Add to favourites

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐՆ ՈՒ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Հույսի կամուրջ 15.06.2022 14:29:40 «Հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումների համար նախատեսված ծախսերը» պարբերության մեջ նշված է, որ հարմարեցումների համար հաշվարկված ծախսերը տրվում են « ․․․այն ուսումնական հաստատություններին, որոնք համրարեցված չեն ներառական կրթությանը»։ Առաջարկում եմ "համրարեցված չեն ներառական կրթությանը" բառերը փոխարինել "Որոնք չեն ապահովում անխոչընդոտ միջավայր տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող սովորողների համար՝ ներառյալ ֆիզիկական, տեսողության և լսողության" բառերով։ Հաջորդ պարբերությամբ, փաստորեն, խելամիտ հարմարեցումների համար ծախսերը տրվում են այն դպրոցներին, որոնք ապահովում են հարմարեցված միջավայրը։ Խելամիտ հարմարեցումների տրամադրումը անթույլատրելի է պայմանավորել դպրոցի միջավայրային հարմարեցումներով: «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 3.1 մասը սահմանում է, որ «3.1. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական բյուջեի միջոցներից տրամադրվում է նպատակային ֆինանսավորում»։ Խելամիտ հարմարեցումը անկախ է դպրոցի միջավայրային հարմարեցումներից, այն տրամադրվում է կոնկրետ սովորողին՝ ապահովելու ուսուցման և ուսումնառաության գործընթացին նրա լիարժեք մասնակցությունն ու նրա համար առարկայական ծրագրի մատչելիությունը, սովորելու համար նրան անհարժեշտ մատչելի ձևաչափերի կիրառումը՝ ներառյալ օժանդակ սարքավորումների և տեխնոլոգիաների տրամադրումը։ Խելամիտ հարմարեցումների տրամադրումը մերժելը, ըստ ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց կոնվենցիայի և ՀՀ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքի Հոդված 3-ի 14-րդ կետի, համարվում է խտրականություն։ Հետևաբար, խելամիտ հարմարեցումների համար նախատեսվող ծախսերը չպետք է հաշվարկել ըստ դպրոցի անխոչընդոտ միջավայրի առկայությամբ։ Անհրաժեշտ է մշակել գործակից և նորմատիվ խելամիտ հարմարեցումների համար։ Շնորհակալություն հարցադրման համար։ Նախագծով տրված ձևակերպումները բխում ե ն <Հանրակրթության մասին> ՀՀ օրենքից, իսկ ինչ վերաբերվում է խելամիտ հարմարեցումների համար ծախսերը միայն այն դպրոցներին տալուն, որոնք ապահովում են հարմարեցված միջավայրը՝ պարզաբանում ենք, որ նախատեսվում է 3 տարվա ընթացքում բոլոր դպրոցներում ապահովել հարմարեցված միջավայր։
2 Անժելա Առակյան 15.06.2022 15:31:39 Կներեք ինչու գործակից չի կիրառվում մինչև9_ը և 9_ից 18 դասարան ունեցող դպրոցների գլխավոր հաշվապահների համար։27 և ավելի դասարաններ իմ կարծիքով ունեն միայն Երևանի դպրոցները։Գործակից պետք է կիրառել նաև քիչ դասարաններ ունեցող դպրոցների գլխավոր հաշվապահների համար։ Իսկ ջեռուցման ծախսերը պետք է հաշվել հաշվի առնելով դպրոցի տիպը և տվյալ բնակավայրի բնակլիմայական պայմանները։Օրինակ Շիրակի մարզում 6ից_7 ամիս ձմեռ է և 3 տարվա փաստացի ծախսերի միջինով հաշվելու դեպքում չեմ կարծում,որ հնարավոր կլինի ապահովել դասասենյակների համար 18աստիճան ջերմություն։Դպրոցներում ջեռուցուման ծախսերը կատարվում են խնայելով։ Եթե գործակիցներ են կիրառվում ,ապա այդ գործակիցները պետք է կիրառել բոլոր դպրոցների համար։ Շնորհակալություն հարցադրումների համար, հաշվապահների մասով առաջարկը չի ընդունվում և ներկայացված նախագծով հաշվի է առնվել հաշվապահների աշխատանքային ծանրաբեռնվածությունը, ինչ վերաբերվում է ջեռուցման ծախսերի վերաբերյալ Ձեր առաջարկին, ապա այն ևս ընդունելի չէ, քանի որ նախագծով նախատեսվում է ֆինանսավորման չափը սահմանել վերջին 3 տարվա փաստացի ծախսերի միջինի չափով, ինչը Ձեր նշած պարագայում երկար ջեռուցման ժամանակահատված և ավելի ցուրտ եղանակային պայմաններ ունեցողների համար հնարավորություն է տալիս ավելի մեծ ֆիանսավորում իրականացնել
3 Gayane Kostandyan 15.06.2022 15:52:50 Չնայած կողմ եմ քվեարկել, սակայն ցանկալի կլիներ, որ «ՈՒՆա-ն (ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի չափը) հավասար է 108,8 հազ․ դրամի», նորմատիվում սահմանվեր գոնե 150000 դրամ։ շնորհակալություն, առաջարկը կքննարկվի
4 Gayane Kostandyan 15.06.2022 16:29:31 Խնդրում եմ Դաստեարակչական աշխատանքների կազմակերպիչ -ում Դաստեարակչական բառն ուղղել։ շնորհակալության դիտարկման համար, նախագծում կկատարվի փոփոխություն
5 Gayane Kostandyan 23.06.2022 23:11:08 Համակարգչային օպերատորի 1․41, գրադարանավարի 1․20 գործակիցները բոլո՞ր դրույքների համար են կիրառելի՝ 0․5, 0,75, 1 ևայլն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար։ Աշխատավարձի նկատմամբ կիրառվող գործակիցները կիրառելի են նվազագույն աշխատավարձի նկատմամբ՝ 1 դրույք, և կախված դրույքների չափից՝ աշխատավարձը կլինի համարժեք։
6 Gayane Kostandyan 23.06.2022 23:11:08 Իսկ գործավարի դրույքը պարտադի՞ր է ցանկացած դպրոցում, թե թողնվում է տնօրենի հայեցողությանը։ Շնորհակալություն հարցի համար։ Նախագծով նախատեսվում է տեսուչ կատրերի գծով և/կամ գործավար, որը թողնված է գործատուի հայեցողությանը։ Միաժամանակ նախագծով նախատեսվում է թույլատրել անհրաժեշտ հիմնավորումների առկայության դեպքում հաստիքացուցակներում թույլ տալ շեղումներ՝ չգերազանցելով ոչ ուսուցչական անձնակազմի ամսական աշխատավարձի ֆոնդի համար սույն կարգով հաշվարկված գումարի մեծությունը։
7 V V 15.06.2022 18:23:01 ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՀԱՏԿԱՊԵՍ ՄԵԾ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆԵԼ ՀԱՏՈՒԿ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ,ՔԱՆԻ ՈՐ ԵՐԿԱՐԱՄՅԱ ՓՈՐՁԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ ,ՈՐ ՄԻԱՅՆ ՀԱՏՈՒԿ ՄԱՍՆԱԳԵՏԸ ՏԵՂՈՒՄ ՇԱՏ ԱՐԱԳ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ԼՈՒԾՈՒՄ ՏԱԼ ՀԱՆԿԱՐԾԱԿԻ ԾԱԳԱԾ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՆ, ՔԱՆԻ ՈՐ ԳԻՏԻ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԴՐԻ ՈՂՋ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ և ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԱՆԵԼԻՔԸ: ԿԱՆԽԱՎ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Շնորհակալություն առաջարկի համար։ Սակայ առաջարկություն ընդունելի չէ, քանի որ տվյալ գործառույթն իրականացվում է ՏՄԱԿ-ների կողմից։
