Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 30.04.2021 11:38:34 Նախագիծը կարիք ունի հայեցի խմբագրման: Մաասնավորապես, դրանում նշված է, որ պետք է ներկայցվեն պահանջվող փաստաթղթերի "պատճեն"(երը), մինչդեռ պետք է լինի "պատճենը"(ները), քանզի հիմնական բառը "պատճեն" է և դա պետք հոլովվի հայեցի: Մովսես Արիստակեսյան Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ ՉԻ ԸՆԴՈՒՆՎԵԼ
2 Իրավաբանների հայկական ասոցիացիա 05.05.2021 20:38:44 3. Նախագծով առկա է փաստաթուղթ ներկայացնելու պահանջ, որով կհավաստվի, որ թեկնածուն լինելով դատավոր, նախկին դատավոր, դատախազ, նախկին դատախազ, քննիչ, նախկին քննիչ, հետաքննիչ, օպերլիազոր, նախկին հետաքննիչ, նախկին օպերլիազոր, փաստաբան կամ նախկին փաստաբան, վերջին երեք տարվա ընթացքում չի ստացել խիստ նկատողություն կամ օրենքով սահմանված ավելի ծանր կարգապահական տույժ՝ անկախ կարգապահական տույժի՝ սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից։ Անհասկանալի է, թե այդ փաստաթուղթը ով պետք է տրամադրի․ անձը՝ գրավոր հայտարարության եղանակով, թե՞ կոնկրետ կառույցներ, օրինակ՝ դատավորի դեպքում՝ ՀՀ դատական դեպարտամենտը, փաստաբանի դեպքում՝ ՀՀ փաստաբանների պալատը, և այլն։ Առաջարկում ենք սահմանել, որ նման փաստաթուղթը պետք է տրվի իրավասու մարմնի կողմից։ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է
3 Իրավաբանների հայկական ասոցիացիա 05.05.2021 20:38:56 2. Առաջարկում ենք ապահովել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի որոշակիություն։ Մասնավորապես, «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում միանշանակ հասկանալի չէ, թե արդյո՞ք թեկնածուն պետք է տիրապետի թվարկված երեք լեզուներին միաժամանակ, թե դրանցից առնվազն մեկին։ Հետևապես, առաջարկում ենք այդ կասկածները փարատել այս նախագծում և տալ հստակ կարգավորում։ Բացի այդ, հասկանալի չէ, եթե թեկնածուն պետք է տիրապետի երեք լեզուներին միաժամանակ, ապա ինչո՞ւ է միայն առնվազն մեկի մասով անհրաժեշտ ստանդարտացված թեստային համակարգով կամ Կառավարության սահմանած այլ կարգով ստուգվող լեզվական գիտելիքների համապատասխան մակարդակի իմացություն։ Ինչպե՞ս է ստուգվելու մյուս երկու լեզուների իմացությունը, իսկ, չստուգելու պարագայում, օրենքի այս կարգավորումը արդյո՞ք չի ստանում ձևական բնույթ։ ՉԻ ԸՆԴՈՒՆՎԵԼ
4 Իրավաբանների հայկական ասոցիացիա 05.05.2021 20:39:11 3. Նախագծով առկա է փաստաթուղթ ներկայացնելու պահանջ, որով կհավաստվի, որ թեկնածուն լինելով դատավոր, նախկին դատավոր, դատախազ, նախկին դատախազ, քննիչ, նախկին քննիչ, հետաքննիչ, օպերլիազոր, նախկին հետաքննիչ, նախկին օպերլիազոր, փաստաբան կամ նախկին փաստաբան, վերջին երեք տարվա ընթացքում չի ստացել խիստ նկատողություն կամ օրենքով սահմանված ավելի ծանր կարգապահական տույժ՝ անկախ կարգապահական տույժի՝ սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից։ Անհասկանալի է, թե այդ փաստաթուղթը ով պետք է տրամադրի․ անձը՝ գրավոր հայտարարության եղանակով, թե՞ կոնկրետ կառույցներ, օրինակ՝ դատավորի դեպքում՝ ՀՀ դատական դեպարտամենտը, փաստաբանի դեպքում՝ ՀՀ փաստաբանների պալատը, և այլն։ Առաջարկում ենք սահմանել, որ նման փաստաթուղթը պետք է տրվի իրավասու մարմնի կողմից։ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է
5 Իրավաբանների հայկական ասոցիացիա 05.05.2021 20:39:35 1. Նախագծով հավակնորդի մասնագիտական փորձառությունն ու հմտությունները գնահատելու հիմնական միջոցը՝ ինքնակենսագրական է, որի համար սահմանված չէ միասնական ձևանմուշ։ Առաջարկում ենք պահանջվող փաստաթղթերի ցանկում ավելացնել նաև հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ՝ իր կողմից իրավաբանի կոչում ձեռք բերելուց հետո իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ՝ կցելով համապատասխան ապացույցներ (այդ թվում՝ պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները): Սա թույլ կտա առավել համապարփակ պատկերացում ունենալ թեկնածուի մասնագիտական որակների և պիտանելիության մասին, ինչպեսև՝ կապահովվի թեկնածուի մասնագիտական գործունեության ոչ միայն ձևական, այլև բովանդակային ուսումնասիրությունը: ՉԻ ԸՆԴՈՒՆՎԵԼ
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: