Add to favourites

Located in RA Government

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

«.....» ………………… 2021 թվականի N…….-Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունե­լով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրա­պե­տու­թյան օրեն­քի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավա­րու­թյունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 3-ի «Պե­տու­թյան սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմա­կերպու­թյուն­ների շահույթի բաշխման, շահութաբաժինների հաշվարկման և Հայաստանի Հան­րա­պետու­թյան պետական բյուջե վճարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրա­պե­տության կառա­վարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի N1194 որոշման մեջ փո­փո­խություն կա­տարելու մասին» N202-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետև­յալ փոփո­խություն­ները.
  • Որոշման 2-րդ կետից հանել «(բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կառավարմանը վերապահված պետության սեփակա­նություն հանդիսացող բաժնետոմսեր (բաժնեմաս) ունեցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N 1476-Ա որոշման 1-ին կետում նշված առևտրային կազմակերպությունների)» բառերը,
  • Ուժը կորցրած ճանաչել Որոշման N 1 հավելվածի 2-րդ և 9-րդ կետերը, ինչպես նաև 11-րդ կետի «ա», «բ», «գ» պարբերությունները,
  • Որոշման N 1 հավելվածի 13-րդ կետում «50» թիվը փոխարինել «70» թվով,
  • Հանել Որոշման N 1 հավելվածի 11-րդ կետի՝ «, ինչպես նաև իրականացվող ներդրու­մային ծրա­գրերի շրջանակներում հաշվետու տարում կատարված ծախսերի վերաբերյալ` խորհրդի կողմից հավանության արժանացած տեղե­կանքը: Վերջինս պետք է պարունակի`» բառերը, 29-րդ կետի 2-րդ ենթակետի երկրորդ նախադասու­թյունը, 37-րդ կետի 2-րդ ենթա­կետի՝ «իրակա­նացվող ներ­դրումային ծրագրերի շրջանակնե­րում հաշվետու տարում կա­տարված ծախսերի վերաբերյալ տեղեկանքները,» բառերը, 37-րդ կետի 3-րդ ենթա­կետի՝ «իրակա­նացվող ներդրու­մային ծրա­գրերի շրջանակներում հաշ­վետու տարում կա­տարված ծախսերի հիմնավորվա­ծության,» բառերը,
  • Որոշման N 2 հավելվածից հանել 14-րդ սյունակը։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջոր­դող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                   ՎԱՐՉԱՊԵՏ՝                                                                 ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Discussed

    25.08.2021 - 09.09.2021

  • Type

    Decision

  • Area

    Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4532

Print

Related documents / links