Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 17.01.2024 - 02.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 895-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ։  Համաձայն ներկայացված նախագծի առաջարկվում է՝ Նախագծով առաջարկվում է Կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895 Ն որոշման N 7 հավելվածով Հարկային տեսչության պետի, առաջին տեղակալի, տեղակալի, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր գլխավոր պետական հարկային տեսչության պետի, առաջին տեղակալի, տեղակալի, պաշտոնները զբաղեցնելու ժամանակահատվածները հաշվառել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում նշված ստաժում և դրանց համար կիրառել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով, համապատասխանաբար, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի և Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնների համար սահմանված գործակիցները։  
0 838

Discussed 04.12.2023 - 19.12.2023

««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված սկզբունքները (պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության միասնական, արդարացի համակարգի և պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց պարտականություններին, պատասխանատվությանը համապատասխանող հիմնական աշխատավարձի ապահովումը, պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության չափերի հիմնավորված տարբերակման ապահովումը) պահպանելու նպատակով Նախագծով առաջարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և հանձնաժողովի անդամի հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները սահմանել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում համապատասխան պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի հաշվարկման համար սահմանված գործակիցների չափերին համապատասխան։
0 928

Discussed 06.10.2023 - 21.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 79-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 79-Ն հրամանում փոփոխության անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ծրագրեր իրականացնող դպրոցների նվազագույն կարիքներին համապատասխան ֆինանսավորման խնդիրները լուծելու պահանջներից:
32 3110

Discussed 13.06.2022 - 28.06.2022

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐՆ ՈՒ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագծի նպատակն է հաստատել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների  պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցներն ու նորմատիվները՝ համաձայն հավելվածի։
110 27323

Discussed 29.01.2020 - 15.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ) ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾԱԳՆԱՀԱՏՄԱՆ (ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ) ԳՈՏԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ, ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐՆ ՈՒ ՏԱՐԱԾԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՏԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) և շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության սահմանների, սահմանների կոորդինատների ու տարածագնահատման գոտիականության քարտեզների սահմանում:  
2 10420