Add to favourites

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմինների մասին» 2001 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-294 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 65-րդ կետով հետևյալ բովանդակությամբ․

«65) մարդատար ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներով ֆիզիկական անձանց սահմանի հատման դեպքում՝ տրանսպորտային հսկողության, անձնագրային հսկողության, ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվող սահմանային հսկողության, ինչպես նաև տրանսպորտային միջոցների, մաքսային օրենսդրությամբ սահմանված՝ անձնական օգտագործման ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակների և առանց մաքսատուրքի և հարկերի մաքսային հայտարարագրման ոչ ենթակա անձնական օգտագործման ապրանքների չափաքանակների նկատմամբ իրականացվող հսկողության իրականացում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմանը համապատասխան սահմանված «մեկ կանգառ» համակարգի ներդրման շրջանակներում։»։

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածը լրացնել նոր պարբերություններով հետևյալ բովանդակությամբ․

«Ազգային անվտանգության մարմինները, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմանը համապատասխան սահմանված «մեկ կանգառ» համակարգի ներդրման շրջանակներում, մաքսային մարմինների կողմից մաքսային կարգավորման օրենսդրության համապատասխան իրականացված սահմանային հսկողության արդյունքները ընդունում են այնպես, ինչպես ազգային անվտանգության մարմինների կողմից համապատասխան օրենսդրությանը համապատասխան իրականացված հսկողության արդյունքները։

Սույն հոդվածի 10-րդ պարբերության կիրարկման նպատակով մաքսային մարմինները և ազգային անվտանգության մարմինները կարող են ընդունել համատեղ հրամաններ։»։  

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ 

 

  • Discussed

    08.02.2022 - 23.02.2022

  • Type

    Law

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2647

Print