Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Անհրաժեշտությունը և նպատակը

   Սույն կարգով սահմանված գործընթացի իրականացումը  բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության  ծրագրի «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ պարբերություններով   և 3-րդ պարբերության 4-րդ կետով սահմանված նպատակներից, և հիմք է հանդիսանում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 12.1 կետը:

«Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ տվյալ ուսումնական հաստատությունում զբաղեցրած պաշտոնի նկարագրին ուսուցչի համապատասխանության որոշման նպատակով պետությունը յուրաքանչյուր ուսուցչի համար 5 տարին մեկ անգամ իրականացնում է ուսուցչի հերթական ատեստավորում` ուսուցչի մասնագիտական չափանիշներով սահմանված մասնագիտական զարգացման պահանջներին համապատասխան: Յուրաքանչյուր տարի ուսումնական հաստատության ուսուցիչների մեկ հինգերորդը ենթակա է ատեստավորման` ըստ ուսումնական հաստատության հաստատած ժամանակացույցի: Ուսուցչի ատեստավորման, վերապատրաստման, տարակարգի շնորհման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

  Սույն նախագծի լրամշակման նպատակը 2021 թվականին նոր ձևաչափով իրականացրած վերապատրաստման արդյունքում ի հայտ եկած խնդիրներին լուծում տալն է, նոր կարգավորումներով  որոշ դրույթների հստակեցումը:

  1. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

  Վերապատրաստման կարգում անհրաժեշտություն առաջացավ տարանջատելու պետական հանրակրթական և ոչ պետական ուսումնական հաստատությունների ուսուցիչների մասնակցության հետ կապված կարգավորումները՝ հաշվի առնելով ատեստավորման գոծընթացի մեկնարկի պահից սկսած՝ ոչ պետական ուսումնական հաստատությունների տնօրենների և ուսուցիչների կողմից ստացված բազմաթիվ առաջարկները՝ հիմնադրի ֆինանսավորմամբ գործընթացին մասնակցելու փաստը:

   Վերապատրաստումները արդյունավետ իրականացնելու նպատակով նախատեսվում է հեռավար ձևաչափով գործընթացն իրականացնել միայն արտակարգ և ֆորսմաժորային իրավիճակներում, ինչպես նաև առարկայի միակ խումբը լինելու, ինչպես նաև  տարածաշրջանում միակ կազմակերպությունը լինելու դեպքում:

    Հաշվի առնելով վերապատրաստող կազմակերպությունների կողմից ներկայացվող՝ նախարարության սահմանած չափորոշիչների և ծրագրերի հիման վրա մշակված մոդուլների փորձաքննության արդյունքների ամփոփման աշխատանքների մեծ ծավալը և պահանջվող ժամանակը, առաջարկվում է վերապատրաստման հայտերի ընդունման համար պահանջվող փաստաթղթերի հետ ներկայացնել նաև մոդուլները:

     Գործընթացի կազմակերպման ավելի կառուցողական մոտեցում է համարվում անհատական ժամանակացույցի կազմումը կազմակերպության կողմից՝ հիմք ընդունելով կարգով սահմանված ժամկետները և ստացված հայտերի թիվը:  Այս մոտեցմամբ կազմակերպության ընտրության և նպատակահարմար ժամանակահատվածում մասնակցություն ապահովելու համար ուսուցիչների համար հստակեցում է նախատեսվել:

    Ուսուցիչը, համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 7-ի N 1162-Ա/2 հրամանով սահմանած ծրագրի բաժինների, ընտրում է վերապատրաստող կազմակերպություն, որը իր հիմնական աշխատավայրի վերապատրաստող կազմակերպությունը կարող է լինել միայն այն դեպքում, երբ տվյալ առարկայի վերապատրաստող միակ կազմակերպությունն է  կամ տարածաշրջանում վերապատրաստող միակ  կազմակերպությունն է:

    Անհրաժեշտություն առաջացավ նաև սահմանելու վկայականի և հաշվետվության միասնական ձևաչափ:

