Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

Օ Ր Ե Ն Ք Ը 

«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻ

Հոդված 1. «Երեխայի իրավունքների մասին» 1996 թվականի մայիսի 29-ի ՀՕ-59 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր երկրորդ մասով.

«Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով ստեղծելու կարգը, հանձնաժողովի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:»: 

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր երրորդ մասով.

«Հայաստանի Հանրապետության կառավարությանը հաստատում է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող շուրջօրյա հաստատություններում խնամվող երեխաների վերադարձն ընտանիքներ կազմակերպման  և ընտանիքներից բաժանման ռիկսի կանխարգելման ծրագրերը:»։ 

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր երրորդ մասով՝

 Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերի ցանկը, դրանցում երեխաների տեղավորման չափանիշները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: 

Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր երկրորդ նախադասությամբ՝

«Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրման համակարգի բարեփոխման, ինչպես նաև փաստահավաք գործունեության իրականացման նպատակով անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովման համար աշխատանքային խումբ ստեղծելու կարգը, դրա կազմը, գործունեության և գործառույթների իրականացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:»։ 

Հոդված 5. Օրենքի 25-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հինգերորդ մասով.

«Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների՝ այլընտրանքային խնամքի տրամադրման նպատակով ուղղորդման կարգը և չափորոշիչները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»։ 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    04.03.2022 - 21.03.2022

  • Type

    Law

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5190

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: