Add to favourites

Under development

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի N 1236-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 1236-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրականացման անհրաժեշտությունը և նպատակը

ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի  N 1236-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելը բխում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված պատերազմի հետևանքով Հայաստանի Հանրապետությւնում գտնվող արցախցիներին բնակարանով ապահովելու անհրաժեշտությունից։

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող նախկին հանրակացարանային բնակելի տարածքներում, այդ թվում՝ նաև ուսուցչի տներում, բնակելի շենքերում հաշվառված և փաստացի բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին նույն շենքերում առկա ազատ կամ ազատված բնակելի տարածքները որպես բնակարանային պայմանների բարելավում օգտագործման իրավունքով հատկացնելու կարգը հաստատելու մասին» N 1236-Ն որոշումը (այսուհետ՝ որոշում)` պայմանավորված 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված պատերազմի հետևանքով առաջացած միգրացիոն ներհոսքի ճգնաժամային կառավարման խնդրի լուծմամբ։

2020 թվականին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) նախաձեռնեց միջոցառում, որի շնորհիվ իր  ենթականության տակ գտնվող պետական սեփականություն հանդիսացող նախկին հանրակացարանային տարածքներում հաշվառված և փաստացի բնակվող ՀՀ քաղաքացիների սոցիալական վիճակների ուսումնասիրության արդյունքում պետք է բացահայեր թերությունները և համապատասխան միջոցառումների իրականացման շնորհիվ ապահովեր տվյալ տարածքներում բնակվող քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավումը: Միջոցառումն իրականացնելու համար մշակվեց իրավական ակտ (որոշում)`, որով առաջարկվում է տվյալ գործընթացն իրականացնելու համար ստեղծել  միջգերատեսչական հանձնաժողով, կազմում ընդգրկելով Կոմիտեի, ՀՀ ՏԿԵ ու ՀՀ ԱՍՀ նախարարությունների, ՀՀ ՏԿԵՆմիգրացիոն ծառայության, Կադաստրի կոմիտեի,  ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ներկայացուցիչներին:

Նշենք, որ որոշման տեսանկյունից բնակարանային պայմանների բարելավումը դա հանրակացարանային բնակելի տարածքներում հաշվառված և փաստացի բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ազատ տարածքների առկայության դեպքում լրացուցիչ առանձնացված սենյակի հատկացումն է, իսկ շահառու են համարվում հանրակացարանային բնակելի տարածքներում հաշվառված և փաստացի բնակվող ՀՀ այն քաղաքացիները, որոնք բավարարում էին օրենսդրությամբ սահմանված չափանիշների պահանջներին:

Ներկա պահին պետության առջև դրված է Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներին աջակցության միջոցառումների շրջանակների ընդլայնում։ Դրան նպաստելու և աջակցելու համար  Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել որոշումը, քանի որ Կոմիտեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ քննարկումների արդյունքում հաշվի առնելով այն հանգամանքը որ առկա են բազմաթիվ ընտանիքներ, ովքեր առհասարակ զրկված են բնակության վայրից, գտնում է ավելի հրատապ և առաջնահերթ բնակարանով ապահովել վերջիններիս, քան բարելավել այն քաղաքացիների պայմանները, որոնք արդեն իսկ պետության կողմից ստացել են աջակցություն և ունեն բնակության վայր։

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով աջակցել Արցախի քաղաքացիներին, մասնավորապես ազատ տարածքներն որպես բարելավում ոչ թե հատկացնել այնտեղ բնակվող ՀՀ քաղաքացիներին, այլ տրամադրել պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող ընտանիքներին, որոնց բնակարանային ապահովության խնդիրը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է։ 

  1. Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի  Կոմիտեի ենթականության տակ գտնվող պետական սեփականություն հանդիսացող նախկին հանրակացարանային տարածքներում (բացառությամբ՝ նախարարության միգրացիոն ծառայության «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնված (սպասարկման ենթակա հանրակացարանների) այդ թվում՝ նաև ուսուցչի տներում, բնակելի շենքերում տեղավորել պատերազմի հետևանքով անտուն մնացած և Հայաստանի Հանրապետությունում գտնվող արցախցիներին, ինչպես նաև անհրաժեշտ իրավական հիմքերի ստեղծումն է տվյալ գործընթացի իրականացման համար։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի N 1236-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված 97.1-րդ կետի կատարման հանձնառառություններից։

  • Discussed

    04.07.2022 - 22.07.2022

  • Type

    Decision

  • Area

    State property management

  • Ministry

    State Property Management Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2781

Print