  1. Ակնկալվողարդյունք

Իրավական ակտով առաջարկվող փոփոխություններով ակնկալվում է  կարգավորել և հստակեցնել տարընթերցում առաջացնող կամ գործող կարգում առկա մի շարք բացեր, որոնցից են՝

  • ոչ պետական ուսումնական հաստատության ուսուցիչը կարող է մասնակցել ատեստավորմանը՝ հիմնադրի ֆինանսկան միջոցների հաշվին,
  • վերապատրաստումները հեռավար ձևաչափով կիրականացվեն միայն բացառիկ դեպքերում,
  • վերապատրաստման հայտերի ընդունման համար պահանջվող փաստաթղթերի հետ կազմակերպությունը ներկայացնում է նաև մոդուլները
  • կազմակերպությունը կազմում է վերապատրաստումների իրականացման անհատական ժամանակացույց՝ հիմք ընդունելով կարգով սահմանված ժամկետները,
  • ուսուցիչը կարող է իր հիմնական աշխատավայրի վերապատրաստող կազմակերպությունը ընտրել միայն այն դեպքում, երբ տվյալ առարկայի վերապատրաստող միակ կազմակերպությունն է կամ տարածաշրջանում վերապատրաստող միակ  կազմակերպությունն է:
  • սահմանվել է վկայականի և հաշվետվության միասնական ձևաչափ:

  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտների նվա­զեց­ում կամ ծախսերի ավելացում չի նախատեսում:

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ փոփոխություն կատարելու անհրաժեշտություն է առաջանում ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի մարտի 5-ի N 24-Ն հրամանում:

 

  • Discussed

    22.02.2022 - 15.03.2022

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4332

Print

Suggestions

Արամ Սողոմոնյան

09.03.2022

Ավարտական աշխատանքների ներկայացման պարագայում, կարծում ենք, որ դարձյալ պարարտ հող է ստեղծվում վճարովի աշխատանքներ գրելու համար, ուստի ցանկալի է ավարտական աշխատանքը փոխարինել ավարտական համահավաք թեստային աշխատանքով, որը կներառի ատեստավորման բոլոր բաղադրիչները՝ որոշակի համամասնությամբ:

Արամ Սողոմոնյան

09.03.2022

Առաջարկվում է հանել վերապատրաստող կազմակերպության կողմից յուրաքանչյուր վերապատրաստման ավարտից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, իր պաշտոնական կայքում կամ Հայկական կրթական միջավայրի պաշարների շտեմարանում (https://lib.armedu.am/) մասնակիցների՝ 2020 թվականի սեպտեմբերի 7-ի N 1162-Ա/2 հրամանով սահմանված ավարտական հետազոտական աշխատանքների տեղադրման մասին պահանջը, որովհետև հաջորդիվ դա ստեղծելու է արտագրությունների հաջորդական մեծ շղթա և դրա դեմն առնել ուղղակի անհնար կլինի: Եթե ցանկություն կա դրանք վերահսկել, թող ստեղծվի նոր հարթակ՝ սահմանափակ հասանելիությամբ, և այդտեղ բեռնվեն բոլոր աշխատանքները:

Արամ Սողոմոնյան

09.03.2022

Առաջարկվում է «Վերապատրաստման դասընթացին մասնակցած, վերապատրաստման չափորոշչով և ծրագրով սահմանված չափով կրեդիտներ հավաքած ուսուցչին վերապատրաստման դասընթացի ավարտից հետո կազմակերպության կողմից տրվում է վերապատրաստման դասընթացի մասնակցության և հավաքած կրեդիտների վերաբերյալ վկայական՝ համաձայն Ձև 1-ի:» կետում նշել խելամիտ հստակ ժամկետ (օրինակ՝ վերապատրաստման ավարտից 20 օրվա ընթացքում), որի ընթացքում կտրվեն վկայականները (ավելի քիչ ժամկետները հղի են բազմաթիվ անհարմարություններով):

See more