Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 24-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 24-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի մարտի 5-ի N 24-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի (այսուհետ` Նախագիծ)  ընդունումը բխում է հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և կազմակերպությունների երաշխավորված դասընթացների ցանկի ձևավորման և ուսուցիչների վերապատրաստման ոլորտում ընդգրկված կազմակերպությունների գործունեության հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունից:

  1. Ընթացիկ իրավիճակը, կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը

Ներկայումս գործընթացը կարգավորվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի մարտի 5-ի «Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի՝ 2012 թվականի մայիսի 18-ի N 496-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 24-Ն հրամանով հաստատված կարգի պահանջներով:

Կարգի կիրարկման ընթացքում ի հայտ եկած խնդրահարույց իրադրություններից խուսափելու անհրաժեշտությունը հիմք հանդիսացավ Նախագծի մշակման համար: Մասնավորապես, Նախագծով հստակեցվում են հանրակրթական ուսումնական հաստատության հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող կազմակերպություններին ներկայացվող պահանջները, վերապատրաստվող խմբերում ուսուցիչների թվաքանակը,  վերապատրաստման թեմատիկ պլանին և մոդուլին ներկայացվող ժամային պահանջը:

Նախագծով վերապատրաստող կազմակերպության համար պահանջ է դրվում ներկայացնել առարկաների ցանկը, որոնք ուսուցանող ուսուցիչների վերապատրաստումը ցանկանում է իրականացնել:

  1. Ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի մարտի 5-ի N 24-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը հիմնավորված է «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

 

  1. «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի մարտի 5-ի N 24-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվա­զեց­ում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

 

  1. «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի մարտի 5-ի N 24-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունմամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

  • Discussed

    22.02.2022 - 09.03.2022

  • Type

    Order

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4400

Print

Suggestions

Արամ Սողոմոնյան

08.03.2022

Առաջարկում եմ առաջնորդվել մեկ մոդուլով, այսինքն մշակվի մեկ մոդուլ բոլորի համար: Անհրաժեշտ է նաև վերանայել կրեդիտային համակարգը կամ դա վերացնել. առաջնորդվել «անցել է վերապատրաստումը» կամ «չի անցել վերապատրաստումը» գրառումներով:

See more