենցիայի, (Չիկագոյի կոնվենցիա)՝ 29.03.1993թ.,

2․<<Օդանավերում կատարված հանցագործությունների ու մի շարք այլ ակտերի մասին>> Կոնվենցիայի (Տոկիոյի կոնվենցիա)՝ 29.03.1994թ.,

3․<<Օդանավերի անօրինական զավթումների դեմ պայքարի մասին>> Կոնվենցիային (Հաագայի կոնվենցիա)՝ 29․03․1994թ․

4.<<Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ապօրինի գործողությունների դեմ պայքարի մասին>> Կոնվենցիային (Մոնրեալի կոնվենցիա) և <<Միջազգային օդանավակայաններում բռնության անօրինական ձեռնարկումների դեմ պայքարի մասին Մոնրեալի կոնվենցիային կից արձանագրությանը>>՝ 08.10.1996թ․,

5․<<Պլաստիկ պայթուցիկ նյութերի հայտնաբերման նպատակով դրանց դրոշմավորման մասին>> Կոնվենցիային և կից հայտարարությանը՝ 21.03.2005թ․,

6․Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանս կազմակերպությանը՝ 1996 թվականի դեկտեմբերի 3-ին։

27.3 Ազգային ծրագիրի մշակման ընթացքում հաշվի են առնվել նաև Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին (ԻԿԱՕ) Կոնվենցիայի․

1) <<Թռիչքային կանոններ>>  թիվ 2,

2) <<Օդանավերի շահագործում>> թիվ  6,

3) <<Օդանավերի թռիչքային պիտանիություն>> թիվ 8,

4) <<Ընթացակարգերի պարզեցում>> թիվ 9,

5) <<Ավիացիոն էլեկտրակապ>> թիվ 10,

6) <<Օդային երթևեկության սպասարկում>> թիվ 11,

7) <<Ավիացիոն պատահարների և միջադեպերի քննություն>> թիվ 13,

8) <<Աէրոդրոմներ>> թիվ 14,

9) <<Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում>> թիվ 18 Հավելվածներով սահմանված և քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգությանն առընչվող չափորոշիչների դրույթները։>>․

10) Հավելվածի 29-րդ կետի «ա», «գ», «դ», «ե» և «է» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) պատաuխանատու է ազգային ծրագրի մշակման, ներդրման, իրականացման և պահպանման, ավիացիոն անվտանգության լրացուցիչ միջոցառումների կիրառման մասին որոշումների ընդունման, ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի ուսումնական և վերապատրաստման ծրագրերի մշակման, ներդրման և իրականացման համար, քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հuկողության ազգային ծրագրի մշակման, ներդրման, իրականացման և պահպանման համար, վերահuկում է oդանավակայաններում ազգային ծրագրի դրույթների կիրառման ընթացքը, ներդրված ավիացիոն անվտանգության միջոցառումների արդյունավետությունը և դրանց որակի ուսումնասիրման ու գնահատման համար իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագրով նախատեսված՝ ավիացիոն անվտանգության համակարգի համալիր և թեմատիկ աուդիտներ, տեսչական գործառույթներ, փորձարկումներ, ուսումնասիրություններ և դիտարկումներ. և վերահսկում է տեuչական uտուգումների ընթացքում հայտնաբերված թերությունների ու անհամապատասխանությունների վերացումը.

 գ) Հայաuտանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, oդանավակայանների, oդանավի շահագործողների և օդային երթևեկության կառավարում իրականացնող հետ համատեղ իրականացնում է ազգային ծրագրով նախատեuված խնդիրները, իրականացնում է քաղաքացիական ավիացիայի համակարգում վտանգի գնահատման միջոցառումներ և արդյունքների մասին համապատասխան տեղեկատվությունը տրամադրում է պետական կառավարման այն մարմիններին և այն կազմակերպություններին, որոնց այդ տեղեկատվությունն անհրաժեշտ է իրենց պարտականությունների կատարման համար, օդանավակայանների կառավարիչներին, օդանավ շահագործողներին և ավիացիոն գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններին ըստ անհրաժեշտության տրամադրում է ազգային ծրագրի համապատասխան բաժինները․ 

