Add to favourites

The project has not been accepted

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

                                                     

                                                                                                                       ՆԱԽԱԳԻԾ                                                                                                                

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

        2022 թվականի         N        -Ն 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ  9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը, «Կրթության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասը, «Լիցենզավորման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2.1-րդ և 33-րդ հոդվածի 3-րդ մասերը, 41-րդ հոդվածի 2-րդ մասի «9.ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը՝

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշման հավելվածներ՝ N N 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 7-րդ, 11-րդ, 13-րդ, 17-րդ, 19-րդ-ում (այսուհետ` հավելվածներ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

  1) հավելված N 1-ում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

     ա. վերնագրում, 1-ին և 6-րդ կետերում, «նախադպրոցական կրթական ծրագրի» բառերը փոխարինել «նախադպրոցական կրթական ծրագրի և նախադպրոցական ծառայության» բառերով,

    բ. 2-րդ կետում և 6-րդ կետի 6-րդ ենթակետում «նախադպրոցական կրթական ծրագիր» բառերը փոխարինել «նախադպրոցական կրթական ծրագիր և նախադպրոցական ծառայություն» բառերով,

   գ. 6-րդ կետի 8-րդ ենթակետում «նախադպրոցական կրթական ծրագրով» բառերը փոխարինել «նախադպրոցական կրթական ծրագրով կամ նախադպրոցական ծառայություններով» բառերով,

  դ. 3-րդ կետում «նախադպրոցական տարիքային փուլերով» բառերը փոխարինել «նախադպրոցական տարիքային խմբերով» բառերը,

նախադպրոցականի տարիքային փուլերը

      ե. Ձև N 1-ով նախատեսված աղյուսակի 4-րդ  սյունակում 

 

նախադպրոցական տարիքային խմբերը

           «                                                                       » բառերը փոխարինել     «                                

 

բառերով,

      զ. 6-րդ կետի 4-րդ ենթակետում «նախատեսվող» բառից հետո լրացնել «հասարակական շինությունների նպատակային նշանակությանը համապատասխան  (բացառությամբ նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագրեր և նախադպրոցական ծառայություններ իրականացնող կենտրոնների)» բառերը,

      է. 8-րդ կետի 2-րդ ենթակետում «պահանջներին,» բառից հետո լրացնել «բացառությամբ նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագրերով և նախադպրոցական ծառայություններով դասավանդող մանկավարժական կազմի, որոնց պահանջները հաստատվում են նախարարի հրամանով հաստատված համապատասխան կրթական ծրագրերով» բառերը,

      ը. 8-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝                              

«ա. զբաղեցրած ուսումնական տարածքների (այդ թվում՝ խմբասենյակի, խաղասենյակի, ննջասենյակի, հանդերձարանի, բուֆետային մասի, զուգարանի, մարզադահլիճի, հանդիսությունների դահլիճի, մեթոդկաբինետի, բակային տարածքի) համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ին հաստատված «ՀՀՇՆ 31-03-«Հասարակական շենքեր և շինություններ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 95-Ն հրամանով հաստատված նախադպրոցական ուսումնական հաստատությունների շինարարական նորմերով սահմանված նախադպրոցական ուսումնական հաստատությունների տարածքների նորմատիվների պահանջներին, տարածքների նկատմամբ իրավունքը (uեփականության, վարձակալության, անհատույց oգտագործման) հաuտատող փաuտաթղթերի առկայությունը,

բ. խմբասենյակի, խաղասենյակի, ննջասենյակի, հանդերձարանի, բուֆետային մասի, մարզադահլիճի, հանդիսությունների դահլիճի, մեթոդկաբինետի՝ ուսումնադիդակտիկ պարագաներով, նյութերով, գույքով հագեցվածության համապատասխանությունը նախադպրոցական կրթության պետական չափորոշչի պահանջներին, բացառությամբ նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագրեր և նախադպրոցական ծառայություններ իրականացնող կազմակերպությունների խմբասենյակի, խաղասենյակի, ննջասենյակի, հանդերձարանի, բուֆետային մասի, մարզադահլիճի, հանդիսությունների դահլիճի, մեթոդկաբինետի՝ ուսումնադիդակտիկ պարագաներով, նյութերով, գույքով հագեցվածության, որոնց պահանջները հաստատվում են նախարարի հրամանով հաստատված համապատասխան կրթական ծրագրերով.»,

