Add to favourites

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2021/2022 ուսումնական տարվա դոկտորանտուրայում ձևակերպվելու տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2021/2022 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅՈՒՄ ՁԵՎԱԿԵՐՊՎԵԼՈՒ ՏԵՂԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

       1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Նախագծի անհրաժեշտությունը բխում է Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետից:

       2. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը.

Ամբիոնների, բազային գիտահետազոտական լաբորատորիաների դասախոսական կազմի՝ գիտությունների դոկտորի գիտական աստիճան ունեցող երիտասարդ և համակողմանի գիտական պատրաստվածություն ունեցող մասնագետներով համալրման, մասնագիտական խորհրդի բնականոն աշխատանքի շարունակականության ապահովման, գիտական ներուժի զարգացման և գիտամանկավարժական կադրերի պատրաստման նպատակով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ գերատեսչություններից, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններից և գիտական կազմակերպություններից ստացված հայտերի հիման վրա ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2021/2022 ուսումնական տարվա դոկտորանտուրայում ձևակերպվելու տեղերն և դրանց բաշխումն ըստ մասնագիտությունների:

ՀՀ 2021/2022 ուսումնական տարվա դոկտորանտուրայում ձևակերպվելու տեղերն ըստ մասնագիտությունների բաշխելիս հաշվի են առնվել.

  • ՀՀ տնտեսության կարիքներից բխող և (կամ) միջազգային մակարդակին համապատասխանող գիտահետազոտական աշխատանքներ իրականացնող համապատասխան մասնագետների առկայության անհրաժեշտությունը՝ տեղեր հատկացնելով բնական, հասարարական, հայագիտական և հումանիտար գիտությունների ու ճարտարագիտություն և տեխնոլոգիա բնագավառներով,
  • բուհերի կամ գիտահետազոտական կազմակերպությունների ամբիոններում հիմնական աշխատողների (ըստ հաստիքացուցակի) թվաքանակը, տարիքային շեմը (65-ից բարձր), ձևակերպված դոկտորանտների թիվը, ինչպես նաև անհրաժեշտ համապատասխան մասնագետների քանակը:

      3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն.

Գիտության քաղաքականության հիմնախնդիրներից են գիտական կադրերի պատրաստման պետական պատվերի ուղղումը արդեն իսկ կայացած գիտական դպրոցների պահպանմանն ու զարգացմանը, ՀՀ տնտեսության կարիքներից բխող և (կամ) միջազգային մակարդակին համապատասխանող գիտահետազոտական աշխատանքներ իրականացնող բնագավառների առաջնահերթ համալրումը, գիտական և գիտամանկավարժական կադրերի արդյունավետ վերարտադրության ապահովումը՝ ներգրավելով գիտությունը որպես ապագա մասնագիտություն ընտրած երիտասարդների, և առաջնայնությունը տալ այն բնագավառներին, որտեղ հանրապետությունն ունի կամ կարող է ունենալ իր ուրույն տեղը համաշխարհային գիտական «շուկայում»:

      4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտե:

      5. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունումը կապահովի գիտության ոլորտի կադրային ներուժի արդյունավետ վերարտադրությունը, կնպաստի գիտության ոլորտի՝ բարձր որակավորում ունեցող երիտասարդ մասնագետներով համալրմանը, ինչպես նաև հանրապետության կարիքների բավարարման համար անրաժեշտ նոր հետազոտական ուղղությունների կայուն զարգացման կադրային հենքի ապահովմանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է 2021/2022 ուսումնական տարվա համար ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել 10 տեղ դոկտորանտուրայում ձևակերպվելու նպատակով:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2021/2022 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅՈՒՄ ՁԵՎԱԿԵՐՊՎԵԼՈՒ ՏԵՂԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2021/2022 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅՈՒՄ ՁԵՎԱԿԵՐՊՎԵԼՈՒ ՏԵՂԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  • Discussed

    25.03.2021 - 10.04.2021

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5824

Print

Suggestions

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտ

26.03.2021

Առաջարկվում է պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ դոկտորանտուրա ընդունելության 1 տեղ՝ Ը.00.02 Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությամբ հատկացնել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին: Առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀԱՊՀ Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտում աշխատում են ՀՀ տնտեսության ներկա մարտահրավերների լուծման առումով տնտեսական աճ և եկամուտներ ապահովող առաջատար ոլորտներից մեկի՝ լեռնամետալուրգիայի կայուն զարգացման, տնտեսական անվտանգության հիմնախնդիրներով զբաղվող տնտեսագետ գիտնականների խումբ, որոնք համագործակցում են միջազգային կառույցների, արտասահմանյան բուհերի, ոլորտի ընկերությունների հետ: Ստացված գիտական արդյունքները տպագրվել են միջազգային ամսագրերում, մենագրություներում: Հարկ է նշել, որ ստացված գիտական արդյունքները շահեկանորեն տարբերվում են հայրենական տնտեսագիտական ուսումնասիրություններից նրանով, որ հիմնված են տեխնոլոգիական լուծումների վրա, ուղղված են երկրի տնտեսական անվտանգության խնդիրներին և ունեն խիստ արդիական և կիրառական նշանակություն: Դոկտորանտուրայի տեղի հատկացումը հնարավորություն կընձեռի իրականացվող գիտական աշխատանքների համակարգման ու դոկտորական ատենախոսության տեսքով գիտական հանրությանը, երկրի տնտեսական անվտանգության հարցերով զբաղվող կառույցներին ներկայացնելու համար:

See more