Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2021/2022 ուսումնական տարվա դոկտորանտուրայում ձևակերպվելու տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտ 26.03.2021 11:45:52 Առաջարկվում է պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ դոկտորանտուրա ընդունելության 1 տեղ՝ Ը.00.02 Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությամբ հատկացնել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին: Առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀԱՊՀ Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտում աշխատում են ՀՀ տնտեսության ներկա մարտահրավերների լուծման առումով տնտեսական աճ և եկամուտներ ապահովող առաջատար ոլորտներից մեկի՝ լեռնամետալուրգիայի կայուն զարգացման, տնտեսական անվտանգության հիմնախնդիրներով զբաղվող տնտեսագետ գիտնականների խումբ, որոնք համագործակցում են միջազգային կառույցների, արտասահմանյան բուհերի, ոլորտի ընկերությունների հետ: Ստացված գիտական արդյունքները տպագրվել են միջազգային ամսագրերում, մենագրություներում: Հարկ է նշել, որ ստացված գիտական արդյունքները շահեկանորեն տարբերվում են հայրենական տնտեսագիտական ուսումնասիրություններից նրանով, որ հիմնված են տեխնոլոգիական լուծումների վրա, ուղղված են երկրի տնտեսական անվտանգության խնդիրներին և ունեն խիստ արդիական և կիրառական նշանակություն: Դոկտորանտուրայի տեղի հատկացումը հնարավորություն կընձեռի իրականացվող գիտական աշխատանքների համակարգման ու դոկտորական ատենախոսության տեսքով գիտական հանրությանը, երկրի տնտեսական անվտանգության հարցերով զբաղվող կառույցներին ներկայացնելու համար:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: