Add to favourites

Under development

Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների «Ազգային մակարդակով սահմանված/նախատեսվող գործողությունները» հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

2013թ.-ին Վարշավայում կայացած ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) 19-րդ համաժողովի ժամանակ կողմ հանդիսացող երկրներին կոչ արվեց Փարիզյան համաձայնա­գրին (ՓՀ) ընդառաջ պատրաստել իրենց Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները/ներդրումները (ԱՍՆԳ): Հայաստանի Հանրապետու­թյունը ՀՀ կառավարության 2015թ. սեպտեմբերի 10-ի N41 արձանագրային որոշմամբ հաստատված իր ԱՍՆԳ-ն ներկայացրել է Կոնվենցիայի քարտուղարություն 2015թ.-ին: 2016թ. նոյեմբերին՝ ՓՀ-ի ուժի մեջ մտնելուց հետո, երկրների կողմից նախապես ներկայացված ԱՍՆԳ-ները դիտարկվել են որպես երկրների առաջին Ազգային մակարդակով սահմանված ​գործողությունները/ներդրումները (2015 ԱՍԳ): Այնուամենայնիվ, ԱՍԳ ներդրման առաջին ցիկլի մեկնարկային տարին 2021թ. է, ինչը ժամանակ է ապահովել երկրների համար՝ նախքան ԱՍԳ մեկնարկը նախանշելու իրագործման շրջանակները և վերանայելու իրենց սկզբնական ԱՍՆԳ-ները։

Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Կողմերն իրականացրել են գլոբալ գույքագրում 2017թ. և 2018 թ. (Talanoa երկխոսություն)։ Արդյունքում, 2019թ. Մադրիդում կայացած Կոնվենցիայի կողմերի 25-րդ համաժողովին (ԿՀ25) երկրների կողմից ներկայացվել են ՓՀ-ի ներքո գործողությունների հավակնությունների մեծացման  դիրքորո­շումները: Դրան նախորդել էին բարձր մակարդակի քաղաքական հռչակումները, ինչպես, օրինակ, 2019թ. սեպտեմ­բերին տեղի ունեցած ՄԱԿ-ի Կլիմայի գործողությունների գագաթնաժողովը, որտեղ շատ պետությունների առաջնորդներ և կառավարությունների ղեկավարներ հայտարարել են իրենց 2015թ. ԱՍԳ-ն 2020թ. վերանայելու կամ կատարելա­գործելու մտադրության մասին:

Հայաստանի առաջին ԱՍԳ-ն ուներ 35 տարվա ժամկետ՝ 2015-2050թթ.: Նախևառաջ անհրաժեշտ է վերանայել իրականացման ժամկետի մեկնարկային ամսաթիվը: Փարիզյան համաձայնա­գրի ներքո ԱՍԳ-ի իրականացումը մեկնարկում է 2021թ.: Հետևաբար, 2015-2020թթ.. ժամանակահատվածը կարող է համարվել որպես ներքին նախապատրաս­տա­կան ժամանակաշրջան։ 2020թ. ԱՍԳ-ի վերանայումը նաև հնարավորություն է ընձեռում Հայաստանի ԱՍԳ ժամկետ­ները ներդաշնակեցնել երկրների մեծամասնության, այդ թվում՝ ԵՄ-ի և նրա անդամ պետու­թյունների համար սահմանված ժամկետներին, այն է՝ 10 տարի՝ 2021-2030թթ..:

  • Discussed

    28.01.2021 - 22.02.2021

  • Type

    Decision

  • Area

    Justice, Healthcare, Agriculture, Education and science, Nature protection, Aviation, Urban planning, International relations, Job and employment, Energy and natural resources, Economy, Transport, Financial, Territorial administration and development, Emergency situations, Cadastre

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7909

Print

Suggestions

Public Awareness andMonitoring Cemtre NGO

11.02.2021

Փետրվարի 10-ին նախագծի հանրային լսմանը պարզ դարձավ, որ այն անհրաժեշտ է ևս մեկ անգամ հանրային հատվածի կողմից մանրամասն ուսումնասիրել, քննարկել: Հաշվի առնելով Օրհուսի կոնվենցիայի պահանջը, որ ցանկացած փաստաթուղթ, որը վերաբերում է շրջակա միջավայրին, կամ շրջակա միջավայրի հնարավոր փոփոխություններին, պետք է հանրության հետ քննարկման առարկա դարձնել ամենավաղ փուլից, մինչդեռ ես՝ որպես «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ նախագահ և իմ գործընկերներից շատերը տեղեկացել ենք նախագծի մասին, երբ այն արդեն իսկ տեղադրված է եղել այս հարթակում: Ուստի, հաշվի առնելով այս փաստաթղթի կարևորությունը, ինչպես նաև իմ գործընկերների կարծիքը, խնդրում եմ երկարաձգել դիտողությունների և առաջարկությունների ընդունման ժամկետը՝ հնարավորություն ընձեռելով այն մանրամասն ուսումնասիրելու և հիմնավոր առաջարկություններ ներկայացնելու համար:

See more