Add to favourites

Located in RA National Assembly

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

      Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի անտառային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 6-րդ հոդվածը «է» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «է1», «է2», «է3», «է4», «է5», «է6»,  «է7», «է8» և  «է9» կետերով.

«է1) խնամքի և սանիտարական հատումների իրականացման կարգի սահմանումը.

է2) արտադրական նշանակության անտառներում անտառավերականգնման հատումների իրականացման կարգի սահմանումը.

է3) անտառային ծառատեսակների հատման տարիքի սահմանումը.

է4) պետական անտառային հողերում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված աշխատանքների իրականացման կարգի սահմանումը.

է5) հատատեղերի հատկացման և տեղազննման կարգի հաստատումը.

է6)  անտառների պետական մոնիթորինգի իրականացման կարգի սահմանումը.

է7) Հայաստանի Հանրապետության պետական անտառներում հրդեհային անվտանգության կանոնների հաստատումը.

է8) Հայաստանի Հանրապետության անտառային քաղաքականության, ռազմավարության և գործողությունների ազգային ծրագրի հաստատումը.

է9) պետական կառավարման լիազորված մարմնի ենթակայությամբ գործող մարմնի անտառների և անտառային հողերի պահպանություն իրականացնող աշխատողներին հատկացվող ծառայողական զենքի ու զինամթերքի տեսակի, ձևի, մոդելի և քանակի, ինչպես նաև զենք կրելու իրավունք ունեցող պաշտոնների անվանացանկի սահմանումը.»։

    Հոդված 2.  Օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասը «ե» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ե1», «ե2», «ե3», «ե4», «ե5» և «ե6»  կետերով.

«ե1) անտառավերականգնման և անտառապատման իրականացման կարգի սահմանումը.

ե2) կայուն անտառակառավարման չափորոշիչների և ցուցանիշների հաստատումը.

ե3) անտառահատման տոմսի և անտառային տոմսի օրինակելի ձևերի և դրանց տրամադրման կարգի հաստատումը.

ե4) անտառակառավարման ազգային տեղեկատվական համակարգի վարման կարգի հաստատումը.

ե5) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հետ համատեղ ոչ արտադրական նպատակներով անվճար թափուկ վառելափայտ ձեռք բերելու արտոնություն ստացող՝ անտառների անմիջական հարևանությամբ գտնվող բնակավայրերի ցանկի հաստատումը.

ե6) արտակարգ իրավիճակների նախարարի հետ համատեղ անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհների արձագանքման պլանի օրինակելի ձևի սահմանումը.»։

      Հոդված 3. Օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում  «հրահանգը» բառը փոխարինել  «կարգը» բառով։

      Հոդված 4. Օրենսգրքի 24-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Անտառի վնասատուների և հիվանդությունների վնասակարության կանխարգելման աշխատանքներն իրականացվում են սույն օրենսգրքի ու խնամքի և սանիտարական հատումների իրականացման կարգի համաձայն։»։

   Հոդված 5. Օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում  «անտառավերականգնման հրահանգի» բառերը փոխարինել  «անտառավերականգնման և անտառապատման իրականացման կարգի» բառերով։

  Հոդված 6. Օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասում  «անտառապատման հրահանգի» բառերը փոխարինել  «անտառավերականգնման և անտառապատման իրականացման կարգի» բառերով։

      Հոդված 7. 45-րդ հոդվածի 6-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Անտառահատման տոմսը և անտառային տոմսը հատուկ հաշվառման ենթակա փաստաթղթեր են։»։

       Հոդված 8. Օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը, 30-րդ հոդվածի 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել։

       Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

  • Discussed

    17.12.2021 - 07.01.2022

  • Type

    Law

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3679

Print