դ) համագործակցում է օտարերկրյա պետությունների համապատասխան իրավասու մարմինների հետ քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրերի, ավիացիոն անվտանգության մասով ըստ անհրաժեշտության գաղտնի տեղեկատվության տրամադրման, ավիացիոն անվտանգության լրացուցիչ միջոցառումմների կիրառման մասին օտարերկրյա պետությունների և օդանավ շահագործողների համապատասխան դիմումների դեպքերում, անօրինական միջամտության ակտերի դեպքերում համագործակցության, ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի ուսումնական և վերապատրաստման ծրագրերի մշակման, ներդրման, իրականացման, օտարերկրյա պետությունների օդանավակայաններում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների փոխադարձ ճանաչման, oդանավում թռիչքի ընթացքում ծառայողական պարտականությունները կատարող զինված անձանց (օդային մարշալներ) ուղեկցությամբ դեպի Հայաuտանի Հանրապետություն թռիչքները թույլատրելու մաuին oտարերկրյա պետություններից uտացված դիմումների բավարարման կամ մերժման և ավիացիոն անվտանգության մասով տեղեկատվության փոխանակման նպատակով․

ե) քննարկում և հաստատում է միջազգային ու ներքին օդային փոխադրումները սպասարկող օդանավակայանների, միջազգային կամ ներքին օդային փոխադրումներ իրականացնող ազգային օդանավ շահագործողների, օդային երթևեկության սպասարկումներ իրականացնող կազմակերպությունների և  ավիացիոն գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության այն կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերը, որոնք համաձայն Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, պետք է մշակեն և ներդնեն այդ ծրագրերը: Ավիացիոն անվտանգության ծրագրերը կարող են չհաստատվել, եթե հակասում են «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Չիկագոյի կոնվենցիայի թիվ 17 հավելվածով սահմանված դրույթներին:

Քննարկում և հաստատում է օտարերկրյա օդանավ շահագործողների ավիացիոն անվտանգության ծրագրերը, որոնք կարող են մերժվել, եթե հակասում են Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի N17 հավելվածով սահմանված դրույթներին  կամ չեն հաստատված լինեն իրենց պետության լիազոր մարմնի կողմից։

է) մշակում է Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերից բխող քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ապահովմանն ուղղված իրավական ակտերը, ավիացիոն անվտանգության մաuով իրականացնում է oտարերկրյա պետություններում oդային փոխադրումներ իրականացնող Հայաuտանի Հանրապետության oդանավ շահագործողների գործունեության ուuումնաuիրություններ, ինչպեu նաև oդանավ շահագործողների բազային oդանավակայաններում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների ուuումնաuիրություններ, ավիացիոն անվտանգության ապահովման խնդիրներից ելնելով՝ քննարկում և հաuտատում է oդանավակայաններում նոր կառուցվող շինությունների նախագծման ու կառուցման, գոյություն ունեցող շինությունների վերակառուցման նախագծերը:».

11) Հավելվածի 30-րդ, 31-րդ, 32-րդ և 33-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

          «30. Հայաստանի Հանրապետությունում միջազգային և ներքին օդային փոխադրումներ սպասարկող յուրաքանչյուր օդանավակայան շահագործող կազմակերպություն ապահովում է Ազգային ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության միջոցառումների  իրականացումը, մշակում և լիազոր մարմնի հաստատմանն է ներկայացնում օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծրագիրը:

          Օդանավակայաններ շահագործող կազմակերպությունները կանոնավոր ժամանակահատվածում (մեկ տարի) փոփոխում և լրացնում են իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերը՝ ապահովելու համար դրանց համապատասխանությունը գործող օրենսդրությանն ու միջազգային պահանջներին և կատարված փոփոխություններն ու լրացումները ներկայացնում են լիազոր մարմնի հաստատմանը:

  1. Օդանավակայաններ շահագործող կազմակերպությունները Ազգային ծրագրի պահանջների համաձայն ստեղծում են ավիացիոն անվտանգության օդանավակայանային կոմիտե, քննարկելով լիազոր մամնի հետ նշանակում են օդանավակայանում ավիացիոն անվտանգության գծով սերտիֆիկացված պատասխանատու աշխատողին, ապահովում են օդանավակայանում նոր ստեղծվող ծառայությունների, ենթակառուցվածքների նախագծման ու կառուցման, գոյություն ունեցող ծառայությունների և ենթակառուցվածքների վերակառուցման ընթացքում ավիացիոն անվտանգության ոլորտի պահանջների կատարումը:
  2. Օդանավակայան շահագործող կազմակերպությունները համաձայնեցնելով Լիազորված մարմնի հետ՝ սահմանում են օդանավակայնների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիները, դրանց տեղադրությունը, սահմանները և այդ գոտիներում կիրառող ավիացիոն անվտանգության միջոցառումները ներկայացվում են իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերում, ստեղծում են ավիացիոն անվտանգության ծառայություններ, որոնք օդանավակայաններում ապահովում են ավիացիոն անվտանգությունը և իրականացնում են Ազգային ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության միջոցառումները:
  3. Օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծրագիրը ներառում է հետևյալ բաժինները.

          1) կազմակերպությունը,

          2) օդանավակայանի նկարագիրը,

          3) օդանակայանում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումները,

          4) անօրիական միջամտության ակտերի դեպքերում պատասխան միջոցառումները,

          5) կադրերի պատրաստումը,

          6) որակի հսկողության միջոցառումները,

          7) լրացումներ:»։

12) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 33.1-ին, 33.2-րդ,  33.3-րդ, 33.4-րդ, 33.5-րդ և 33.6-րդ կետերով.

«33.1. Կազմակերպությունը բաժնում նշվում են ընդհանուր դրույթները.

  • Օդանավակայանի ավիացիոն անվտանության ծրագրի մշակման նպատակը, իրավական հիմքերը, իրականացման միջոցները և կիրառման ոլորտները,
  • ավիացիոն անվտանգության լիազոր մարմնի գործառույթները,
  • օդանավակայանի գտնվելու վայրը և գործունեության ընդհանուր նկարագիրը,
  • օդանավակայանը կառավարող կազմակերպությունը,
  • օդանավակայանի անվտանգության կոմիտեն և նրա գործառույթները,
  • օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունը, կառուցվածքը, գործունեության նկարագիրը, ծառայության աշխատողների ընտրության, նախապատմության ստուգման ստուգման, ուսուցման և աշխատանքի նշանակման կարգը,
  • օդանավակայանում գործունեություն իրականացնող պետական կառավարման մարմինների համապատասխան ստորաբաժանումների խնդիրներն ավիացիոն անվտանգության մասով,
  • օդանավակայանում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունները և ավիացիոն անվտանգության մասով նրանց խնդիրները,
  • ազգային և օտարերկրյան օդանավ շահագործողները, նրանց տվյալները և այն օդանավերի տեսակները, որոնք շահագործվում կամ բազավորվում են օդանավակայանում,
  • օդանավակայանի ֆիզիկական նկարագիրը` նշվում է ընդհանուր կառուցվածքը, ներկայացվում է օդանավակայանի տարածքի պլանը, օբյեկտների, վարչական շենքերի տեղմասերի նկարագիրը,
  • օդանավակայանի հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիների բաժանումը և ներօբյեկտային վերահսկողության նկարագիրը,
  • հսկիչ անցագային կետերի տեղաբաշխումը և այդտեղ իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների նկարագիրը,
  • ավիացիոն անվտանգության նպատակով օգատգործվող տրանսպորտային միջոցների տեսակները, քանակը, կապի միջոցների տեսակները, քանակը, պահպանության ազդաշանային համակարգի առկայությունը և պահպանվող օբյեկտները, մուտքի հսկողության համակարգերը, տեսահսկման սարքավորումները և հսկողության իրականացման կարգը,
  • պահակակետերի տեղաբաշխումը, քանակը,
  • պարեկային ծառայություն իրականացման կարգը և պարեկային երթուղիների նկարագիրը,
  • զինված պահպանության ենթական օբյեկտների և պահակակետերի առկայությունը,
  • ավիացիոն անվտանգության ծառայության կողմից զիվնած ծառայության իրականացման կարգը,
  • ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողների զենքի մասով ուսուցման կարգի նկարագիրը,
  • ավիացիոն անվտանգության ծառայության կողմից պահպանության իրականացման հերթափոխային տեղեկագրերի ձևաթղթերի նկարագիրը,
  • զննման գոտիների և զննման կետերի տեղաբաշխումը  նկարագիրը,
  • զննված ուղեբեռները բեռների մշակման կետից մինչև օդանավ փոխադրման կարգը և երթուղու նկարագիրը,
  • օդանավակայանում ուղևորների հաշվառում իրականացնող ստորաբաժանման անվանումը, աշխատակագի նկարագիրը,