      թ. 8-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`   

 «ա. ուսումնամեթոդական ապահովվածության պահանջի մասով՝ ուսումնական հաստատության ուսումնական պարապմունքների ժամանակացույցի, նախատեսված դասընթացների համապատասխանությունը նախադպրոցական կրթության պետական չափորոշչի պահանջներին: Նախադպրոցական ծառայությունների և այլընտրանքային, հեղինակային, միջազգային, փորձարարական և լրացուցիչ կրթական ծրագրերը հաստատվում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով նախադպրոցական կրթության պետական չափորոշչի պահանջները,

     բ. սաների ընդունելության կարգի համապատասխանությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանի պահանջներին.»,

ժ. լրացնել նոր` 6.2 կետով հետևյալ բովանդակությամբ «6.2. լիցենզավորման ենթակա գործունեության վայրի փոփոխման կամ այդ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով նոր վայրում գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզավորված անձինք ներկայացնում են 6-րդ կետի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով սահմանված փաստաթղթեր»,

ժա. լրացնել նոր` 8.1 կետով հետևյալ բովանդակությամբ «8.1. երեխայի խնամքի, հոգածության, առողջության պահպանմանն ու ամպրապնդմանը միտված ծառայությունների համապատասխանությունը Կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 15-ի N 1112-Ն որոշման, Առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 20-ի N 857, 2013 թվականի օգոստոսի 12-ի N 42-Ն հրամանների պահանջներին»,

   2) հավելված N 2-ում «նախադպրոցական կրթական ծրագրի» բառերը փոխարինել «նախադպրոցական կրթական ծրագրի և (կամ) նախադպրոցական ծառայությունների», «նախադպրոցական կրթական ծրագիր» բառերը փոխարինել «նախադպրոցական կրթական ծրագիր և (կամ) նախադպրոցական ծառայություններ» բառերով,

  3) հավելվածներ N N 3-րդ, 5-րդ, 7-րդ, 11-րդ, 13-րդը լրացնել նոր` 6.2 կետերով հետևյալ բովանդակությամբ. «6.2 լիցենզավորման ենթակա գործունեության վայրի փոփոխման կամ այդ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով նոր վայրում գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզավորված անձինք ներկայացնում են 6-րդ կետի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով սահմանված փաստաթղթեր»,

   4) հավելվածներ N N 17-րդ, 19-րդը լրացնել նոր` 8.1 կետերով հետևյալ բովանդակությամբ. «8.1 լիցենզավորման ենթակա գործունեության վայրի փոփոխման կամ այդ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով նոր վայրում գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզավորված անձինք ներկայացնում են 6-րդ կետի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով սահմանված փաստաթղթեր»,

5) հավելված N 7-րդ-ում «միջնակարգ (լրիվ) ընդհանուր» բառերը փոխարինել «միջնակարգ ընդհանուր» բառերով.

   6) հավելվածներ N N 11, 13-րդ-ի 8-րդ կետերի 2-րդ ենթակետերում «80%» թիվը փոխարինել «50%» թվով,

7) հավելվածներ N N 1, 3, 5, 7, 11, 13-ի 5.1-րդ կետերում «անբաժանելի մասը:» բառերից հետո լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ՝ «:» բառերը,

8) հավելվածներ N N 17, 19-ի 6-րդ կետերում «անբաժանելի մասը:» բառերից հետո լրացնել լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ՝«3-րդ կետով նախատեսված կրթական ծրագրի մասով արված ցանկացած փոփոխություն սահմանվում է լիցենզիայի ներդիրում և յուրաքանչյուր փոփոխության դեպքում տրվում է հերթական ներդիր:» բառերը,

9) հավելվածներ N N 11, 13, 17, 19-ի 3-րդ կետերում «ընդունելության սահմանային» բառերը փոխարինել «ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային» բառերով,

10) հավելվածներ N N 11, 13-ում լրացնել նոր՝ 5.3-րդ կետեր հետևյալ բովանդակությամբ. «5.3.Օտարերկրյա քաղաքացիների օտար լեզվով ուսուցում իրականացնելու գործունեության թույլտվություն կարող է տրվել միայն և տվյալ մասնագիտության գծով լիցենզավորված ուսումնական հաստատություններին»,

11) հավելվածներ N N 17, 19-ում լրացնել նոր՝ 8-րդ կետեր հետևյալ բովանդակությամբ. «8.Օտարերկրյա քաղաքացիների օտար լեզվով ուսուցում իրականացնելու գործունեության թույլտվություն կարող է տրվել միայն տվյալ մասնագիտության գծով լիցենզավորված ուսումնական հաստատություններին»,

12) հավելվածներ N N 1-ի, 3-ի, 5-ի, 7-ի, 11-ի, 13-ի, N 17-ի, 19-ի Ձև N 2-ում  «Աշխատանքը (հիմնական, համատեղությամբ)» բառերց հետո լրացնել «,աշխատանքային պայմանագրի համարը, կնքման տարեթիվը և գործողության ժամկետը: Սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի համարը:» բառերով,

13) հավելվածներ N N 3-ի, 5-ի, 7-ի, 11-ի, 13-ի 6-րդ կետերի 4-րդ ենթակետերում «նախատեսվող» բառից հետո լրացնել «հասարակական շինությունների նպատակային նշանակությանը համապատասխան» բառերը,

14) հավելվածներ N N 17-ի, 19-ի 8-րդ կետերի 2-րդ ենթակետերում «նախատեսվող բառից հետո լրացնել «հասարակական շինությունների նպատակային նշանակությանը համապատասխան» բառերը,

15) հավելվածներ N N 17-ի, 19-ի հավելվածների 10-րդ կետերի 3-րդ ենթակետերում «(Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշմամբ նախատեսված տեխնիկական պահանջներին համապատասխան, իսկ սեփականը չունենալու դեպքում` քաղաքացիաիրավական պայմանագրերով սահմանված կարգով) բառերը փոխարինել «(Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշմամբ նախատեսված տեխնիկական պահանջներին համապատասխան, սեփականության, վարձակալության, անհատույց օգտագործման իրավունքով օգտագործվող տարածքներում)» բառերը,

    16) ուժը կորցրած ճանաչել հավելվածի N 1-ի 5.2 կետը, հավելվածներ N N 1-ի, 3-ի, 5-ի, 7-ի 6-րդ կետերի 10-րդ ենթակետերը, 8-րդ կետերի 6-րդ ենթակետերը, հավելվածներ N N 11-ի, 13-ի հավելվածների 6-րդ կետերի 11-րդ ենթակետերը, 8-րդ կետերի 7-րդ ենթակետերը, հավելվածներ N N 17-ի, 19-ի 8-րդ կետերի 10-րդ ենթակետերը, 10-րդ կետերի 7-րդ ենթակետերը:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

                                                                                                                                     