8 Զաբել Առակյան 15.06.2022 18:46:22 2020թ. օգոստոսի 14ից 29-ը քննարկված նախագծում գրված էր,որ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ տվյալ ուսումնական հաստատությունում ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված աշխատավարձը բարձր լինելու դեպքում ենթակա է պահպանման, իսկ ոչ ուսուցչական անձնակազմի ամսական աշխատավարձը բարձր լինելու դեպքում այն կարող է պահպանվել՝ լիազոր մարմնի որոշմամբ։Արդյոք այս կետը պահպանվելու՞ է: Ինչու՞ ուսումնական հաստատություններում չեն գնահատում ոչ ուսուցչական անձնակազմի աշխատանքը:Օրինակ որքան է կազմելու մեկ դրույքով աշխատող համակարգչային օպերատորի հաշվարկային (ներառյալ հարկերը) աշխատավարձը: Անկախ դասարանների քանակից հաշվապահն կատարում է նույն աշխատանքը,ունի նույն իրավունքներն ու պարտականությունները և կրում է նույն պատասխանատվությունը:Տարբերությունը միայն աշխատողների թվաքանակի հետ կապված աշխատավարձի հաշվարկն է: Կանխավ շնորհակալություն Շնորհակալություն հարցերի համար։ 1-ին հարցը ենթակա է քննարկման։ 2-րդ հարցի վերաբերյալ հայտնում ենք, որ համակարգչայի օպերատորի աշխատավարձը ըստ նախագծի կկազմի նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ կիրառելով 1,41 գործակիցը։ 3-րդ հարցի վերաբերյալ հայտնում ենք, որ ըստ նախագծի՝ 27 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում գլխավոր հաշվապահի աշխատավարձի նկատմամբ կիրառելի է 1,18 գործակիցը, 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ 1,32 գործակիցը, 54 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ 1,42 գործակիցը, մասնագիտացված և հատուկ ուսումնական հաստատությունների դեպքում՝ նաև 1,27 գործակիցը, իսկ առանձին ավագ դպրոցների համար՝ 1,2 գործակիցը։
9 V V 15.06.2022 19:36:54 ԽՆԴՐՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹԻՎԸ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՄԵԾ ԵՆ:ՏՄԱԿԻ ԱՇԽԱՏՈՂԸ ԱՄԲՈՂՋ ՕՐԸ ՊԵՏՔ Է ԴՊՐՈՑՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԻ ՊԱՐԱՊԵԼՈՒ ՈՒ ԳՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ:ԴՊՐՈՑԻ ՄԱՍՆԱԳԵՏԸ/ ԼՈԳՈՊԵԴԸ/ ՏՄԱԿԻՑ ԱՎԵԼԻ ՑԱԾՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՈՎ ԿԱՏԱՐՈՒՄ Է ԱՇԽԱՏԱՆՔԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ՈՐԱԿՈՎ ,ՔԱՆԻ ՈՐ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲԱԶԱՆ ԱՎԵԼԻ ՀԱՍԱՆԵԼԻ Է ;ԳՐԱՖԻԿԸ ՃԿՈՒՆ 'ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՈՒ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԱՌԸՆՉՎԵԼՈՎ ՈՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՎ: Շնորհակալություն առաջարկության համար։ Տվյալ գործառույթները իրականացվում են ՏՄԱԿ-ների միջոցով։
10 Նոնա Մինասյան 15.06.2022 20:58:43 Հարգարժան նախագծի հեղինակներ,այս նախագիծն կազմելուց առաջ լավ կլիներ ,որ մանրակրկիտ ուսումնասիրություն անցկացվեր ԿԱՊԿ ունեցող աշակերտների ծնողների և բազմամասնագետական խմբի անդամների հետ։Այս նախագծով Դուք դեմ եք դուրս գալիս Ձեր տարիներ առաջվա կազմած ու հաստատած ներառական կրթական ծրագրին,որն այս երկրում խիստ անհրաժեշտ է մարդասիրական ու քրիսոնեավայել դաստիարակության համար։Այս նախագծով երկիրը կունենա նահանջ ներառականության ոլորտում,սակայն տարիներ առաջ մենք ընդունեցինք համընդհանուր ներառման գաղափարը և մեծ աշխատանքային ներդրում ունեցանք' կատարելով շտկողական ու զարգացնող մեծ աշխատանք,որի արդյունքն այն բոլոր աշակերտներն են , որոնք ունենալով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք,ձեռք