  • ուղևորների հաշվառման սրահի և փոխադրման ընդունված ուղեբեռների մշակման սրահի նկարագրերը,
  • ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռների հաշվառման և փոխադրման ընդունման կարգը,
  • բեռների և փոստի փոխադրման ընդուման և գրանցման կարգը, բեռների ընդումնան և մշակման տեղամասերի և պահեստների նկարագիրը,
  • ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռների և բեռների հաշվառման համար օգտագործվող ավտոմատ ծրագրային համակարգերի անվանումները, այդ ծրագրային պարամետրերը, համացանցով ուղևորների հաշվառման կարգը, համացանց և հաշվառման ծրագրային համակարգեր անօրինական մուտքի կանխման ու կիբեր վտանգներից դրանց պաշտպանվածության միջոցառումների նկարագիրը,
  • օդանավակայանի տեղեկատվական համակարգերով մշակվող և փոխանցման նպատակով օգտագործվող ծրագրային համակարգերն անօրինական մուտքերից և կիբեր վտանգներից  պաշտպանվածության միջոցառումների նկարագիրը,
  • կիբեր վտանգների և կողմնակի միջամտություններից համակարգչային տեղային ցանցի պաշտպանվածության միջոցառումների նկարագիրը,
  • սահմանային, մաքսային, ոստկանության, սանիտարա-կարանտինային հսկողության տեղամասերի նկարագիրը և այդ տեղամասերում իրականացվող վերահսկողության միջոցառումների նկարագիրը,
  • ուղբեռների մշակման տեղամասերում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների նկարագիրը,
  • օդանավերի վերգետնյան և տեխնիկական սպասարկման տեղամասերը և այդ տեղամասերում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների նկարագիրը,
  • վառելիքաքսուկային նյութերի և այլ պահեստների, ինչպես նաև ավտոհավաքակայանների տեղամասերի նկարագիրը և այդ տեղամասերում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների նկարագիրը,
  • օդային երթևեկության կառավարման կենտրոնի և օբյեկտների տեղամասերի նկարագիրը և  այդ օբյեկտների տեղամասերում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների նկարագիրը,
  • բորտսննդի արտադրամասերի նկարագիրը և այդ տեղամասերում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների նկարագիրը,
  • հոսանքի, գազի, ջրամատակարակաման, օդերևութաբանական կայանների, հակահրդեհային և վթարափրկարարական կայանների, բուժ հիմարկների տեղամասերի նկարագիրը և այդ տեղամասերում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների նկարագիրը,
  • հասարակական գոտիների, այնտեղ գտնվող օբյեկտների և այդտեղ գտնվող ավտոկանգառների նկարագրիրը և դրանց անվտանգության ապահովման կարգը,
  • օդանավակայանի կառուցվածքային ստորաբաժանումների և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատակարգը, նշելով հերթափոխերի քանակը և ժամերը,
  • հասարակայնության ու զանգվածային լրատվության միջոցների հետ կապը և նրանց տեղեկատվության հաղորդման կարգը,
  • ավիացիոն անվտանգության մասով տեղեկատվության ստացման և տարածման կարգը, նման տեղեկատվությանը ծանոթանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը,
  • անանուն զանգերի դեպքերում գործողությունների կարգը
  • օդանավակայանում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների ֆինանսավորման կարգը:

33.2. Օդանակայանում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումները բաժնում ներկայացվում են օդանավակայանում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումները.

