Add to favourites

«Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

------------------------ 2021 թ. № --------- Ն

 

 

 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ

 ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը»՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ

 

 

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության   

2021 թվականի__________

 N ___________Ն_ որոշման

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

  1. Ընդհանուր դրույթներ

 

  1. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը (այսուհետ` Չափորոշիչ) հանրակրթության պետական կրթական չափորոշչի բաղկացուցիչ մաս կազմող նորմատիվ իրավական ակտ է, որի հիմքում կարողունակությունների վրա հիմնված մոտեցումն է:
  2. Չափորոշիչը սահմանում է ուսումնադաստիարակչական հիմնական բնագավառները, նախադպրոցական տարիքի երեխաներին ներկայացվող որակական պահանջները (կարողունակություններ (կոմպետենցիաներ), կրթության և զարգացման վերջնարդյունքները (ըստ տարիքային խմբերի), նախադպրոցական կրթական ծրագրերի բովանդակությանը ներկայացվող պատանջները, ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը, երեխաների զարգացման ընթացքի և առաջադիմության մակարդակի դիտարկման ձևերը, նախադպրոցական ուսումնական հաստատություններում զարգացման միջավայրի չափանիշները:
  3. Չափորոշիչը հանդիսանում է երեխայակենտրոն կրթության հիմքը. հնարավորություն է ընձեռում արձագանքելու երեխաների կարիքներին և հետաքրքրություններին, հարգելու յուրաքանչյուր երեխայի անձը, խթանելու համատեղ ուսումնառության գործընթացը:
  4. Չափորոշչի հիման վրա մշակված նախադպրոցական կրթական ծրագրերի ներդրումը պարտադիր է նախադպրոցական կրթություն իրականացնող հաստատությունների համար՝ անկախ կազմակերպաիրավական ձևից:
  5. Ըստ չափորոշչի, մշակվում են միջին և բարձրագույն մասնագիտական հաստատությունների նախադպրոցական ֆակուլտետների (բաժինների) ուսումնական ծրագրեր և վերապատրաստումների թեմատիկ պլաններ, ծնողական կրթության ծրագրեր:

 

  1. Նախադպրոցական տարիքի երեխաների ակնկալվող կարողունակությունները

 

 

  1. Կարողունակությունները անձի կողմից ուսումնառության և դաստիարակության գործընթացում ձեռք բերված գիտելիքի, արժեքների, հմտությունների և դիրքորոշումների հիման վրա ըստ իրավիճակի արդյունավետ ու պատշաճ արձագանքելու ձևերն են։ Նախադպրոցական տարիքի երեխաների կարողունակությունները ձևավորվում են ուսուցման և դաստիարակության կազմակերպման տարբեր ձևերի միջոցով:
  2. Նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման և կրթական վերջնարդյունքները նկարագրում են, թե ինչ պիտի իմանա, կարողանա անել և հասկանա վեց տարեկան երեխան։

Վերջնարդյունքներն ուղղված են կարողունակությունների ձևավորմանը։

  1. Նախադպրոցական կրթության կարողունակություններն են՝
  • Լեզվական և հաղորդակցական կարողունակություն
    Երեխան տիրապետում է գրական հայերենին, հաղորդակցվում տարբեր իրավիճակներում և միջավայրերում, դրսևորում խոսքային և ոչ խոսքային ակտիվություն՝ մասնակցություն ունենալով հասարակական կյանքին։ Ընդունակ է ճանաչել բանավոր կերպով ներկայացվող երևույթները, ըմբռնել, նկարագրել, մեկնաբանել դրանք, ներկայացնել բացատրություններ։ Երեխան ունակ է կողմնորոշվել լեզվական միավորներում՝ հնչյուն, բառ, նախադասություն,ինքնուրույն ձևակերպում է սեփական մտքերը՝ ազատ և կապակցված արտահայտելով կարծիք, վերաբերմունք որևէ երևույթի մասին։ Տեխնիկական միջոցների օգնությամբ կարողանում է հաղորդակցվել և արտահայտել ցանկությունները:    
  • Ճանաչողական և մոտիվացիոն կարողունակություն
    Երեխան ընդունակ է պատճառահետևանքային կապեր տեսնել երևույթների, իրադարձությունների միջև, ճանաչել առարկաների և օբյեկտների թաքնված կապերը, հարաբերությունները, նոր խնդիրներ լուծել: Դրսևորում է ակտիվություն, հետաքրքրասիրություն, ճանաչողական հետաքրքրություն աշխարհի, առարկաների և երևույթների, ինչպես նաև հարաբերությունների կառուցման հանդեպ: Երեխան հաճույքով/ակտիվ ներգրավվում է գործունեության տարբեր  ձևերի, մտավոր տարբեր գործողությունների, նոր բացահայտումների մեջ:
  • Ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն
    Երեխան ճանաչում է իր արտաքին առանձնահատկությունները, ձեռք է բերում սեռադերային պատկերացումներ: Երեխան պատկերացում ունի սեփական հնարավորությունների մասին, ձևավորվում է վստահություն սեփական ուժերի և կարողությունների հանդեպ: Ընդունակ է ինքնակազմակերպվելու, դրսևորում է ինքնուրունություն և ինքնասպասարկման հմտություններ: Գործողություններում դրսևորում է նպատակաուղղվածություն և կենտրոնացվածություն: Երեխան ընդունակ է ճանաչել սեփական և այլոց հույզերը. ձևավորվում են հույզերի կառավարման հմտությունները: Ունակ է ճանաչել մեծահասակների և հասակակիցների հետ փոխհարաբերություններում սահմանված վարքային կանոնները և դրսևորում է սոցիալապես ընդունված նորմերին համապատասխան վարք: Շփման մեջ նախաձեռնող և կառուցողական է, դրսևորում է ընկերակցելու, համագործակցելու ունակություններ:
  • Ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն
    Նախադպրոցական տարիքում երեխան տիրապետում է բարեվարքության և սոցիալական արդարության պարզագույն կանոններին. դրսևորում է հարգանք և հոգատարություն շրջապատի հանդեպ,  գնահատում է արարքների բարոյական ուղղվածությունը: Ճանաչում է հայրենիքը, Հայաստանի խորհրդանիշները /դրոշ, զինանշան, օրհներգ/, դրսևորում է սեր և նվիրվածություն հայրենի երկրի հանդեպ: Ունի տարրական պատկերացումներ սեփական իրավունքների ու պարտականությունների մասին:
  • Թվային և մեդիա կարողունակություն
    Երեխան պատկերացնում է մեդիայի դերը հասարակական կյանքում, կողմնորոշվում մեդիայի բազմազանության մեջ, ընտրում և գնահատում անհրաժեշտ տեղեկատվությունը՝ ցուցաբերելով որոշակի վերաբերմունք դրա նկատմամբ։ Տիրապետում է մեդիագրագիտության և անվտանգության հիմնական կանոններին՝ հասկանալով դրանց հետ կապված վտանգները։ Երեխան ունի առարկաները, երևույթները մոդելավորելու և ստեղծագործական կարողություններ, տարբերում է իրական և վիրտուալ աշխարհները, հասկանում դրանց տարբերությունները։ Կարողանում է օգտվել մեդիա տարրական գործիքներից։
  • Մշակութային կարողունակություն
    Երեխան կարողանում է գնահատել գեղեցիկը, ճանաչում և վերլուծում է հանրահայտ մանկագիրների գեղարվեստական ստեղծագործությունները, ճանաչում է ազգային և համաշխարհային մշակութային նմուշների ինքնատիպությունը: Դրսևորում է ընդգծված հետաքրքրություն գեղարվեստական գործունեության հանդեպ, ունակ է արվեստի միջոցով արտահայտելու սեփական հույզերը, զգացմունքներն ու  տպավորությունները:
  • Մաթեմատիկական և տեխնիկական կարողունակություն
    Երեխան կարողանում է կատարել պարզ մաթեմատիկական գործողություններ, համեմատում, հետազոտում է առարկաները և երևույթները, գտնում է տարբեր խնդիրների լուծումներ, ճանաչում է թվանշանները,տիրապետում է նախաթվային և թվային հասկացություններին. երեխան կարողանում է որոշել առարկաների քանակը, համեմատել դրանք  ըստ մեծության,  չափի, ձևի և գույնի: Կարողանում է առարկաները տարբերակել ըստ նյութի:
  • Տնտեսական կարողունակություն
    Երեխան կարողանում է համարժեք ճանաչել և վերլուծել մեծերի աշխատանքը և դրանից ստացված արդյունքները: Գիտի տաբեր մասնագիտությունների անվանումներ և դրանց առանձնահատկությունները: Ցուցաբերում է տնտեսական պարզ հասկացությունների իմացություն, գիտի իր հետ առնչնվող առարկաների ձեռքբերման եղանակները, կիրառում է տնտեսական պարզ բառապաշար: Երեխան հասկանում է շրջապատող աշխարհի և բնության երևույթների միասնականությունն ու փոխկապակցվածությունը: Ունի տարրական պատկերացումներ շրջակա միջավայրի և դրա պահպանման վերաբերյալ: Կարողանում է նկարագրել մարդու և տնտեսության ազդեցությունը բնության վրա: Հասկանում է շրջակա միջավայրի պահպանման գործում սեփական դերը, նշանակությունը և մասնակցում է այդ գործընթացում:
  • Ֆիզկական կրթության և առողջ ապրելակերպի կարողունակություններ
    Երեխան պատկերացում ունի ֆիզիկական վարժությունների առողջարարական նշանակության, առողջ սննդի, առողջ ապրելակերպի վարման հիմնական կանոնների՝ օրգանիզմի կոփման, օրվա ռեժիմի, առողջ սննդի, հիգիենիկ կանոնների, ճիշտ կեցվածքի պահպանման մասին: Ընկալում է ֆիզիկական վարժությունների ճիշտ կատարման ձևը, ճանաչում և տարբերում է ամառային և ձմեռային մարզաձևերը: Ընդհանուր պատկերացում ունի շարժողական ընդունակությունների, տարածված մարզաձևերի, գույքի, սպորտային հանդերձանքի մասին, ճանաչում է հայ և այլազգի անվանի մարզիկներին:

Երեխան ընդունակ է ճիշտ կատարելու մարմնամարզական, աթլետիկակիան վարժություններ, տարաբնույթ շարժողական գործողություններ շարժախաղերում, մարզախաղերում, շարժողական ակտիվության այլ ձևերում: Դրսևորում է անհրաժեշտ ֆիզիկական պատրաստվածություն և պահպանում է առողջ ապրելակերպի վարման կանոնները։

Երեխան ինքնուրույն կատարում է նմանողական շարժումներ, ընդհանուր զարգացնող վարժություններ՝ առանձին, զույգերով, մարզագույքով:

Վարժությունների կատարման ընթացքում, թիմային խաղերում դրսևորում է կարգապահություն, կամք, պատասխանատվություն, համագործակցութուն, վճռականություն, փոխօգնություն, ընկերասիրություն, նախաձեռնություն:

 

  1. Նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման և կրթական վերջնարդյունքներ
  • Շարժողական ոլորտ՝

     ա) Վաղ մանկության տարիքի առաջին խումբ (մինչև 1 տարեկան)՝

  • Երեխան կարողանում է սողալ, մագլցել, կքանստել և կանգնել, բարձրանալ ոչ բարձր առարկաների վրա (արկղ) և իջնել դրանց վրայից, անցնել գերանի վրայով.
  • կարողանում է առանց հենվելու և բռնվելու որևէ առարկայից նստել.
  • կանգնած դրությամբ թեքվել և ուղղվել առանց ոտքերը շ
  • Discussed

    10.03.2021 - 26.03.2021

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 15893

Print

Suggestions

Նադեժդա Բաղրամյան

23.03.2021

Որոշման նախագծի հավելվածի «Ընդհանուր դրույթներ» բաժնի 2-րդ կետում «կարողունակություններ» բառից հետո փակագծում գրված «կոմպետենցիաներ» բառը փոխարինել «գիտակություն» բառով:

