Add to favourites

Under development

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի N 1236-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«......» «........................» 2022 թվականի N ...... -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 1236-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի  պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող նախկին հանրակացարանային բնակելի տարածքներում, այդ թվում՝ նաև ուսուցչի տներում, բնակելի շենքերում հաշվառված և փաստացի բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին նույն շենքերում առկա ազատ կամ ազատված բնակելի տարածքները որպես բնակարանային պայմանների բարելավում օգտագործման իրավունքով հատկացնելու կարգը հաստատելու մասին» N 1236-Ն որոշումը։
  2. Սահմանել, որ սույն որոշման պահանջները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ շահառուն մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը իր բնակարանային պայմանների բարելավման նպատակով համապատասխան դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտե: Տվյալ դեպքում բնակարանային պայմանների բարելավման գործընթացը իրականացվում է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող ընթացակարգով։
  3. 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  • Discussed

    04.07.2022 - 22.07.2022

  • Type

    Decision

  • Area

    State property management

  • Ministry

    State Property Management Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2851

Print