Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1191-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հիմնավորումը

 

 

1. Անհրաժեշտություն

Անհրաժեշտություն է առաջացել 2014 հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշմամբ հաստատված ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը համապատասխանեցնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված կրթության միջազգային ստանդարտների դասակարգմանը՝ հաշվի առնելով անգլերեն և ռուսերեն լեզուներով ցանկի անճշտությունների շտկման անհրաժեշտությունը:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

2014 թ-ին ՀՀ կառավարության կողմից հաստատվել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը հաստատելու մասին որոշումը (23 հոկտեմբերի 2014 թվականի N 1191-Ն), որտեղ հայերեն, անգլերեն և ռուսերեն ներկայացվում է մասնագիտությունների ցանկը՝ համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ստանդարտների դասակարգիչների։

ՀԱԱՀ-ում դիպլոմների նախապատրաստման փուլում իրականացված ուսումնասիրության արդյունքում բացահայտվել է որոշ մասնագիտությունների թարգմանությունների մեջ առկա անճշտություններ։

Հաստատված մասնագիտությունների ցուցակում 0811 դասիչի անվանումը անգլերենով նշված է «Agronomy and Zootechnics», մինչդեռ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2013-ին մշակված փաստաթղթում (International Standard Classification of Education Fields of education and training 2013 (ISCED-F 2013) – Detailed field descriptions) դասիչի կողքին տրված է «Crop and livestock production» ձևակերպումը, իսկ որպես անասնաբուծություն նշված է «Animal husbandry»: Այդ իսկ պատճառով առաջարկվում է 081102.00.6 դասիչով «Անասնաբուծություն» մասնագիտության «Zootechnics» անգլերեն թարգմանությունը փոխել  «Animal husbandry», իսկ 0811 «Agronomy and Zootechnics» բաժնի անվանումը՝ «0811 Crop and livestock production» բառերով։

«Области образования и профессиональной подготовки 2013 (МСКО-0-2013)» փաստաթղթում 0811 դասիչին համապատասխանում է «Производство сельскохозяйственных культур и выращивание скота», իսկ ներքոնշյալ մասնագիտությունների շարքում որպես անասնաբուծություն նշված 5 է «Животноводство»։ Ինչպես անգլերեն, այնպես էլ ռուսերեն տարբերակումճշգրտումների կարիքկա։ 081102.00.6 դասիչով «Անասնաբուծություն» մասնագիտության «Зоотехния» ռուսերեն թարգմանությունը փոխել  «Животноводство» բառով, իսկ 0811 «Агрономия и Зоотехния»անվանումըդարձնել «0811 Производство сельскохозяйственных культур и выращивание скота»։

Նշենք նաև, որ միջազգային պրակտիկայում մասնագիտությունների համար ընդունված չէ «Agrieconomics» ձևակերպումը, ընդունված է նշել «master's/bachelor’s degree in agricultural economics»: Հիմք ընդունելով վերոհիշյալը՝ առաջարկվում է «Ագրոէկոնոմիկա» մասնագիտության «Agrieconomics» անգլերեն թարգմանությունը փոխել «Agricultural Economics» բառերով։

«Կենսագործունեության անվտանգություն» անվանումը անգլերեն բառացի թարգմանվել է «Life safety», սակայն միջազգային պրակտիկայում ընդունված է «Safety of Vital Activity» ձևակերպումը, ուստի առաջարկվում է 071202.00.6 դասիչով «Կենսագործունեության անվտանգություն» մասնագիտության «Life safety» անգլերեն թարգմանությունը փոխել  «Safety of Vital Activity» բառերով։

Չնայած այն հանգամանքին, որ ժամանակին՝ 2016թ-ին, որոշումն ուղարկվել էր համալսարան՝ կարծիքի, բայց մասնագետների ուշադրությունից վրիպել էր այդ անճշտությունը։ Այժմ անվանումների անճշտությունները խնդիր կարող են դառնալ դիպլոմների փոխճանաչման գործընթացում։

Ճշգրտումների համար հիմք են հանդիսացել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ստանդարտների դասակարգիչների անգլերեն[1] և ռուսերեն[2] տարբերակները, ինչպես նաև միջազգային համալսարանների մասնագիտությունների ցանկը, ինչը հնարավորություն է ընձեռում մասնագիտությունների անվանումները ձևակերպել միջազգային հանրության համար ընդունելի տերմիններով։

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն

ՀՀ կառավարությունը, 2014 թվականից հղում անելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ստանդարտների դասակարգիչներին, հաստատել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկում ընդգրկված մասնագիտությունների և որակավորումների համապատասխանությունը՝ օգտվելով «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետերով իրեն վերապահված իրվունքից: 2016-2017թթ. ուսումնական տարվանից բուհերում կրթությունը կազմակերպվել է՝ համաձայն հաստատված ցանկի:

Կրթության միջազգային ստանդարտների դասակարգումը թույլ է տալիս ազգային ցուցանիշների համադրելիության ապահովում, որը մշակվում և իրականացվում է EUROSTAT ծրագրի և ՅՈՒՆԵՍԿՕ–ի հետ սերտ համագործակցությամբ: Կրթության  միջազգային ստանդարտների դասակարգումն ուղղված է կանոնակարգելու իրականացվող կրթական ծրագրերը և նրանց շնորհվող որակավորումները՝ ըստ կրթության յուրաքանչյուր ոլորտի, խմբի և կրթական աստիճանի: Կրթական ծրագրերի /մասնագիտությունների/ դասակարգումը սկզբունքորեն իրականացվում է երկու հիմնական ուղղություններով՝ ըստ մասնագիտության ոլորտի և կրթական աստիճանի:

Կրթական ծրագրերի /մասնագիտությունների/ դասակարգումը ազգային կրթական համակարգի կառավարման հիմնական գործիքներից է և նպատակաուղղված է  կրթական ծրագրերի և դրանց շնորհվող որակավորումների տեղեկատվության հավաքագրմանն ու ամփոփմանը:

Ազգային կրթական ծրագրերի /մասնագիտությունների/ դասակարգման գործընթացը կապահովի մասնագիտությունների և նրանց շնորհվող որակավորումների դասիչների կանոնակարգման համադրելիությանը միջազգային վիճակագրության չափանիշներին:

4. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի նպատակն է Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկի անգլերեն և ռուսերեն լեզուների տարբերակների մեջ առկա թերացումների վերացումը։

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներն ու անձինք

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններ, Հայաստանի ազգային ագրարային համալսարան։

6. Ակնկալվող արդյունքը

Վերանայված և ճշգրտված մասնագիտությունների և կրթական ծրագրերի ցանկ

 

 

 

 

 

[1]INTERNATIONAL STANDARD CLASSIFICATION OF EDUCATION Fields of education and training 2013 (ISCED-F 2013) – Detailed field descriptions, http://uis.unesco.org/sites/default/files/documents/international-standard-classification-of-education-fields-of-education-and-training-2013-detailed-field-descriptions-2015-en.pdf

[2]Области образования и профессиональной подготовки 2013 (МСКО-0-2013)https://pstu.edu/wp-content/uploads/2019/01/Международная-стандартная-классификация-образования-МСКО-2013.pdf

  • Discussed

    23.07.2021 - 08.08.2021

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4598

Print