Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 615 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«Հայաստանի Հանրապետության կառավարության   2001 թվականի հուլիսի 9-ի N 615 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»` «Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգը» շարադրված նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.    

 

 ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

        1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը:

«Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգը» ներկայացնել նոր խմբագրությամբ :

       2001 թվականի հուլիսի 9-ի  N 615 որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգը»  (այսուհետ` կարգ), որը գործում է մինչև այժմ : Սակայն ԲՈԿ-ի, բուհերի, գիտական կազմակերպությունների գիտական կոչումների շնորհման և հաստատման աշխատանքային գործընթացում կարգի որոշ կետեր բազմաթիվ տարընթերցումների առիթ են հանդիսացել և անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել խնդրահարույց կետերն` աշխատանքի արդյունավետության համար:

Ուստի անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 9-ի  N 615  որոշման մեջ և «Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգը» շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

       2. Կարգավորման նպատակը և բնույթը:

          Հաշվի առնելով վերոգրյալը՝ մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 9-ի  N 615  որոշումամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգը» նոր խմբագրմամբ ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Որոշում): Որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 9-ի  N 615 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգը» նոր խմբագրությամբ շարադրված` համաձայն հավելվածի :

           Նոր խմբագրությամբ ներկայացվող «Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգի» նպատակն է իրականացնել ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրի <<Գիտություն>> բաժնում նախատեսված գիտության ոլորտը կարգավորող իրավական դաշտի կատարելագործմանը:

Որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում:

       3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:

Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

       4. Ակնկալվող արդյունքը:

Որոշման նախագծի ընդունմամբ «Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգը» կհստակեցվի և տարընթերցումների առիթ չի հանդիսանա և ավելի արդյունավետ կդարձնի բուհերի, գիտական կազմակերպությունների և ԲՈԿ-ի աշխատանքային գործընթացը համապատասխան օրենսդրության միատեսակ կիրառման առումով:

  • Discussed

    27.09.2021 - 13.10.2021

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5448

Print

Suggestions

Արտակ Պողոսյան

13.10.2021

Հարգելի գործընկերներ, Ներկայացված նախագծով հաստատվող կարգի Հավելված 1-ի «ե» կետով նախատեսված է ներկայացնել «քաղվածք աշխատանքային գրքույկից»: Առաջարկում եմ այն խմբագրել կամ ավելացնել հետևյալ ձևվ: Խմբագրելու դեպքում՝ «տեղեկանք աշխատանքային փորձը հավաստելու մասին» Ավելացնելու դեպքում՝ «քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային փորձը հավաստելու մասին»: Խնդիրը կայանում է նրանում, որ աշխատանքային գրքույկի պարտադիր պահանջը դուրս է եկել, ուստի նման պարտադիր պահանջի սահմանումը իրավաչափ չէ:

See more