Արտակ Քյուրումյան
22.02.2021
ՀՀ քրեական օրենսգիրքն արդեն իսկ ունեցել է «Իշխանության ներկայացուցչին վիրավորելը» վերնագրով 318-րդ հոդվածը, որն ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ Ազգային ժողովի 2008թ. մայիսի 19-ի օրենքով (https://www.arlis.am/documentView.aspx?docid=44419): Վստահ եմ, որ նույնիսկ եթե ընդունվի, ժամանակի ընթացքում այս նախաձեռնությունը ևս չեղարկվելու է: Եթե ՀՀ կառավարությունը և Ազգային ժողովը պատրաստվում են ընդունել այս օրենքը, ապա մինչև այն նորից չեղարկելը, առաջարկում եմ ներառել նաև «Հանրային ծառայության մեջ գտնվող անձի կողմից վիրավորելը կամ զրպարտելը» 317 պրիմ 2 հոդված և սահմանել առավել խիստ պատիժներ, քան նախատեսվում են հանրային ծառայության մեջ չգտնվող անձանց կողմից հնչող վիրավորանքների և զրպարտության համար: Անցած մեկ տարվա ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց ընդդիմախոսների հասցեին վիրավորական արտահայտություններ են արել: Մասնավորապես, ԱԺ ամբիոնից պատգամավորներն իրենց հակառակորդներին և ընդդիմախոսներին դիմել են «բութ», «սրիկա», «հոգնած», «տրյապկա», «անբարոյականի վաստակ», «լակոտ», «վիժվածք» և այլ բառերով ու արտահայտություններով, կամ օգտագործել են «վիզդ կկտրեմ», «հանգիստ վեր ընգեք տեղներդ», «դատաստանը լինելու է դաժան» և այլ սպառնալիքներ: Այդ բառերն ու արտահայտություններն առկա են ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի 2020թ. ապրիլի 28-ի №30 (http://parliament.am/transcript.php?AgendaID=3913&day=28&month=04&year=2020&lang=arm#28.04.2020) և մայիսի 8 №35 (http://parliament.am/transcript.php?AgendaID=3922&day=08&month=05&year=2020&lang=arm#08.05.2020) և այլ նիստերի սղագրություններում, տարբեր հեռուստաընկերությունների վիդեորեպորտաժներում (https://www.youtube.com/watch?v=DhWW5J8wCNs , https://www.youtube.com/watch?v=niaXEJNTgkw , https://www.youtube.com/watch?v=kbfpku050Dw , https://www.youtube.com/watch?v=LhVTbq7vy94 ): Այս արտահայտությունները և սպառնալիքները հնչել են ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից:
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.