Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 02/16.10/5984-2021 հանձնարարականով և Արդարադատության ակադեմիայում ունկնդիրների մասնագիտական պատրաստման ոլորտում իրականացված ուսումնասիրություններով: Մասնավորապես՝ «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքի գործող իրավակարգավորումների համաձայն՝ ունկնդիրները Ակադեմիայում մասնագիտական պատրաստման ընթացքում ստանում են կրթաթոշակ, որը համապատասխանում է ընդհանուր իրավասության դատարանի նիստերի քարտուղարի վարձատրության չափին:

Նշված կարգավորման հիմնական նպատակն այն է, որ ունկնդիրները Ակադեմիայում ուսումնառության ընթացքում կարիք չունենան չզբաղվելու այլ աշխատանքային գործունեությամբ և մասնակցեն միայն համապատասխան մասնագիտական պատրաստման ծրագրերին: Սակայն փորձը ցույց է տալիս, որ Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների մեծամասնությունը իրենց մասնագիտական պատրաստմանը զուգահեռ շարունակում են ծավալել այլ վճարովի՝ այդ թվում պետական աշխատանքային գործունեություն, ինչի արդյունքում պետության կողմից վարձատրվում են կրկնակի՝ մի կողմից որպես կրթաթոշակ, մյուս կողմից՝ որպես աշխատավարձ: Արդյունքում մեծանում է պետության վրա դրված ֆինանսական բեռը, ինչպես նաև կրթաթոշակի տրամադրումը սահմանող իրավակարգավորումը կորցնում է իր նպատակահարմարությունը:

 

Առկա իրավիճակը.

«Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն.

«2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված ունկնդիրներն Ակադեմիայում մասնագիտական պատրաստման ընթացքում ստանում են ընդհանուր իրավասության դատարանի նիստերի քարտուղարի վարձատրությանը համապատասխան կրթաթոշակ։»:

Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.

«1. Ակադեմիայի ունկնդիրներն (այսուհետ` ունկնդիր) են`

1) դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձինք.

(…)

2) դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք, այդ թվում՝ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38.1-ին հոդվածով սահմանված կարգով դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք, բացառությամբ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Ակադեմիայում ուսումնառությունից ազատված անձանց.

(…)

4) քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ուսումնառությունից ազատված անձանց:

Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով կարգավորման ենթակա ոլորտում առաջացած խնդրի լուծման անհրաժեշտությունը նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել այն դրույթը, համաձայն որի՝ Արդարադատության ակադեմիայում մասնագիտական պատրաստման ընթացքում ունկնդիրները ստանում են կրթաթոշակ:

 

Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.

Նախագծով նախատեսվող իրավակարգավորումների նպատակը պետական բյուջեով նախատեսված միջոցների առավել արդյունավետ բաշխումն ու ծախսերի վերանայումն է՝ ինչի արդյունքում Արդարադատության ակադեմիայում ունկնդիրների մասնագիտական պատրաստման գործընթացը կապահովվի առավել արդյունավետ բյուջետային քաղաքականության պայմաններում: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ ներկայումս «Մասնագիտական վերապատրաստում անցնող ունկնդիրներին կրթաթոշակի տրամադրում» միջոցառմամբ Արդարադատության ակադեմիայում շահառու են հանդիսանում 32 ունկնդիր, ստացվում է, որ յուրաքանչյուր ունկնդրի համար պետական բյուջեից տրամադրվում է ընդհանուր իրավասության դատարանի նիստերի քարտուղարի վարձատրության չափին համարժեք կրթաթոշակ: Այսինքն՝ նախագծով առաջարկվող փոփոխության արդյունքում հաջորդ տարիներին կունենանք նաև պետական բյուջեի ծախսերի նվազում վերոնշյալ տվյալներին համարժեք չափով:

 

Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

  • Discussed

    17.03.2021 - 01.04.2021

  • Type

    Law

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5518

Print

Suggestions

Vardan Vardanyan

23.03.2021

Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ Արդարադատության ակադեմիայի ունկնդրի ստացած կրթաթոշակը և այլ վճարովի աշխտանքից ստացած աշխատավարձը նույն բովանդակությունը և նպատակը չունեն։ Առաջինի դեպքում նպատակը այլ է, երկրորդի դեպքում ամբողջովին այլ և այստեղ, իմ կարծիքով կա նաև հակասահմանադրականոթյան խնդիր, ուստի առաջարկում եմ հստակեցնել նախագծի բուն նպատակը, ենթադրվող օգուտները, նախկին իրավակարգավորումից բխող վնասները։

Maria Asatryan

20.03.2021

Սակայն կան ոմանք, ովքեր իրենց ուսումը չեն համադրում աշխատանքի հետ։Իսկ մյուսները վարձատրվում են իրենց ախատանքի դիմաց։

Գրիգոր Բեջանյան

19.03.2021

Մի քանի առարկություն, նոր նախագծով հստակ չի նշվում, թե որքան է <<մեծամասնության>> թիվը, և եթե նույնիսկ լինի 5-6 ունկնդիր, տվյալ նախագծով խախտվում են իրենց կրթություն ստանալու իրավունքը և տվյալ ունկնդիրները արդեն չեն կարող մասնակցել միայն համապատասխան մասնագիտական պատրաստման ծրագրերին: ՀԳ նիստերի քարտուղարի աշխատավարձը 115000 դրամ է միջին ուսամն տևողությունը 6 ամիս 115000x32x6=22,080,000 դա ԱԺ 3-4 պատգամավորի աշխատավորձ է առանց պարգևավճար, և չեմ կարծում, որ 135 պատգամավորներն էլ աշխատում են մեծ ջանքերով և ներուժով, կրճատումները կատարեք համապատասխան ոլորտներում:

See more