Արդյունաբերական քաղաքականության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և Առևտրաարդյունաբերական պալատների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության ՕՐԵՆՔՆԵՐԻ ընդունման մասին
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Արդյունաբերական քաղաքականության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և Առևտրաարդյունաբերական պալատների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) փաթեթը մշակվել է ՀՀ վարչապետի 02.11.2021թ. N02/10.3/37766-2021 հանձնարարականի կատարման շրջանակներում և պայմանավորված է մասնավորապես՝ 2022 թ․ փետրվարի 17-ի Պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններին համապատասխան Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների եվրասիական ռեեստրի ձևավորման, վարման և ստուգման հարցերով լիազոր մարմին սահմանելու մասին N 185 - Ն որոշումն ընդունելու իրավական հիմքը սահմանող՝ լիազորող նորմ նախատեսելու անհրաժեշտությամբ:
Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության կողմից հաստատվող ներդրումային ծրագրերին և տնտեսական աջակցության ծրագրերին հավանություն տալու մասին որոշումների ընդունման իրավական հիմքերը հաճախ խնդրահարույց են լինում (օրինակ՝ ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 29-ի N 1246-Ա որոշում)՝ անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել նաև Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածում՝ արդյունաբերական քաղաքականության շրջանակներում ՀՀ կառավարության իրավասությունը համապատասխան լիազորող նորմով սահմանելու նպատակով։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Նկատի է առնվում այն հանգամանքը, որ ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների համաձայն՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել՝ ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:
Միաժամանակ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ունենում է նախաբան, որում նշվում է օրենսդրական իրավական ակտի հոդվածը կամ մասը, որը ներառում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմեր։
3․ Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծերի փաթեթով Որոշման նախաբանում բացակայող՝ վերջինիս ընդունելու իրավական հիմքը սահմանող՝ «Արդյունաբերական քաղաքականության մասին» և «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» ՀՀ օրենքներում լիազորող նորմերի նախատեսմամբ ակնկալվում է Որոշման հետագա կիրարկման ապահովում։
Հարկ է նշել, որ «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածում նախատեսվող լրացման արդյունքում՝ արդյունաբերական արտադրանքի արտադրության պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործողությունների կատարման, որոնց դեպքում արտադրանքը համարվում է ծագած Հայաստանի Հանրապետությունից՝ նախատեսված պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններով, փորձաքննությունն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1772 որոշման առաջին կետով հաստատված կարգով։
Արդյունաբերական քաղաքականության իրականացման պետական կարգավորման շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը լիազորել նշյալ ոլորտի հիմնական ուղղությունների մասով հաստատել կամ հավանության արժանացնել զարգացման և այլ ծրագրեր, հայեցակարգեր, ռազմավարություններ, պետական օժանդակության և աջակցության գործիքներ, ծրագրեր, միջոցառումներ։
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագծերը մշակվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, կառավարության 2021 – 2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծերը չեն բխում ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես՝ Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունից, ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի №1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրից։
6․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ
Նախագծերի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:
7․ Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ
Նախագծերի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Discussed
22.06.2022 - 08.07.2022
-
Type
Law
-
Area
Economy, Economical
-
Ministry
Ministry of Economy
-
Status
Views 4865
Print