Add to favourites

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-40-Ն օրենքի 25-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ մասով.

«2.1․ Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով «Հարկադիր կատարման ծառայությունների» համար հատկացվող գումարի չափը գերազանցող չափով բռնագանձված կատարողական ծախսի գումարը հաշվարկային տարվան հաջորդող տարվա պետական բյուջեի հաստատումից հետո մեկամսյա ժամկետում Կառավարության որոշման հիման վրա և դրանով սահմանված չափով՝ բայց ոչ պակաս, քան «Հարկադիր կատարման ծառայությունների» համար հատկացվող գումարի և բռնագանձված կատարողական ծախսերի տարբերության 50 տոկոսի չափով, տրամադրվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը՝ հարկադիր կատարողներին հատուկ առաջադրանքների և (կամ) որակյալ աշխատանքների կատարման համար պարգևատրման և սոցիալական այլ երաշխիքների իրացումն ապահովելու նպատակով:»։

Հոդված 2. Եզրափակիչ և անցումային դրույթներ

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2․ «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով «Հարկադիր կատարման ծառայությունների» համար հատկացված գումարի չափը գերազանցող չափով բռնագանձված կատարողական ծախսի գումարի առնվազն 50 տոկոսը Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը հատկացնելու մասին Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում։

  • Discussed

    21.04.2022 - 06.05.2022

  • Type

    Law

  • Area

    Justice, Financial, Compulsory enforcement of judicial acts, Public service

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3013

Print