  • օդանավակայանի տարածքի, օդանավերի և օբյեկտների պահպանության կարգը,
  • մուտքի հսկողության ավտոմատացված համակարգերով, պահպանության ազդանշանային համակարգերով և տեսահսկման սարքավորումներով անվտանգության ապահովման ընթացակարգերը,
  • անցագիր ստանալու համար դիմած անձանց նախապատմության ուսումնասիրման ընթացակարգը,
  • անցագրերի տեսկները, ժամկետները, անացագրերի ձևաթղթերը,
  • անցագրերի տրման և անցագրային վերահսկողության իրականացման կարգը,
  • անցագրային տվյալների բազային ստեղծման, կողմնակի մոտքերից անցագրային տվյալների բազայի պաշտպանության ընթացակարգերը,
  • ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավակայանային պիտույքների, օդանավ տարվող սննդի և մաքրման միջոցների, օդանավի անձնակազմի անդամների և նրանց ձեռքի իրերի, օդանավի նախաթռիչքային և հետթռիչքային զննման ընթացակարգերը,
  • օդային տրանսպորտով փոխադրման համար արգելված առարկաների և իրերի սպառիչ ցանկը,
  • արգելված առարկաների բացահայտման դեպքում` կատարման ենթակա գործողությունները և համապատասխան ընթացակարգը,
  • փոխադրման ընդունված, սակայն մշակման ընթացքում սխալմամբ տվյալ չվերթից հետ մնացած չուղեկցվող ուղեբեռի զննման և փոխադրման ընդունման կարգը,
  • անվտանգության հսկողությունն անցած ուղևորների և նման հսկողություն չանցած ուղևորների միջև շփման բացառումն ապահովող միջոցառումները,
  • ստերիլ գոտին և ավիացիոն անվտանգության տեսանկյունից կիրտիկական հատվածների առկայությունը և այդ հատվածների կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումները,
  • թռիչքից հրաժարվելու կամ թռիչքին չներկայանալու դեպքում հաշվառում անցած և ուղեբեռը փոխադրման հանձնած ուղևորի ուղեբեռի օդանավից դուրս հանման և զննման ընթացակարգը,
  • օդանավ տարվող սննդի զննման և օդանավ փոխադրման կարգը,
  • օդանավի մաքրման ժամանակ կիրառվող անվտանգության միջոցառումները,
  • ուղևորի բացակայության դեպքում ուղեբեռը բացելու միջոցով զննման իրականացման ընթացակարգը,
  • բարձրաստիճան պաշտոնատար անձանց, դիվանագետների, պաշտոնական պատվիրակությունների և նրանց ուղեկցող անձանց նկատմամբ իրականացվող ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգը,
  • հաշմանդամ և հիվանդ ուղևորների նկատմամբ իրականացվող ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգերը,
  • էլեկտրական սարքավորումների, ապակե տարաների, կենդանիների և թռչունների զննման ընթացակարգերը,
  • հղի կանանց, մանկական սայլակներում գտնվող նորածիններին և մանկահասակ երեխաների զննման ընթացակարգերը,
  • կրոնական պատկանելության հանգամանքով զննումից հրաժարվող ուղևորների զննման ընթացակարգերը,
  • վտարված, կալանքի տակ գտնվող ուղևորների և նրանց ուղեկցող անձանց նկատմամբ իրականացվող ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգը,
  • հատուկ փոստի ուղեկցումներ և սուհանդակայնին առաքումներ իրականացնող անձանց նկատմամբ կիրառվող ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգը,
  • հատուկ վերահսկելի գոտիների մուտքի թույլտվության դեպքերում աշխատողների, այցելուների և տրանսպորտային միջոցների զննման կարգը,
  • անմաքս առևտրի խանութներին մատակարարվող ապրանքների զննման կարգը,
  • զենքի թույլատրված փոխադրման կարգը,
  • օդանավակայանի տարածքը և առանձին օբյեկտները շրջափակող պարիսպների առկայությունը, պահպանության ազդանշանային, տեսահսկման և լուսավորության սարքավորումներով դրանց կահավորվածության վիճակի նկարագիրը,
  • օդանավակայանի տարածքում հսկիչ-անցագրային կետերի քանակը, տեղաբախշումը, մուտքի հսկողության ավտոմատացված համակարգերով, պահպանության ազդանշանային, լուսավորության, տեսահսկման և զննման սարքավորումներով դրանց կահավորվածության վիճակի նկարագիրը,
  • օդանավակայանի տարածքի և այլ օբյեկտների լուսավորության ու պահպանության ազդանշանային համակարգերով ապահովվածության աստիճանը,
  • օդանավակայանի տարածքում պահեստային դարպասների առկայությունը և դրանց կահավորվածության վիճակը և օգտագործման կարգը,
  • վերահսկելի գուտիներ մուտքի թույլտվության դեպքերում այցելուների, ինչպես նաև կազմակերպությունների տրանսպորտային միջոցների առկայության ժամանակ անվտանգության ապահովման նպատակով իրականացվող միջոցառումները,
  • հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի թույլտվության դեպքերում աշխատողների, այցելուների, ինչպես նաև օդանավակայանի և այլ կազմակերպությունների տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումները,
  • բեռնային պահեստներից մինչև օդանավեր և օդանավերից մինչև բեռնային պահեստներ տարվող բեռների փոխադրման ընթացքում  իրականացվող ավիացիոն անվտանգության իրականացվող միջոցառումները,
  • բեռնային պահեստներից մինչև օդանավեր և օդանավերից մինչև բեռնային պահեստներ տարվող թանկարժեք բեռների փոխադրման ընթացքում  իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումները,
  • վտանգավոր բեռների սապասարկման ընթացքում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների նկարագիրը,
  • դիվանագիտական բեռների և փոստի սպասարկման ընթացակարգերը,
  • հատուկ չվերթների անվտանգության ապահովման միջոցառումները՝ օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության մասով,
  • հասարակական գոտիներում և հանրության համար բաց տարածքների, շենքերի և շինությունների անվտանգության միջոցառումները,
  • կազմակերպությունների անվանումները և ավիացիոն անվտանգության ապահովման միջոցառումների իրականացման համար պատասխանատու անձանց տվյալները:
  • զննման նպատակով օգտագործվող սարքավորումների բնութագրերը, դրանք սպասարկող կազմակերպությունը և սպասարկման կարգը,
  • անվտանգության հատուկ տեխնիկական միջոցները շահագործող և սպասարկող մասնագետներին ներկայացվող պահանջները:
    • Անօրիական միջամտության ակտերի դեպքերում պատասխան միջոցառումները բաժնում ներկայացվում է քաղաքացիական ավիացիայի բնականոն գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության գործողությունների դեպքում նախատեսվող հակազդման միջոցառումները, օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունների խնդիրները անօրինական միջամտության գործողությունների դեպքերում, դրանց իրականացման կարգը, օգտագործվող կապի միջոցների տեսակները, անանուն զանգերի դեպքում գործողությունների կարգը:

