Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 396-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   N o                -Ն                                                                                              «        »           2021                

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 396-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի  33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

  1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013 թվականի ապրիլի 15-ի՝ «Հանրակրթական ուսումնական հաստատությանուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի օգոստոսի 2-ի N 1262-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 396-Ն հրամանով հաստատված հավելվածի՝

1) 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1, 6.2, 6.3 և 6.4 կետերով.

 «6.1 Երկու անգամ հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու դեպքում տվյալ առարկայի դասավանդումը, մինչև սույն կարգի 6-րդ հոդվածի համաձայն ուսուցչի թափուր տեղի համալրումը, կարող է իրականացվել էլեկտրոնային եղանակով (հեռավար)՝ մենթոր դպրոցների ուսուցչի կողմից:

 6.2 Մենթոր դպրոցների ուսուցչի հետ կնքվում է որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր` առնվազն մեկ կիսամյակ տևողությամբ` «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» (ԿՏԱԿ) ՊՈԱԿ-ի կողմից առաջարկվող ձևանմուշի օրինակով: 

 6.3 Ուսումնական հաստատության՝ մենթոր դպրոցի ուսուցչի կողմից դասավանդվող առարկայի թափուր տեղը մրցութային կագով համալրվելու դեպքում հաղթող ճանաչված ուսուցչի հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր, որը ուժի մեջ է մտնում մենթոր դպրոցի ուսուցչի հետ կնքված պայմանագրի ժամկետի ավարտին  հաջորդող օրը:

6.4 Մենթոր դպրոցը կարող է քաղաքացիաիրավական պայմանագրի հիմնա վրա ներգրավել մասնագետներ՝ հեռավար դասընթաց կազմակերպելու համար:»:

  1. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

                                                                                                           

 

 

 

 

                                            Վահրամ      Դումանյան

 

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    12.11.2021 - 27.11.2021

  • Type

    Order

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7719

Print

Suggestions

Հայկ Միքայելյան

14.11.2021

Առաջարկում եմ, մինչև մենթոր դպրոցի ներգրավումը, հեռավար դասավանդման մրցույթ հայտարարել հարևան համայնքների ուսուցիչների համար: Կարծում եմ՝ խիստ կարևոր է իրար հարևան համայնքերում գործող դպրոցների աշակերտների և ուսուցիչների համար ստեղծել ուսումնական և աշխատանքային արդյունավետ միջավայր, ինչպես նաև ֆիզիկապես նույն տարածաշրջանում գտնվող աշկերտների ուսուցումը կազմակերպել տվյալ տարածաշրջանի ուսուցիչների կողմից:

See more