Add to favourites

Under development

ԺՈԱՈ ԳԻԼԵՐՄԵ ՌԵԺԻՆԱԼԴՈՅԻ ԿԱՐՎԱԼՅՈՅԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԺՈԱՈ ԳԻԼԵՐՄԵ  ՌԵԺԻՆԱԼԴՈՅԻ  ԿԱՐՎԱԼՅՈՅԻՆ  ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ

ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱUԻՆ»

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

  «Ժոաո Գիլերմե  Ռեժինալյոյի Կարվալյոյին, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ  Հայաստանի Հանրապետության նախագահի  2022 թվականի փետրվարի  24-ի N  57-Ա հրամանագրով  Ժոաո Գիլերմե  Ռեժինալյոյի Կարվալյոյին  շնորհվել է  քաղաքացիություն:         ժոաո Գիլերմե  Ռեժինալյոյի Կարվալյոյը  այս պահին հանդես է գալիս  ֆուտզալի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմի կազմում, մասնակցելու  ֆուտզալի  ուսումնամարզական հավաքներին  և Եվրոպայի  նախընտրական փուլերի խաղերին:

   Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել  Ժոաո Գիլերմե  Ռեժինալդոյի Կարվալյոյին՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի։  

Ժոաո Գիլերմե  Ռեժինալդոյի Կարվալյոյը  հաշվառված է Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

«Ժոաո Գիլերմե Ռեժինալյոյի Կարվալյոյին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  • Discussed

    13.05.2022 - 02.06.2022

  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2466

Print