Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի N899-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«.....» ………………… 2022 թվականի N…….-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N899-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունե­լով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրա­պե­տու­թյան օրեն­քի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավա­րու­թյունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի Բյու­ջետային գործընթացի շրջանակնե­րում շահութաբաժինների գծով Հայաստանի Հան­րա­պետու­թյան պետական բյուջեի մուտքերի և դրանց եռամսյակային համամասնու­թյուն­ների ծրագրավորման կարգը հաստատելու մասին N899-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետև­յալ փոփո­խություն­ները.

 1) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդ­վածի, 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության և 67-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ, 15-րդ և 26-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 3-ի N 202-Ն որոշման N 1 հավելվածի 37-րդ կետի 1-ին ենթակետը՝ միջնաժամկետ հեռանկարում շահութաբաժինների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի ծրագրավորման գործընթացը համակար­գելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».

2) որոշման N 1 հավելվածի 3-րդ կետում «7-րդ, 8-րդ և 9-րդ կետերով» բառերը փոխա­րինել «7-րդ և 8-րդ կետերով» բառերով.

3) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի 5-րդ ենթակետը.

4) Որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջոր­դող օրվա­նից և կիրառվում է 2022 թվականի և հաջորդ տարիների գործունեության արդյունք­ներով առևտրային կազմակերպություններում ձևավորվող շահութաբաժինների հիման վրա 2023 թվականից սկսած՝ համապատասխանաբար հաջորդող տարիներին միջնա­ժամկետ հեռա­նկարում և Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեում շահութաբաժինների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի ծրագրավորման գործընթացների նկատմամբ:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                   ՎԱՐՉԱՊԵՏ՝                                                                 Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Discussed

    17.05.2022 - 06.06.2022

  • Type

    Decision

  • Area

    State revenue, Economy, Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3423

Print