Add to favourites

The project has not been accepted

Արդյունաբերական քաղաքականության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և Առևտրաարդյունաբերական պալատների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»

Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ վարչապետի 02.11.2021թ. N02/10.3/37766-2021 հանձ­նա­րա­րականի կատարման շրջա­նակնե­րում և պայ­մանավորված է մասնավորապես՝ 2022 թ․ փետրվարի 17-ի Պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններին համապատասխան Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների եվրասիական ռեեստրի ձևավորման, վարման և ստուգման հարցերով լիազոր մարմին սահմանելու մասին N 185 - Ն որոշումն ընդունելու իրա­վական հիմքը սահմանող՝ լիազորող նորմ նախատեսելու անհրաժեշտությամբ:

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության կողմից հաստատվող ներդրումային ծրագրերին և տնտեսական աջակցության ծրագրերին հավանություն տալու մասին որոշումների ընդունման իրավական հիմքերը հաճախ խնդրահարույց են լինում (օրինակ՝ ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 29-ի N 1246-Ա որոշում)՝ անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել նաև Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածում՝ արդյունաբերական քաղաքականության շրջանակներում ՀՀ կառավարության իրավասությունը համապատասխան լիազորող նորմով սահմանելու նպատակով։

  • Discussed

    22.06.2022 - 08.07.2022

  • Type

    Law

  • Area

    Economy, Economical

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2565

Print