Add to favourites

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նախատեսել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված «Մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան՝ մարդատար ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներով ֆիզիկական անձանց սահմանի հատման դեպքում՝ տրանսպորտային հսկողության, անձնագրային հսկողության, ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվող սահմանային հսկողության, ինչպես նաև տրանսպորտային միջոցների, մաքսային օրենսդրությամբ սահմանված՝ անձնական օգտագործման ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակների և առանց մաքսատուրքի և հարկերի անձնական օգտագործման ապրանքների չափաքանակների նկատմամբ իրականացվող հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը։

Միաժամանակ, Նախագծով նախատեսվում է սահմանել, որ ազգային անվտանգության մարմինները, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված՝ «Մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան՝ մաքսային մարմինների կողմից, մաքսային կարգավորման օրենսդրության համապատասխան իրականացված սահմանային հսկողության արդյունքները ընդունում են այնպես, ինչպես ազգային անվտանգության մարմինների կողմից համապատասխան օրենսդրությանը համապատասխան իրականացված հսկողությունը։

  • Discussed

    08.02.2022 - 23.02.2022

  • Type

    Law

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2614

Print