Add to favourites

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սույն կարգով սահմանվում են կրթության կառավարման տեղեկատվական համակարգի  և ուսումնական հաստատությունների պետական միասնական վարչական ռեգիստրի ներդրման և վարման հետ կապված իրավահարաբերությունները։

  • Discussed

    01.06.2021 - 17.06.2021

  • Type

    Order

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 11610

Print

Suggestions

Տաթևիկ Ավետիսյան

17.06.2021

Չնայած քննարկվող կարգի նախագծին անմիջականորեն չի առնչվում, սակայն առնչվում է կարգի դրույթների կատարմանը, ուստի առաջարկում եմ դիտարկել համակարգում տեխնիկական բարեփոխումներ կատարելու տարբերակը։ Մասնավորապես․ 1. Սույն կարգի պահանջներին համապատասխան գործընթացները կազմակերպելու համար բարեփոխել էլեկտրոնային դասամատյանի, դասացուցակի լրացման մեխանիզմները, որպեսզի դրանք կիրառելի լինեն կրթության կազմակերպման տարբերություն ունեցող դպրոցների համար։ 2. Մշակել տրամադրվող տվյալների մուտքագրման դյուրին մեխանիզմներ։ 3. Նախատեսել համակարգից՝ մուտքագրված տվյալների հիման վրա մուտքագրողի համար լիարժեք և ըստ նախընտրելի դաշտերի ընտրության հաշվետվություններ ստեղծելու և արտահանելու հնարավորթյուն։ 4. Առանձին դեպքերում տալ մուտքագրված տվյալը (շենքային պայմանների, սենյակների վերաբերյալ) ջնջելու հնարավորություն։

Տաթևիկ Ավետիսյան

17.06.2021

Քանի որ տրված որոշ դաշտեր կարող են չհամապատասխանել աշխատակիցների հետ փոխհարաբերությունների կառուցման՝ ոչ պետական ուսումնական հաստատություններում կիրառվող մոտեցումներին, առաջարկում եմ սահմանել, որ որոշ կետեր կիրառելի չեն ոչ պետական ուսումնական հաստատությունների պարագայում, կամ լրացման համար պարտադիր չեն։ (Քննարկվող դաշտերն են՝ մեթոդմիավորման նախագահ, գումարի չափը, տետրերի ստուգում, գումարի չափը, հավելավճար դաշտերը և մի քանի այլ դաշտեր)։

Տաթևիկ Ավետիսյան

17.06.2021

Ոչ պետական ուսումնական հաստատությունների համար իրենց ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը (դրույքաչափերի, ուսուցչի՝ տարբեր պաշտոններ զբաղեցնելու և գործառույթներ կատարելու դեպքում այդ նպատակով հատկացվող գումարների չափերի, հավելավճարների վերաբերյալ նշումները) կարող է համարվել ծառայողական կամ առևտրային գաղտնիք հանդիսացող տվյալների հրապարակում։ Բացի այդ ֆինանսական պարտավորություններին վերաբերող անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը ոչ պետական ուսումնական հաստատությունները տրամադրում են հարկային մարմիններին, որոնք իրենց մասով ստանում և մշակում են անհրաժեշտ վիճակագրական տվյալները և իրականացնում անհրաժեշտ վարչարարությունը։ «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի համաձայն ԿԳՄՍՆ-ն, ըստ էության, չունի վիճակագրության համար հավելյալ տվյալներ հավաքելու պարտականություն, բացի նրանից, որն անհրաժեշտ է իր վարչարարության իրականացման համար, իսկ ոչ պետական ուսումնական հաստատությունների վերաբերյալ պահանջվող տվյալները ԿԳՄՍՆ վարչարարության իրականացման համար այնքան էլ անհրաժեշտ չեն: Ուստի կարծում եմ, որ վերանում է այդ տվյալները ԿԿՏՀ-ի միջոցով փոխանցելու տրամաբանությունը և առաջարկում եմ այս տեղեկատվության հավաքագրումը և լրացումը դարձնել ոչ պարտադիր կետ ոչ պետական դպրոցների համար, հավաքագրումը թողնել վարչարարությունը իրականացնող մարմնին և ստանալ անհրաժեշտ տվյալները վարչարարությունը իրականացնող մարմնից «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն («պաշտոնական վիճակագրություն արտադրողները կարող են միմյանց փոխանցել տվյալներ և մեթատվյալներ ազգային վիճակագրական համակարգի շրջանակում՝ տվյալների հավաքման կրկնությունից խուսափելու և պաշտոնական վիճակագրության որակի բարելավման նպատակով»)։

See more