են բերել ինքնուրույն ապրելու հմտություն,մասնագիտական կողմնորոշում, կարողություններ ու հմտություններ, որոնք միմիայն կարող են ստանալ բազմամասնագիտական խմբի անդամների հետ անհատական ու համբերատար աշխատանքի շնորհիվ։Մեծ հույս ու ակնկալիք ունեմ,որ կվերանայեք այս նախագիծն ու մեր զարգացող երկրում կունենանք հոգեբանի, լոգոպեդի, սոցիալական մանկավարժի, հատուկ մանկավարժի և այլ մասնագետների աշխատանքի ընդունման պահանջարկ,այլ ոչ թե ավելորդության ու աշխատազրկման պահանջ։ Տեղեկացված եմ,որ մի շարք զարգացած ու զարգացող երկրների աշխատաշուկայում մեծ պահանջարկի ու մեծ վարձատրության են արժանանում վերոհիշյալ մասնագետները։Ցանկալի կլիներ,որ ունենայինք այս ոլորտում հնարավորություն (ինչպես ուսուցիչները)ատեստավորում անցնելու ու որակավորվելու։ Շնորհակալ եմ,որ տվեցինք իմ կարծիքն ու առաջարկն արտահայտելու հարթակ։ Շնորհակալություն առաջարկության համար։ Հարցը կքննարկվի։
11 Նոնա Մինասյան 15.06.2022 21:03:57 Խնդրում եմ վերանայել այս նախագիծը,քանի որ ներառական կրթության ոլորտում հետընթաց կարձանագրվի։Տվեք բազմամասնագիտական խմբի անդամներին հնարավորություն,որ ատեստավորվեն ու պահպանեն իրենց աշխատանքը,որի անհրաժեշտությունը ունի ոչ միայն մասնագետը,այլ նաև բոլոր աշակերտներն(հատկապես' ԿԱՊԿՈՒ): Շնորհակալություն առաջարկության համար։ Հարցը կքննարկվի։
12 Նոնա Մինասյան 15.06.2022 22:48:08 Հարգելի նախագծի հեղինակ,նախագիծն իրենից ներկայացնում է շատ մասնագետների աշխատատեղերի, հաստիքների կրճատում։Իսկ շատերն, ցավոք, բազմանդամ ընտանիքների միակ կերակրողն ու գոյություն ապահովողն են։Ուստի առաջարկում եմ. բոլոր ոլորտներում հաստիքի կրճատում կամ ավելացում լինի միմիայն աշխատակիցների մասնագիտական որակի քննություն հանձնելուց հետո, ցավոք, հոգեբանը և ընդհանրապես դպրոցներում աշխատող բազմամասնագիտական խմբի անդամներից որևէ մեկը չունի այդ հնարավորությունը (ինչպես ունեն ուսուցիչները)։ Աշխատատեղեր բացեք,վերաբացեք օժանդակ դպրոցները և բոլոր բազմամասնագիտական խմբի կայացած , լավ մասնագետներին աշխատատեղով ապահովեք։ Եթե չունենաք գործիքակազմ մասնագետներին զատելու և ըստ արժանվույն վարձատրելու,ապա կստացվի համընդհանուր և չհիմնավորված կրճատումներ,որի արդյունքում կունենանք հետևյալ պատկերը.կրճատելով 1000 աշխատակցի(որոնք կզրկվեն հանապազորյա հաց վաստակելու հնարավորությունից)' կապահովենք 10 աշխատակցի բարձր աշխատավարձը(որոնք կկարողանան օգտվել կյանքի բոլոր վայելքներից)։Իմ զարգացող երկրում չի կարող լինել նման անմարդկային և արտագաղթի մտորումներ ծնող նախագծի հաստատում։ Հուսամ' կվերանայեք,կձևափոխեք այս նախագիծը,քանի որ մեր հեղափոխական երկրում չի կարող արժեզրկվել լավ մասնագետն ու հպարտ քաղաքացին։ Շնորհակալություն առաջարկության համար։ Հարցը կքննարկվի։
13 Տաթևիկ Աբրահամյան 15.06.2022 23:25:49 ԿԱՊԿՈՒ երեխաների կրթական նվաճումները եւ նրանց արդյունավետ ներգրավումը երաշխավորելու նպատակով դպրոցներին անհրաժեշտ է բազմամասանագիտական թիմ եւ ուսուցչի օգնականներ: Շնորհակալություն առաջարկության համար։ Նախագծով նախատեսվում են դպրոցում ունենալ ուսուցչի օգնականի հաստիքներ։
14 Լուսինե Դավթյան 16.06.2022 00:37:05 Դպրոցներում կարևոր ու խիստ անհրաժեշտ են նաև հատուկ մանկավարժներն ու լոգոպեդները,քանի որ ՏՄԱԿ ի կողմից հնարավոր չի լինում ստանալ այն աջակցությունը, որն իսկապես անհրաժեշտ է երեխային։ Շնորհակալություն առաջարկության համար։ Ծառայությունն իրականացվում է ՏՄԱԿ-ների կողմից։
15 Լուսինե Դավթյան 22.06.2022 13:11:20 Ինչպես կարելի է հաշվի չառնել ծնողների կարծիքը։ Չէ որ կան երեխաներ , որ դժվարություններ են ունենում ցանկացած պահի, իսկ ՏՄԱԿ ի մասնագետը աջակցություն է ցուցաբերում դասերից հետո միայն , իսկ դրանից առաջ դպրոցում չի լինում։ Դպրոցներում խիստ անհրաժեշտ են Բազմամասնագիտական թիմերի առկայությունը։ Հակառակ դեպքում կխաթարվեն ԿԱՊԿՈւ աշակերտների ուսումնական գործընթացը։ Եվ, ի վերջո, ինչպես կարելի է այդքան մասնագետների թողնել առանց աշխատանքի։ Շնորհակալություն առաջարկության համար։ Ըստ նախագծի նախատեսված են ուսումնական հաստատություններում ուսուցչի օգնականի և հոգեբանի հաստիքներ,իսկ մյուս ծառայությունները իրականացվելու են ՏՄԱԿ-ների կողմից։
16 Անի Աբրահամյան 16.06.2022 00:43:04 Դպրոցներին անհրաժեշտ է բազմամասնագիտական խումբ՝ լոգոպեդ, սոց մանկավարժ, հատուկ մանկավարժ, հոգեբան։ ՏՄԱԿ_ի աշխատակիցները չեն կարող ամեն վայրկյան գտնվել դպրոցում և ցանկացած պահի աջակցություն ցուցաբերել աշակերտներին։ Շնորհակալություն առաջարկության համար։ Ծառայությունն իրականացվում է ՏՄԱԿ-ների կողմից։
17 Անի Աբրահամյան 24.06.2022 23:24:07 Արդյոք սույն նախագծի հաստատումը չի հանգեցնելու մասնագիտական աջակցություն տրամադրող թիմի անդամների գործազրկության։ Շնորհակայություն հարցի համար, կարծում ենք՝ ոչ։
18 Արմեն Ավագյան 16.06.2022 01:35:59 Նախագծով նախատեսվող փոփոխությունները ողջունելի են:Այն նոր հնարավորություններ է ստեղծում հանրակրթական դպրոցների համար: Ներկայացնում եմ իմ առաջարկներից մեկը. Հարգելի նախագծի հեղինակներ խնդրում եմ պարզաբանել ամփոփաթերթում Վոլոդյա Զախարյանի հարցի վերաբերյալ Ձեր գրված պատասխանի այն հատվածը,որ 2,3 գործակից կիրառելով՝ տնօրենի նվազագույն աշխատավարը հավասար կլինի 213000 դրամի: Ըստ նախագծի ՈՈՒԱա-ն (ոչ ուսուցչական անձնակազմի ամսական աշխատավարձի ֆոնդը) հաշվարկվում է՝ օրինակ տնօրենի համար ՆԱԱ*2,30 գործակից, որտեղ ՆԱԱ-ն «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափն է,իսկ այդ օրենքի 1-ին հոդվածով ասվում է. «Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանել 68000 դրամ»:Ելնելով վերոգրյալից 68000դրամ*2,3=156400 դրամ/առանց հարկերի/: Կարծում եմ ոչ ուսուցչական անձնակազմի ամսական աշխատավարձի գործակիցները պետք է վերանայվեն:Արդարացի չէ,որ դպրոցի տնօրենների և տեղակալների աշխատավարձի գործակիցը հավասար լինի քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 4-րդ և 5-րդ ենթախմբի պաշտոնների սկզբնական գործակիցներին: Հարգելի նախագծի հեղինակներ բոլոր ոլորտների ղեկավարների աշխատավարձը բարձրանում է բացի դպրոցի ղեկավարի,ինչու՞ վերջիններիս աշխատավարձի գործակիցները չհաշվարկել քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 4-րդ և 5-րդ ենթախմբի պաշտոնների սկզբնական գործակիցներով՝ 3.88 և 3.21:Նշեմ,որ նախագծի նախորդ տարբերակում/2020թ./ գործակիցները բարձր էին: «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ» կարգի մասին նախագծում նշվում է,որ ոչ ուսուցչական անձնակազմի ամսական աշխատավարձը ՈՈՒԱա-ից (ոչ ուսուցչական անձնակազմի ամսական աշխատավարձից) բարձր լինելու դեպքում այն կարող է պահպանվել՝ լիազոր մարմնի որոշմամբ։ Կարծում եմ,որ պետք է հստակ նշվի,որ մինչև 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ ոչ ուսուցչական անձնակազմի ամսական աշխատավարձը բարձր լինելու դեպքում այն պահպանվնում է: Իսկ ընդունվող նախագիծը չպետք է անձի վատթարացնող կարգավիճակ ստեղծի: Սոցիալական արդարության սկզբունքներից ելնելով արդար չի լինում,որ կամավոր ատեստավորված ուսուցչի աշխատավարձը ավելի բարձր է լինում ղեկավար կազմի աշխատավարձից:Ճիշտ կլինի ընդունել միջանկյալ այլ տարբերակներ ոչ ուսուցչական անձնակազմի ամսական աշխատավարձի վերաբերյալ: Կանխավ շնորհակալ եմ: Շնորհակալություն հարցերի համար։ Հարցը կքննարկվի։
19 Mane Grogoryan 16.06.2022 01:40:58 Նախագիծը միանշանակ չպետք է ընդունվի,ամեն տարի մի նոր որոշում են ընդունում ԿԱՊԿՈՒ սովորողների վերաբերյալ։հիմա էլ հոգեբանները բողոքեցին,որոշեցին հոգեբաններին հետ տանել դպրոց։Մեկ անգամ վերահսկեք ՏՄԱԿԻ կողմից մարզերում ինչ աջակցություն է տրամադրվել այս երեխաներին։ Բացարձակ ոչ մի բանից տեղյակ չեն։տարվա կեսը չեն գնում ,հետո էլ գնում են երկու տող լրացնում են ու սա համարվում է աջակցությու՞ն։Մասնագետների աջակցությունը դպրոցում կատարվում է ի շահ երեխայի և ծնողի։Իսկ ինչ վերաբերվում է հոգեբանի հաստիքին,նրանք ԿԱՊԿՈւ սովորողների մոտ ուսումնական ունակությունների փոփոխություն կամ առաջընթաց չեն կարող արձանագրել։Դպրոց չեն գնում,որ զրուցեն։Մեզ պետք է գոնե ԿԱՊԿՈՒ սովորողին մինիմալ գիտելիքներով ապահել։ Շնորհակալություն առաջարկության համար։ Ծառայությունները մատուցվում են ՏՄԱԿ-ների կողմից, իսկ Ձեր բողոքը չի առընչվում քննարկվող նախագծի հետ։
20 Անահիտ Ասատրյան 16.06.2022 08:37:25 Խնդրում եմ առավել մանրամասն ուսումնասիրել և նախագծի հաստատումից հետո լայնածավալ մոնիթորինգ իրականացնել՝համոզվելու համար,թե միջնակարգ դպրոցում աշխատող և մեկ դրույքաչափ վարձատրվող,ո՞ր ուսուցչի օգնականն է ստանում իր աշխատավարձն ըստ այս կետի՝ ՈՒՆա X 0.8, բայց ոչ պակաս, քան ՆԱԱ-ն։ Երբեք չեմ վարձատրվել 68000 ՀՀ դրամ։ Իսկ այդ ոչ պակաս,քան ՆԱԱ օրենքը միշտ գործել է,այնպես չէ,որ նոր պետք է մտնի շրջանառության մեջ և այնպես չէ, որ դպրոցն իր ցանկությամբ է այդպես վճարում։ Հաշվարկվում է,որ ուս.օգնական բազմաֆունկցիոնալ և ամենակարող հաստիքը զբաղեցնող անձը պետք է վարձատրվի ուսուցչի դրույքի 80%_ի չափով։ Առաջարկվում է հստակ գումար սահմանել բոլորի համար Օրինակ 80000 կամ 70000ՀՀ դրամ և բոլոր մեկ դրույք զբաղեցնող ուսուցչի օգնականները ստանան այդ քանակով գումար։ Այնպես է ստացվում, որ յուրաքանչյուր փոփոխություն միտված է դրական լուծումներ տալուն,բայց ամեն բան անհավասար է բաշխվում։ Նույն գործառույթն իրականացնող և նույն դրույքաչափը զբաղեցնող մի ուսուցչի օգնական վարձատրվում է 68000 ՀՀ դրամ, մեկ այլ դպրոցում՝ 64000 ՀՀ դրամ։ Շնորհակալություն առաջարկության համար։ Հարցը կքննարկվի։
