Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«______»  _________________  2022 Թ. N_______ -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով,

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 7-ի ««Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1920-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 5-րդ կետը լրացնել նոր թ), ժ), ժա), ժբ), ժգ), ժդ) և ժե) ենթակետերով հետևյալ բովանդակությամբ.

  «թ) երրորդ անձանց համար թատերահամերգային և կրթամշակութային միջոցառումների կազմակերպում.

ժ) ուսանողների և երրորդ անձանց համար տեսաձայնագրման ծառայությունների մատուցում և դրանց արդյունքների իրացում.

ժա) երրորդ անձանց համար համերգների, օպերային, բալետային, թատերական ներկայացումների, կինոֆիլմերի ցուցադրության, գիտաժողովների և երաժշտական փառատոնների կազմակերպում.

ժբ) երրորդ անձանց համար օպերային դերերգի պատրաստում.

ժգ) երրորդ անձանց համար վարպետության դասերի կազմակերպում՝ դերասանական, վոկալ, պարային, բեմի տեխնիկական սպասարկման և դրա հետ կապված այլ մասնագիտությունների գծով.

ժդ) երրորդ անձանց համար բեմական դեկորների պատրաստում և իրացում.

ժե) երրորդ անձանց բեմական հագուստի վարձակալությամբ տրամադրում:»:

  1. Որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

 1) Որոշման հավելվածի 4-րդ կետում «բանկային հաշիվ» բառերը փոխարինել «պետական գանձապետարանում հաշիվ:» բառերով:

2) Որոշման հավելվածի 10-րդ կետը լրացնել նոր՝ թ) և ժ) ենթակետերով հետևյալ բովանդակությամբ.

թ) իրականացնելու թատերահամերգային գործունեություն.

ժ) իրականացնելու թատերահամերգային և կրթամշակութային միջոցառումներ:

3) Որոշման հավելվածի 10.1-րդ կետը լրացնել նոր՝ 9)-ից 15)-րդ  ենթակետերով հետևյալ բովանդակությամբ.

«9) երրորդ անձանց համար թատերահամերգային և կրթամշակութային միջոցառումների կազմակերպում.

10) ուսանողների և երրորդ անձանց համար տեսաձայնագրման ծառայությունների մատուցում և դրանց արդյունքների իրացում.

11) երրորդ անձանց համար համերգների, օպերային, բալետային, թատերական ներկայացումների, կինոֆիլմերի ցուցադրության, գիտաժողովների և երաժշտական փառատոնների կազմակերպում.

12) երրորդ անձանց համար օպերային դերերգի պատրաստում.

13) երրորդ անձանց համար վարպետության դասերի կազմակերպում՝ դերասանական, վոկալ, պարային, բեմի տեխնիկական սպասարկման և դրա հետ կապված այլ մասնագիտությունների գծով.

14) երրորդ անձանց համար բեմական դեկորների պատրաստում և իրացում.

15) երրորդ անձանց բեմական հագուստի վարձակալությամբ տրամադրում:»:

4) Որոշման հավելվածի 15-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ.

«Խորհրդի նիստերը կարող են անցկացվել տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման կարգով:»:  

5) Որոշման հավելվածի 27-րդ կետի «դ» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.  «Կնքում է պայմանագրեր, պետական ֆինանսների կառավարման բնագավառում ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի գանձապետարանում բացում է հաշիվներ.»:

6) Որոշման հավելվածի 72-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

 «72. Կոնսերվատորիան իրավունք ունի իրեն օգտագործման իրավունքով ամրացված գույքը հանձնելու վարձակալության` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Վարձակալության հանձնված գույքի վարձա­կա­լական վճարներից ստացված դրամական միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Մուտքագրված միջոց­ների 20 տոկոսը տվյալ բյուջետային տարվա վերջում, Հայաստանի Հանրա­պետու­թյան պետական բյուջեով նախատեսված, Հայաստանի Հանրապե­տության կառավա­րության պահուստային ֆոնդից լիազոր մարմնի ներկայացմամբ, որպես կանոնադրական գոր­ծառույթների իրականացման համար լրացուցիչ հատկացում, կտրամադրվի լիազորված պետական կառավարման մարմնին` Կոնսերվատորիային փոխանցելու համար:»:

  1. 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    15.03.2022 - 31.03.2022

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3256

Print