Add to favourites

«Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում

Հիմք ընդունելով «Նախադպրոցական կրթության մասին» գործող օրենքի պահանջը և հաշվի առնելով երեխաների զարգացման որոշ ոլորտներում տեղի ունեցող սրընթաց փոփոխությունների վերաբերյալ միջազգային հետազոտությունների արդյունքները` անհրաժեշտություն է առաջացել վերանայելու Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչները՝ որպեսզի դրանք համահունչ լինեն վաղ մանկության զարգացման ոլորտում Հայաստանի Հանրապետությունում և միջազգային ասպարեզում տեղի ունեցող ժամանակակից կարևորագույն գործընթացներին՝ միտված երեխաների իրավունքների պաշտպանությանը, համընդհանուր ներառմանը, կրթության որակի բարձրացմանը, բազմազանության խթանմանը, սահուն անցմանը դպրոցին և այլն:

  • Discussed

    10.03.2021 - 26.03.2021

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 15835

Print

Suggestions

Նադեժդա Բաղրամյան

23.03.2021

Որոշման նախագծի հավելվածի «Ընդհանուր դրույթներ» բաժնի 2-րդ կետում «կարողունակություններ» բառից հետո փակագծում գրված «կոմպետենցիաներ» բառը փոխարինել «գիտակություն» բառով:

Նադեժդա Բաղրամյան

23.03.2021

Նախագծում մինչև 6 տարեկան երեխաների զարգացման և կրթական չափորոշիչները ըստ ոլորտների ընդհանրական են նշված, խտացված, երբեմն էլ՝ տարրալուծված, իսկ ցուցիչները հանված են: Սա լուրջ դժվարություններ կառաջացնի երեխայի զարգացման ցուցանիշները ուսումնասիրելու և բնութագրելու համար, ի վերջո` չափորոշիչն ամրագրում է տարիքային և ոլորտային բովանդակության անհրաժեշտ, ստորին թույլատրելի սահմանը, երեխաներից ակնկալվող կարողունակությունները: Չափորոշիչը նորմատիվ է, որի համապատասխան` սահմանվում են երեխայի զարգացման, կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, նաև երեխաների անվտանգության, խնամքի, անհրաժեշտ զարգացնող միջավայրի նվազագույն չափանիշները: Հարցի լուծման տարբերակ կարող է լինել առանձին դրույթ սահմանել ` ըստ որի 30.03.2011թ 2011 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարի, այնուհետև` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից 2019թ /22.10.N24-ն հրամանով սահմանված ոլորտային չափորոշիչների ցուցիչները համարել կիրառական: Ըստ էության` նախագծի կառուցվածքի ընդհանուր ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ փաստաթղթի ձևաչափը փոփոխված է: Ներառված են կրթական նոր բաղադրիչների բնութագրիչներ: Առանձնացված և տարբերակված են զարգացման և կրթական վերջնարդյունքների հիման վրա` 6 տարեկան երեխաներից ակնկալվող կարողունակությունները առանձին. սա հասկանալի է, քանզի պետական կրթական քաղաքականությունը տարբեր օրենսդրական ակտերով ամրագրել է ավագ խմբի երեխաների պարտադիր կրթությունը: Անդրադառնանք նախագծի II բաժնի խորագրի 8-րդ կետին. Նախագծի 8-րդ կետի 1) -ին ենթակետում «Լեզվական և հաղորդակցական կարողունակություններ» վերնագիրը անհրաժեշտ է վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ. Խոսքի զարգացման, մայրենի լեզվի և հաղորդակցական կարողություններ Երեխաների խոսքի զարգացման և մայրենի լեզվի ուսուցման ուղղությամբ տարվող աշխատանքների հիմնական նպատակը բանավոր խոսքի ձևավորման, շրջապատի հետ խոսքային շփման հմտությունների ձևավորումն է` իր ժողովրդի գրական լեզվի տիրապետման նպատակով: Միաժամանակ, խոսքի զարգացման մեթոդիկայի գիտական հիմունքների, սկզբունքների, մեթոդների և հնարների իրականացման ուղղությամբ հրապարակված մի շարք ուսումնական ձեռնարկներում շեշտադրված է խոսքի զարգացման և մայրենի լեզվի ուսուցման անխզելիությունը: «Նախադպրոցական մանկավարժություն» Ս.Մարության, Ա.Դալլաքյան -Երևան, ԵՊՄՀ 2008 Մ.Բաղդասարյան «Ճիշտ հնչարտասանությունը նախադպրոցական տարիքում»,1988 Ա.Վարդանյան, Հ.Հովհաննիսյան, Ա.Մելիքսեթյան, Ս.Կարապետյան «Սովորեցնում ենք ճիշտ խոսել »- «Զանգակ» հր.2016 «Ուսումնական ձեռնարկ մանկապարտեզի համար» Հ.Միտոյան -2020թ, «Մարի» հր-ն. Алексеева М.М., Яшина В.И. ,,Методика развития речи и обучения родному языку дошкольников,, Учеб. пособие для студ. высш. и сред. педагогических заведений - изд.центер ‘’Академия’’ 2000 «Մայրենի լեզվի պարապմունքները մանկապարտեզի ավագ խմբում»-ՀՀԿԳՆ,ԿԱԻ -2011թ, Ս.Չիբուխչյան,Լ.Սարգսյան և այլն: Նշենք,որ առանձին երկրներում նախադպրոցական կրթական ծրագրերի կառուցվածքային բաղադրիչներում տարաբնույթ գործունեության մեջ անձի, անհատականության մոտիվացիայի և ունակությունների խթանման, զարգացման ուղղությունները ներառված են երեխաների զարգացման և կրթության հետևյալ ոլորտներում՝ • Սոցիալ-հաղորդակցական զարգացում. • Ճանաչողական զարգացում, խոսքի զարգացում. • Գեղարվեստա-գեղագիտական զարգացում. • Ֆիզիկական զարգացում. (Նախադպրոցական կրթության պետական չափորոշիչ -ՌԴ 14.11.2013թ, ՌԴ կրթության և գիտության նախարարի 17.10.2013թ N1155 հրաման): Նախագծի 9-րդ կետում «Նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման և կրթական վերջնարդյունքներ» խորագրում անցում է կատարվում ըստ ոլորտների և տարիքային խմբերի. 9-րդ կետի զ) ենթակետում` Ավագ խումբ, նշված` «Խոսքի և հաղորդակցության ոլորտում» 4-րդ պարբերության մեջ առաջարկվում է «տառերը» բառից հետո ավելացնել «արտաբերում է ձայնավոր և բաղաձայն հնչյունները» 5)ենթակետում` նույն խմբի Ինքնասպասարկման, անվտանգության, առողջ ապրելակերպի ոլորտում ավելացնել` Ունի տարրական գիտելիքներ, պատկերացումներ կայծակի, ամպրոպի, որոտի, կարկուտի ձևավորման առանձնահատկությունների, վտանգների ,դրանցից պաշտպանվելու մասին: Իմացական ոլորտում- Ավագ խումբ զ) ենթակետ- երկրորդ պարբերությունից հետո ավելացնել` Կարողանում է բնության օրացույցի վրա ցույց տալ անձրևի,մառախուղի ,ծիածանի, քամու, կայծակի, արևոտ, ամպամած երկնքի , ամպերի պայմանական նշանները: Տարբերում է ճանապարհային երթևեկության նշանները, տրանսպորտի տեսակները: Գիտի լուսակրի, մետրոյի նշանները, ստորգետնյա, վերգետնյա անցումների սիմվոլները: 3)Իմացական ոլորտում Միջին խմբի երեխաների ակնկալվող կարողունակությոններում ավելացնել՝ Ունի իր բառապաշարում այնպիսի բառեր, որոնք արտահայտող առարկաներն ու երևույթները երեխայի անձնական փորձում չեն եղել: Արտահայտում է որոշակի գրական ստեղծագործություն լսելու ցանկություն: Կարողանում է խմբավորել երկրաչափական պատկերները՝ ըստ հատկանիշների. Հասկանում և օգտագործում է ժամանակը բնութագրող բառեր: Ունի պատկերացումներ կենդանական աշխարհի և անկենդան բնության վերաբերյալ: Կրտսեր II խմբի երեխաների ակնկալվող կարողունակությոններում ավելացնել՝ Տարբեր իրադրություններում խոսքի մեջ օգտվոմ է որոշակի դիմելաձևերից: Հասկանում է նկարի բովանդակությունը և վերարտադրում է այն: Ոնի բնության մեջ տարրական կապերը հասկանալու կարողություն: Ճանաչում է անկենդան բնության, բուսական, կենդանական աշխարհի որոշ անվանումներ:

Աննա Ամիրջանյան

21.03.2021

Նախագծի 8-րդ կետի 8-րդ ենթակետում մատնանշված <<Տնտեսական կարողունակություն>> վերնագիրը լիարժեք չի արդարացնում կրթական բովանդակության բոլոր բաղադրիչները: Մասնավորապես` երեխան գիտի,ճանաչում բնության երևույթները, տարրական գիտելիքներ ունի բնության առանձին երևույթների վտանգների, դրանցից պաշտպանվելու մասին,կարողանում է անվտանգ վարքագիծ դրսևորել բնության առանձին երևույթների՝ կայծակի, ամպրոպի, կարկուտի, անձրևի, մառախուղի ժամանակ; Առաջարկվում է` Վերնագիրը շարադրել հետևյալ բովանդակությամբ. Շրջակա միջավայրի,շրջակա իրերի, բնության երևույթների,հասարակական կյանքի, տնտեսական կարողունակություններ:

See more