33.4 Ավիացիոն անվտանգության ոլորտի կադրերի պատրաստումը բաժնում նկարագրվում է  ավիացիոն անվտանգության մասով կադրերի ընտրության, նրանց նախապատմության ուսումնասիրման, ընդունման, ուսուցմանը և վերապատրաստմանը ներկայացվող չափանիշները, ավիացիոն անվտանգության ծառայությունների ու ենթակառուցվածքների աշխատողների գործնական և տեսական նախապատրաստման ձևերն ու մեթոդները, վերապատրաստման ժամկետները և սերտիֆիկացման կարգը:

33.5. Որակի հսկողության միջոցառումները բաժնում նկարագրվում է օդանավակայանում ավիացիոն անվտանգության ծառայության կողմից իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների իրականացման վիճակը և դրանց համապատասխանությունը ԻԿԱՕ և Ազգային ծրագրով սահմանված պահանջներին:

33.6 Լրացումներ բաժնում ներկայացվում է այն լրացուցիչ տեղեկատվությունը, որը հնարավոր չէ ներառել  հիմնական փաստաթղթում: Դրանք են՝ քարտեզները, սխեմաները, իրավական ակտերից քաղվածքները, տեխնիկական տեղեկատվությունը և այլն:».

13) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 35.1-ին կետով.

«35.1 Օդանավակայան շահագործող կազմակերպությունները մշակում և լիազոր մարմնի հաստատմանն է ներկայացնում նաև օդանավակայանի ավիացիոն անվտանգության միջոցառումների որակի հսկողության ծրագիրը, օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողների ուսուցման և վերապատրաստման ծրագիրը, օդանավակայանի արտակարգ իրավիճակների կառավարման պլանը, ինչպես նաև ըստ անհրաժեշտության փոփոխում և լրացնում են իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերը՝ ապահովելու համար դրանց համապատասխանությունը գործող օրենսդրությանն ու միջազգային պահանջներին և կատարված փոփոխություններն ու լրացումները ներկայացնում են լիազոր մարմնի հաստատմանը».

14) Հավելվածի 41-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) օդանավակայանի հասարական սրահներում և օդանավակայանի շրջագծի որոշակի հատվածներում հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովումը՝ պարեկային ծառայության իրականացման միջոցով,»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՀԱՅՍԱՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

                    ՎԱՐՉԱՊԵՏ                                                    ԿԱՐԵՆ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

  • Discussed

    13.10.2017 - 28.10.2017

  • Type

    Decision

  • Area

    Security, Aviation

  • Ministry

    Civil Aviation Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10758

Print

Related documents / links