Նադեժդա Բաղրամյան

23.03.2021

Նախագծում մինչև 6 տարեկան երեխաների զարգացման և կրթական չափորոշիչները ըստ ոլորտների ընդհանրական են նշված, խտացված, երբեմն էլ՝ տարրալուծված, իսկ ցուցիչները հանված են: Սա լուրջ դժվարություններ կառաջացնի երեխայի զարգացման ցուցանիշները ուսումնասիրելու և բնութագրելու համար, ի վերջո` չափորոշիչն ամրագրում է տարիքային և ոլորտային բովանդակության անհրաժեշտ, ստորին թույլատրելի սահմանը, երեխաներից ակնկալվող կարողունակությունները: Չափորոշիչը նորմատիվ է, որի համապատասխան` սահմանվում են երեխայի զարգացման, կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, նաև երեխաների անվտանգության, խնամքի, անհրաժեշտ զարգացնող միջավայրի նվազագույն չափանիշները: Հարցի լուծման տարբերակ կարող է լինել առանձին դրույթ սահմանել ` ըստ որի 30.03.2011թ 2011 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարի, այնուհետև` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից 2019թ /22.10.N24-ն հրամանով սահմանված ոլորտային չափորոշիչների ցուցիչները համարել կիրառական: Ըստ էության` նախագծի կառուցվածքի ընդհանուր ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ փաստաթղթի ձևաչափը փոփոխված է: Ներառված են կրթական նոր բաղադրիչների բնութագրիչներ: Առանձնացված և տարբերակված են զարգացման և կրթական վերջնարդյունքների հիման վրա` 6 տարեկան երեխաներից ակնկալվող կարողունակությունները առանձին. սա հասկանալի է, քանզի պետական կրթական քաղաքականությունը տարբեր օրենսդրական ակտերով ամրագրել է ավագ խմբի երեխաների պարտադիր կրթությունը: Անդրադառնանք նախագծի II բաժնի խորագրի 8-րդ կետին. Նախագծի 8-րդ կետի 1) -ին ենթակետում «Լեզվական և հաղորդակցական կարողունակություններ» վերնագիրը անհրաժեշտ է վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ. Խոսքի զարգացման, մայրենի լեզվի և հաղորդակցական կարողություններ Երեխաների խոսքի զարգացման և մայրենի լեզվի ուսուցման ուղղությամբ տարվող աշխատանքների հիմնական նպատակը բանավոր խոսքի ձևավորման, շրջապատի հետ խոսքային շփման հմտությունների ձևավորումն է` իր ժողովրդի գրական լեզվի տիրապետման նպատակով: Միաժամանակ, խոսքի զարգացման մեթոդիկայի գիտական հիմունքների, սկզբունքների, մեթոդների և հնարների իրականացման ուղղությամբ հրապարակված մի շարք ուսումնական ձեռնարկներում շեշտադրված է խոսքի զարգացման և մայրենի լեզվի ուսուցման անխզելիությունը: «Նախադպրոցական մանկավարժություն» Ս.Մարության, Ա.Դալլաքյան -Երևան, ԵՊՄՀ 2008 Մ.Բաղդասարյան «Ճիշտ հնչարտասանությունը նախադպրոցական տարիքում»,1988 Ա.Վարդանյան, Հ.Հովհաննիսյան, Ա.Մելիքսեթյան, Ս.Կարապետյան «Սովորեցնում ենք ճիշտ խոսել »- «Զանգակ» հր.2016 «Ուսումնական ձեռնարկ մանկապարտեզի համար» Հ.Միտոյան -2020թ, «Մարի» հր-ն. Алексеева М.М., Яшина В.И. ,,Методика развития речи и обучения родному языку дошкольников,, Учеб. пособие для студ. высш. и сред. педагогических заведений - изд.центер ‘’Академия’’ 2000 «Մայրենի լեզվի պարապմունքները մանկապարտեզի ավագ խմբում»-ՀՀԿԳՆ,ԿԱԻ -2011թ, Ս.Չիբուխչյան,Լ.