21 Saqo Baxdasaryan 16.06.2022 12:47:54 Բարև Ձեզ,խնդրում եմ վերանայել դպրոցում լոգոպեդների անհրաժեշտության հարցը,և ուսուցի օգնականի համար նախատեսված գումարը։Աբողջ օրը վազում են մի դասարանից մյուսը ,փոխարինում բացակայող ուսուցիչներին,աջակցում ԿԱՊԿՈՒ և դժվար դաստիարակվող երեխաներին ,չեն ստանում գումար լրացրած դասաժամի համար։108000նշված գումարից էլ պահումները հանած ,մի չնչին գումար են ստանում,որն այսօր ընդհանրապես արժեք չունի.ամեն ոնչ թանկացել է ,միայն աշխատավարձն է մնացել նույնը։Վերանայեք ու թողեք հանգիստ ապրենք։Ամեն օր մի նոր որոշում եք կայացնում մարդկանց գործազուրկ թողնելով։ Շնորհակալություն առաջարկության համար։ Գործառույթն իրականացվում է ՏՄԱԿ-ների կողմից։
22 Հասմիկ Գրիգորյան 16.06.2022 21:29:56 Խնդրում եմ վերանայեք սոցիալական մանկավարժների և հատուկ մանկավարժների կրճատման հարցը դպրոցներից։ ՏՄԱԿ_ի աշխատակիցները չեն կարող ամեն վայրկյան գտնվել դպրոցում և ցանկացած պահի աջակցություն ցուցաբերել երեխաներին։ Շնորհակալություն առաջարկության համար։ Գործառույթն իրականացվում է ՏՄԱԿ-ների կողմից։
23 Հասմիկ Գրիգորյան 21.06.2022 22:37:23 Խնդրում եմ վերանայեք սոցիալական մանկավարժների կրճատման հարցը դպրոցներից։ Անհասկանալի է,այսպես թե այնպես դպրոցին ֆինանսավորել, թե կենտրոնում մասնագետին,ինչն է փոխվում։Այդ անհասկանալի փոփոխությունները միթե Խնայում եք մանկավարժների վրա, մի խնայեք կրթության վրա,հաշվի առեք Ձեր որոշումներում նաեւ կրթությունը իրականացնողների և կրթվողների կարծիքը... Շնորհակալություն հարցի համար։ Համաձայն ՏՄԱԿ-երի ֆինանսավորման կարգի՝ ՏՄԱԿ-ները ստանում են բավականաչափ ֆինանսավորում իրենց գործառույթները ողջ ծավալով և պատշաճ իրականացնելու համար։
24 Դոնարա Գրիգորյան 16.06.2022 21:32:25 Աշխատավարձի առաջարկվող չափերը շատ չնչին են, ( ուսուցչի կամավոր ատեստավորման կամ տարակարգ ստանալու միջոցով աշխատավարձը բարձրացնելու հնարավորության մասին գիտեմ, բայց վարչաշխատողները ոչ մի նմանատիպ հնարավորություն չունեն)։ Եթե ֆինասավորումը ըստ դասարանների թվի է, բայց դասարաններում աշակերտների խտությունը պիտի շարունակի լինել 35, ապա ոչինչ չի փոխվի։ ԿԱՊԿՈՒ սովորողների առկայության դեպքում դպրոցում բազմամասնագիտական թիմի առկայությունը շատ անհրաժեշտ է, ՏՄԱԿ֊ի աշխատակիցները չեն հասցնում բավարար չափով աջակցել դպրոցներին։ Շնորհակալություն առաջարկության համար։ Հարցը կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման կարգը սահմանելու մասին» N 954-Ն որոշմամբ, որի փոփոխության նախագիծը ևս տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
25 Աստղիկ Սարիբեկյան 16.06.2022 21:41:47 Քաղաքացիական պաշտպանությունը դասարանների թվից կախված ինչ դրույքաչափով է վճարվելու։ Շնորհակալություն հարցի համար։ Ըստ նախագծի՝ քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հետ կապված աշխատանքների կատարումն իրականացվում է նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցչի (զինղեկի) կողմից, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ տնօրենի հրամանով պարտականությունների կատարումը կարող է դրվել տնօրենի տեղակալ(ներ)ի կամ որևէ այլ աշխատողի վրա, իսկ նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցչի (զինղեկի) վարձատրության չափը կհաշվարկվի «Հայաստանի Հանրապետության հիմնական, ավագ, միջնակարգ հանրակրթական դպրոցներում, վարժարաններում, կրթահամալիրներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների նախազորակոչային պատրաստություն» կանոնադրության 23-րդ կետին համապատասխան