Add to favourites

«ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1241-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

    

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

___  2021 թվականի N ____-Ն

 

«ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1241-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հիմք ընդունելով «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 11-րդ, 14-րդ և 23-րդ կետերը, 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 2.2 կետը, 10-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերը, 7-րդ մասի 1-ին կետը, 9-րդ մասը, 11-րդ մասի 1-ին, 2-րդ կետերը և 13-րդ մասը, 13-րդ հոդվածի 1-ին մասը, 14.2-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերը, 14.4-րդ հոդվածի 1-ին մասը, 14.5-րդ հոդվածի 7-րդ մասը, 14.6-րդ հոդվածի 1-ին մասը, 14.7-րդ հոդվածի 5-րդ մասը, 14.8-րդ հոդվածի 1-ին, 6-րդ և 7-րդ մասերը, 14.10-րդ հոդվածի 2-րդ մասը, 14.11-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, 14.12-րդ հոդվածի 2-րդ մասը, 15-րդ հոդվածի 5-րդ մասը, 22-րդ հոդվածի 2-րդ մասը, 24-րդ հոդվածի 1-ին մասը, 25-րդ հոդվածի 2-րդ մասը, 26-րդ հոդվածի 3-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել` Հայաստանի Հանրապետությունում «Պետություն-մասնավոր գործընկերության ընթացակարգը (ՊՄԳ ընթացակարգ)՝ համաձայն հավելվածի:
  2. Սահմանել, որ                                                                                                                                                                                                                                                                           1) Պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի շրջանակում մատուցվող հանրային ծառայությունների ոլորտներն են.

                ա․ առողջապահություն.

                բ․ կրթություն.

                գ․ էներգետիկա.

                դ․ ջրային տնտեսություն.

                ե․ տրանսպորտային ենթակառուցվածքներ.

                զ․ կոշտ թափոնների հավաքում, մշակում և հեռացում.

                է․ փոստային ենթակառուցվածքներ և ծառայություններ:                                                                                                                                                                                                                  2) Պետություն-մասնավոր գործընկերության ստորաբաժանումը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կառուցվածքային ստորաբաժանում է։

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 20-ի «Պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի գնահատման և հաստատման կարգը հաստատելու մասին» N 1241-Ն որոշումը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

             ՎԱՐՉԱՊԵՏ                                                        ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

  • Discussed

    30.12.2021 - 14.01.2022

  • Type

    Decision

  • Area

    Economical

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3687

Print