Add to favourites

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Կրթության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 14.1-ին և 14.2-րդ կետերի պահանջներից:

 

  1. Խնդիրները և կարգավորման նպատակը.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական տեխնոլոգիաների ազային կենտրոնի կողմից մշակվել է «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»՝ տվյալների հիման վրա հետազոտություններ, ուսումնասիրություններ և վերլուծություններ իրականացնող, ինչպես նաև կրթական քաղաքականությամբ հետաքրքրվող հետազոտողներին և շահագրգիռ անձանց ու կազմակերպություններին լայն և բազմաշերտ տեղեկատվություն տրամադրելու նպատակով:

Համակարգի լիարժեք և ամբողջ ծավալով գործարկման համար, որի մեջ պետք է ընդգրկվեն բոլոր ուսումնական հաստատությունները՝ անհրաժեշտ է ընդունել կրթության կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգը:

Ցանկացած ոլորտում առկա խնդիրները վեր հանելու, ինչպես նաև փաստերի վրա հիմնված քաղաքականություններ մշակելու համատեքստում էապես կարևորվում է հավաստի վիճակագրական տվյալների հավաքագրումն ու ամփոփումը: Խնդիրն առավել կարևոր և առանձնահատուկ բնույթ է ստանում կրթության ոլորտում, որտեղ յուրաքանչյուր սովորողի վերաբերյալ տեղեկությունն իր ազդեցությունն ունի ենթաոլորտային քաղաքականությունների ու ծրագրերի մշակման և զարգացման ուղենիշների ընտրության ժամանակ:

Ներկայում «Պաշտոնական վիճակագրության մասին»  օրենքով սահմանված է պաշտոնական վիճակագրության մասնակիցների գործառույթների, իրավունքների ու պարտականությունների շրջանակը. մասնավորապես՝  նշված օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները համարվում են վարչական տվյալներ տրամադրողներ, իսկ նույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են պաշտոնական վիճակագրության արտադրողներին անհատույց տրամադրել իրենց տրամադրության տակ գտնվող տվյալները՝ պաշտոնական վիճակագրության արտադրման համար անհրաժեշտ մանրամասնությամբ, ինչպես նաև՝ մեթատվյալները, որոնք թույլ են տալիս գնահատել տվյալների որակը:

Վարչական տվյալներն անհրաժեշտ են նաև, միջազգային համագործակցության շրջանակներում ստանձնած պարտավորություններին համապատասխան, կրթության ոլորտին առնչվող հարցաշարերը պատշաճ լրացնելու համար:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Իրավական ակտի ընդունումը կնպաստի կրթության բորլոր մակարդակներում վիճակագրական տվյալների հավաքագրման և վերլուծության միասնական համակարգի ստեղծմանը:

 

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

  • Discussed

    01.06.2021 - 17.06.2021

  • Type

    Order

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 11480

Print

Suggestions

Տաթևիկ Ավետիսյան

17.06.2021

Չնայած քննարկվող կարգի նախագծին անմիջականորեն չի առնչվում, սակայն առնչվում է կարգի դրույթների կատարմանը, ուստի առաջարկում եմ դիտարկել համակարգում տեխնիկական բարեփոխումներ կատարելու տարբերակը։ Մասնավորապես․ 1. Սույն կարգի պահանջներին համապատասխան գործընթացները կազմակերպելու համար բարեփոխել էլեկտրոնային դասամատյանի, դասացուցակի լրացման մեխանիզմները, որպեսզի դրանք կիրառելի լինեն կրթության կազմակերպման տարբերություն ունեցող դպրոցների համար։ 2. Մշակել տրամադրվող տվյալների մուտքագրման դյուրին մեխանիզմներ։ 3. Նախատեսել համակարգից՝ մուտքագրված տվյալների հիման վրա մուտքագրողի համար լիարժեք և ըստ նախընտրելի դաշտերի ընտրության հաշվետվություններ ստեղծելու և արտահանելու հնարավորթյուն։ 4. Առանձին դեպքերում տալ մուտքագրված տվյալը (շենքային պայմանների, սենյակների վերաբերյալ) ջնջելու հնարավորություն։

Տաթևիկ Ավետիսյան

17.06.2021

Քանի որ տրված որոշ դաշտեր կարող են չհամապատասխանել աշխատակիցների հետ փոխհարաբերությունների կառուցման՝ ոչ պետական ուսումնական հաստատություններում կիրառվող մոտեցումներին, առաջարկում եմ սահմանել, որ որոշ կետեր կիրառելի չեն ոչ պետական ուսումնական հաստատությունների պարագայում, կամ լրացման համար պարտադիր չեն։ (Քննարկվող դաշտերն են՝ մեթոդմիավորման նախագահ, գումարի չափը, տետրերի ստուգում, գումարի չափը, հավելավճար դաշտերը և մի քանի այլ դաշտեր)։

Տաթևիկ Ավետիսյան

17.06.2021

Ոչ պետական ուսումնական հաստատությունների համար իրենց ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը (դրույքաչափերի, ուսուցչի՝ տարբեր պաշտոններ զբաղեցնելու և գործառույթներ կատարելու դեպքում այդ նպատակով հատկացվող գումարների չափերի, հավելավճարների վերաբերյալ նշումները) կարող է համարվել ծառայողական կամ առևտրային գաղտնիք հանդիսացող տվյալների հրապարակում։ Բացի այդ ֆինանսական պարտավորություններին վերաբերող անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը ոչ պետական ուսումնական հաստատությունները տրամադրում են հարկային մարմիններին, որոնք իրենց մասով ստանում և մշակում են անհրաժեշտ վիճակագրական տվյալները և իրականացնում անհրաժեշտ վարչարարությունը։ «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի համաձայն ԿԳՄՍՆ-ն, ըստ էության, չունի վիճակագրության համար հավելյալ տվյալներ հավաքելու պարտականություն, բացի նրանից, որն անհրաժեշտ է իր վարչարարության իրականացման համար, իսկ ոչ պետական ուսումնական հաստատությունների վերաբերյալ պահանջվող տվյալները ԿԳՄՍՆ վարչարարության իրականացման համար այնքան էլ անհրաժեշտ չեն: Ուստի կարծում եմ, որ վերանում է այդ տվյալները ԿԿՏՀ-ի միջոցով փոխանցելու տրամաբանությունը և առաջարկում եմ այս տեղեկատվության հավաքագրումը և լրացումը դարձնել ոչ պարտադիր կետ ոչ պետական դպրոցների համար, հավաքագրումը թողնել վարչարարությունը իրականացնող մարմնին և ստանալ անհրաժեշտ տվյալները վարչարարությունը իրականացնող մարմնից «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն («պաշտոնական վիճակագրություն արտադրողները կարող են միմյանց փոխանցել տվյալներ և մեթատվյալներ ազգային վիճակագրական համակարգի շրջանակում՝ տվյալների հավաքման կրկնությունից խուսափելու և պաշտոնական վիճակագրության որակի բարելավման նպատակով»)։

See more