  • Discussed

    20.01.2022 - 16.02.2022

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4218

Print

Related documents / links

Suggestions

Սամվել Ջաբաղյան

16.02.2022

Նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ նախատեսվում է Հավելված N 1-ի 6-րդ կետի 4-րդ ենթակետում «նախատեսվող» բառից հետո լրացնել ««հասարակական շինությունների նպատակային նշանակությանը համապատասխան (բացառությամբ նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագրեր և նախադպրոցական ծառայություններ իրականացնող կենտրոնների)» բառերը»: Նշվածից բխում է, որ նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագրեր և նախադպրոցական ծառայություններ իրականացնող կենտրոնների կողմից զբաղեցվող տարածքների համար չի պահանջվելու հասարակական նպատակային նշանակության առկայություն, հետևաբար դրանց նկատմամբ չի կարող գործել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ին հաստատված «ՀՀՇՆ 31-03-«Հասարակական շենքեր և շինություններ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 95-Ն հրամանով հաստատված պահանջները, որոնք վերաբերում եմ հասարակական նպատակային նշանակությամբ շինություններին: Այս կարգավորումը տրամաբանական է և իրավաչափ, քանի որ առկա են էական տարբերություններ նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող և նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագրեր և նախադպրոցական ծառայություններ իրականացնող կենտրոնների կողմից իրականացվող գործունեությունների, հետևաբար դրանց համար անհրաժեշտ տարածքների նկատմամբ առաջադրվող պահանջների միջև: Մինչդեռ, Նախագծի մի շարք դրույթներ հակասում են վերը նշվածին: Այսպես, Նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն նախատեսվում է Հավելված N 1-ի 8-րդ կետի 3-րդ ենթակետի ա) կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «ա. զբաղեցրած ուսումնական տարածքների (այդ թվում՝ խմբասենյակի, խաղասենյակի, ննջասենյակի, հանդերձարանի, բուֆետային մասի, զուգարանի, մարզադահլիճի, հանդիսությունների դահլիճի, մեթոդկաբինետի, բակային տարածքի) համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ին հաստատված «ՀՀՇՆ 31-03-«Հասարակական շենքեր և շինություններ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 95-Ն հրամանով հաստատված նախադպրոցական ուսումնական հաստատությունների շինարարական նորմերով սահմանված նախադպրոցական ուսումնական հաստատությունների տարածքների նորմատիվների պահանջներին, տարածքների նկատմամբ իրավունքը (uեփականության, վարձակալության, անհատույց oգտագործման) հաuտատող փաuտաթղթերի առկայությունը,»: Հետևաբար, գտնում ենք նշված դրույթի շարադրանքում տեղի է ունեցել վրիպակ, ուստի առաջարկում ենք նշված Հավելված N 1-ի 8-րդ կետի 3-րդ ենթակետի ա) կետում ավելացնել «բացառությամբ նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագրեր և նախադպրոցական ծառայություններ իրականացնող կենտրոնների» բառերը, որպեսզի հստակ լինի այն, որ նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագրեր և նախադպրոցական ծառայություններ իրականացնող կենտրոնների կողմից զբաղեցվող տարածքների նկատմամբ չեն գործելու Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ին հաստատված «ՀՀՇՆ 31-03-«Հասարակական շենքեր և շինություններ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 95-Ն հրամանով հաստատված պահանջները: Նախագծով առաջարկվում է Հավելված N 1-ի 6-րդ կետը շարադրել հետևյալ կերպ՝ «6) տեղեկանք նախադպրոցական կրթական ծրագիր նախադպրոցական կրթական ծրագիր և նախադպրոցական ծառայություն իրականացնելու համար զբաղեցրած տարածքների մակերեսների, այդ թվում՝ խմբասենյակի, խաղասենյակի, ննջասենյակի, հանդերձարանի, բուֆետային մասի, զուգարանի, մարզադահլիճի, երաժշտական պարապմունքների դահլիճի, մեթոդկաբինետի վերաբերյալ (ձև N 3).»: Մինչդեռ, այս դրույթում պետք է ևս ավելացնել «բացառությամբ նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագրեր և նախադպրոցական ծառայություններ իրականացնող կենտրոնների» բառերը, կամ «այդ թվում» բառերի փոխարեն գրել «առկայության դեպքում բառերը՝ համապատասխան փոփոխության ենթարկելով նաև Ձև 3-ը: Նախագծով առաջարկվում է Հավելված N 1-ի 6-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ կերպ՝ «4) լիցենզավորվող գործունեության տեսակի իրականացման համար նախատեսվող հասարակական շինությունների նպատակային նշանակությանը համապատասխան տարածքի նկատմամբ իրավունքի (uեփականության, վարձակալության, անհատույց oգտագործման) գրանցման վկայականի պատճենը.»: Մինչդեռ, այստեղ ևս պետք է ավելացվի հետևյալ բառերը՝ «բացառությամբ նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագրեր և նախադպրոցական ծառայություններ իրականացնող կենտրոնների», քանի որ նշված կենտրոնների կողմից զբաղեցվող տարածքների համար չի պահանջվում հասարակական նպատակային նշանակության առկայություն:

See more