Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

«Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքի գործող իրավակարգավորումների համաձայն՝ ունկնդիրները Ակադեմիայում մասնագիտական պատրաստման ընթացքում ստանում են կրթաթոշակ, որը համապատասխանում է ընդհանուր իրավասության դատարանի նիստերի քարտուղարի վարձատրության չափին: Սակայն փորձը ցույց է տալիս, որ Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների մեծամասնությունը իրենց մասնագիտական պատրաստմանը զուգահեռ շարունակում են ծավալել այլ վճարովի՝ այդ թվում պետական աշխատանքային գործունեություն, ինչի արդյունքում պետության կողմից վարձատրվում են կրկնակի:

Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով կարգավորման ենթակա ոլորտում առաջացած խնդրի լուծման անհրաժեշտությունը նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել այն դրույթը, համաձայն որի՝ Ակադեմիայում մասնագիտական պատրաստման ընթացքում ունկնդիրները ստանում են կրթաթոշակ:

  • Discussed

    17.03.2021 - 01.04.2021

  • Type

    Law

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5425

Print

Suggestions

Vardan Vardanyan

23.03.2021

Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ Արդարադատության ակադեմիայի ունկնդրի ստացած կրթաթոշակը և այլ վճարովի աշխտանքից ստացած աշխատավարձը նույն բովանդակությունը և նպատակը չունեն։ Առաջինի դեպքում նպատակը այլ է, երկրորդի դեպքում ամբողջովին այլ և այստեղ, իմ կարծիքով կա նաև հակասահմանադրականոթյան խնդիր, ուստի առաջարկում եմ հստակեցնել նախագծի բուն նպատակը, ենթադրվող օգուտները, նախկին իրավակարգավորումից բխող վնասները։

Maria Asatryan

20.03.2021

Սակայն կան ոմանք, ովքեր իրենց ուսումը չեն համադրում աշխատանքի հետ։Իսկ մյուսները վարձատրվում են իրենց ախատանքի դիմաց։

Գրիգոր Բեջանյան

19.03.2021

Մի քանի առարկություն, նոր նախագծով հստակ չի նշվում, թե որքան է <<մեծամասնության>> թիվը, և եթե նույնիսկ լինի 5-6 ունկնդիր, տվյալ նախագծով խախտվում են իրենց կրթություն ստանալու իրավունքը և տվյալ ունկնդիրները արդեն չեն կարող մասնակցել միայն համապատասխան մասնագիտական պատրաստման ծրագրերին: ՀԳ նիստերի քարտուղարի աշխատավարձը 115000 դրամ է միջին ուսամն տևողությունը 6 ամիս 115000x32x6=22,080,000 դա ԱԺ 3-4 պատգամավորի աշխատավորձ է առանց պարգևավճար, և չեմ կարծում, որ 135 պատգամավորներն էլ աշխատում են մեծ ջանքերով և ներուժով, կրճատումները կատարեք համապատասխան ոլորտներում:

See more