Add to favourites

The draft has been accepted

Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

            Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

 _ _ _                       _  2017 ԹՎԱԿԱՆԻ     N            

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ

ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ

 ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱ­ՍԻՆ

-----------------------------------------------------------------------------------------------------

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 646-Ա որոշման հավելվածի «Գյուղատնտեսություն» բաժնի 10-րդ կետի 1)-ին ենթակետի`

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույք­ների սուբսիդավորման ծրագիրը` համաձայն հավելվածի:
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի «ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և ՀՀ 2011 թվականի պետական բյուջեից ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 349-Ն որոշման 4-րդ կետի 1)-ին ենթակետը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

               

            ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ`                     Կ.  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

                

 


 

  • Discussed

    27.07.2017 - 12.08.2017

  • Type

    Decision

  • Area

    Agriculture

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10218

Print

Suggestions

Վահանի համայնքապետարան

28.07.2017

Ողջունելի քայլ է, որը կբերի գյուղատնտեսության զարգացմանը հատկապես սահմանամերձ և աղքատ տարածաշրջաններում: Առաջարկում եմ նույն պայմաններով վարկավորել նաև նոր ստեղծվող գյուղացիական տնտեսություններին, քանի որ մինչ այժմ բանկերը վարկավորում են միայն արդեն կայացած տնտեսություններին:

See more