Add to favourites

«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

«Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2021 թվականի մարտի 24-ին ընդունված «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերի ընունման անհրաժեշտությամբ։

  • Discussed

    29.04.2021 - 14.05.2021

  • Type

    Decision

  • Area

    Justice, Fight against corruption

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 535

Print

Suggestions

Իրավաբանների հայկական ասոցիացիա

05.05.2021

1. Նախագծով հավակնորդի մասնագիտական փորձառությունն ու հմտությունները գնահատելու հիմնական միջոցը՝ ինքնակենսագրական է, որի համար սահմանված չէ միասնական ձևանմուշ։ Առաջարկում ենք պահանջվող փաստաթղթերի ցանկում ավելացնել նաև հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ՝ իր կողմից իրավաբանի կոչում ձեռք բերելուց հետո իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ՝ կցելով համապատասխան ապացույցներ (այդ թվում՝ պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները): Սա թույլ կտա առավել համապարփակ պատկերացում ունենալ թեկնածուի մասնագիտական որակների և պիտանելիության մասին, ինչպեսև՝ կապահովվի թեկնածուի մասնագիտական գործունեության ոչ միայն ձևական, այլև բովանդակային ուսումնասիրությունը:

Իրավաբանների հայկական ասոցիացիա

05.05.2021

3. Նախագծով առկա է փաստաթուղթ ներկայացնելու պահանջ, որով կհավաստվի, որ թեկնածուն լինելով դատավոր, նախկին դատավոր, դատախազ, նախկին դատախազ, քննիչ, նախկին քննիչ, հետաքննիչ, օպերլիազոր, նախկին հետաքննիչ, նախկին օպերլիազոր, փաստաբան կամ նախկին փաստաբան, վերջին երեք տարվա ընթացքում չի ստացել խիստ նկատողություն կամ օրենքով սահմանված ավելի ծանր կարգապահական տույժ՝ անկախ կարգապահական տույժի՝ սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից։ Անհասկանալի է, թե այդ փաստաթուղթը ով պետք է տրամադրի․ անձը՝ գրավոր հայտարարության եղանակով, թե՞ կոնկրետ կառույցներ, օրինակ՝ դատավորի դեպքում՝ ՀՀ դատական դեպարտամենտը, փաստաբանի դեպքում՝ ՀՀ փաստաբանների պալատը, և այլն։ Առաջարկում ենք սահմանել, որ նման փաստաթուղթը պետք է տրվի իրավասու մարմնի կողմից։

Իրավաբանների հայկական ասոցիացիա

05.05.2021

2. Առաջարկում ենք ապահովել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի որոշակիություն։ Մասնավորապես, «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում միանշանակ հասկանալի չէ, թե արդյո՞ք թեկնածուն պետք է տիրապետի թվարկված երեք լեզուներին միաժամանակ, թե դրանցից առնվազն մեկին։ Հետևապես, առաջարկում ենք այդ կասկածները փարատել այս նախագծում և տալ հստակ կարգավորում։ Բացի այդ, հասկանալի չէ, եթե թեկնածուն պետք է տիրապետի երեք լեզուներին միաժամանակ, ապա ինչո՞ւ է միայն առնվազն մեկի մասով անհրաժեշտ ստանդարտացված թեստային համակարգով կամ Կառավարության սահմանած այլ կարգով ստուգվող լեզվական գիտելիքների համապատասխան մակարդակի իմացություն։ Ինչպե՞ս է ստուգվելու մյուս երկու լեզուների իմացությունը, իսկ, չստուգելու պարագայում, օրենքի այս կարգավորումը արդյո՞ք չի ստանում ձևական բնույթ։

See more