Սարգսյան և այլն: Նշենք,որ առանձին երկրներում նախադպրոցական կրթական ծրագրերի կառուցվածքային բաղադրիչներում տարաբնույթ գործունեության մեջ անձի, անհատականության մոտիվացիայի և ունակությունների խթանման, զարգացման ուղղությունները ներառված են երեխաների զարգացման և կրթության հետևյալ ոլորտներում՝ • Սոցիալ-հաղորդակցական զարգացում. • Ճանաչողական զարգացում, խոսքի զարգացում. • Գեղարվեստա-գեղագիտական զարգացում. • Ֆիզիկական զարգացում. (Նախադպրոցական կրթության պետական չափորոշիչ -ՌԴ 14.11.2013թ, ՌԴ կրթության և գիտության նախարարի 17.10.2013թ N1155 հրաման): Նախագծի 9-րդ կետում «Նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման և կրթական վերջնարդյունքներ» խորագրում անցում է կատարվում ըստ ոլորտների և տարիքային խմբերի. 9-րդ կետի զ) ենթակետում` Ավագ խումբ, նշված` «Խոսքի և հաղորդակցության ոլորտում» 4-րդ պարբերության մեջ առաջարկվում է «տառերը» բառից հետո ավելացնել «արտաբերում է ձայնավոր և բաղաձայն հնչյունները» 5)ենթակետում` նույն խմբի Ինքնասպասարկման, անվտանգության, առողջ ապրելակերպի ոլորտում ավելացնել` Ունի տարրական գիտելիքներ, պատկերացումներ կայծակի, ամպրոպի, որոտի, կարկուտի ձևավորման առանձնահատկությունների, վտանգների ,դրանցից պաշտպանվելու մասին: Իմացական ոլորտում- Ավագ խումբ զ) ենթակետ- երկրորդ պարբերությունից հետո ավելացնել` Կարողանում է բնության օրացույցի վրա ցույց տալ անձրևի,մառախուղի ,ծիածանի, քամու, կայծակի, արևոտ, ամպամած երկնքի , ամպերի պայմանական նշանները: Տարբերում է ճանապարհային երթևեկության նշանները, տրանսպորտի տեսակները: Գիտի լուսակրի, մետրոյի նշանները, ստորգետնյա, վերգետնյա անցումների սիմվոլները: 3)Իմացական ոլորտում Միջին խմբի երեխաների ակնկալվող կարողունակությոններում ավելացնել՝ Ունի իր բառապաշարում այնպիսի բառեր, որոնք արտահայտող առարկաներն ու երևույթները երեխայի անձնական փորձում չեն եղել: Արտահայտում է որոշակի գրական ստեղծագործություն լսելու ցանկություն: Կարողանում է խմբավորել երկրաչափական պատկերները՝ ըստ հատկանիշների. Հասկանում և օգտագործում է ժամանակը բնութագրող բառեր: Ունի պատկերացումներ կենդանական աշխարհի և անկենդան բնության վերաբերյալ: Կրտսեր II խմբի երեխաների ակնկալվող կարողունակությոններում ավելացնել՝ Տարբեր իրադրություններում խոսքի մեջ օգտվոմ է որոշակի դիմելաձևերից: Հասկանում է նկարի բովանդակությունը և վերարտադրում է այն: Ոնի բնության մեջ տարրական կապերը հասկանալու կարողություն: Ճանաչում է անկենդան բնության, բուսական, կենդանական աշխարհի որոշ անվանումներ:

Աննա Ամիրջանյան

21.03.2021

Նախագծի 8-րդ կետի 8-րդ ենթակետում մատնանշված <<Տնտեսական կարողունակություն>> վերնագիրը լիարժեք չի արդարացնում կրթական բովանդակության բոլոր բաղադրիչները: Մասնավորապես` երեխան գիտի,ճանաչում բնության երևույթները, տարրական գիտելիքներ ունի բնության առանձին երևույթների վտանգների, դրանցից պաշտպանվելու մասին,կարողանում է անվտանգ վարքագիծ դրսևորել բնության առանձին երևույթների՝ կայծակի, ամպրոպի, կարկուտի, անձրևի, մառախուղի ժամանակ; Առաջարկվում է` Վերնագիրը շարադրել հետևյալ բովանդակությամբ. Շրջակա միջավայրի,շրջակա իրերի, բնության երևույթների,հասարակական կյանքի, տնտեսական կարողունակություններ:

See more