Add to favourites

Under development

Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների «Ազգային մակարդակով սահմանված/նախատեսվող գործողությունները» հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

  1. Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիան (ԿՓՇԿ) 1993թ. մայիսին։ 2002թ․ դեկտեմբերին Հայաստանը վավերացրել է Կիոտոյի արձանագրությունը, իսկ 2017թ․ փետրվարին՝ վավերացրել է Կիոտոյի արձանագրության Դոհայի փոփոխությունը և Փարիզյան համաձայնագիրը: 2019թ. մայիսին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխությունը՝ ստանձնելով փուլային եղանակով հիդրոֆտորածխածիններից (ՀՖԱ) հրաժարման ուղղությամբ հանձնա­ռություն[1]: Հայաստանը հավատարիմ է մնում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման բազմակողմ գործընթացին։
  2. Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը ներկայացրել է իր Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները/ներ­դրում­ները (ԱՍՆԳ, INDC) 2015 թ․ սեպտեմբերին։ ԱՍՆԳ-ի նախապատրաս­տական փուլը տևել է 2015-2019թթ․, որին հետևեց 2020թ․ հաջորդ փուլը՝ մինչև 2050թ. ընկած ժամանակա­հատ­վածի համար։
  3. 2017 թ․ փետրվարին Փարիզյան համաձայնագրի վավերացմամբ Հայաստանի ԱՍՆԳ-ն դարձավ Ազգային մակարդակով սահմանված գործողություն­ներ/նե­ր­դրումներ (ԱՍԳ) 2015-2050 թթ․ ժամանակահատվածի համար։
  4. Հայաստանի Հանրապետությունը զարգացող երկիր է և, որպես ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Կողմ հանդիսացող զարգացող երկիր, ընդգրկված չէ Կոնվենցիայի I-ին Հավելվածում: Փարիզյան համաձայնագրի Հոդված 4-ի կետ 4-ով նախատեսվում է, որ զարգացած երկրներ հանդիսացող Կողմերը պետք է շարունակեն առաջնորդող դեր ունենալ՝ ստանձնելով տնտեսության բոլոր ուղղություններով արտանետումների բացարձակ կրճատման թիրախներ, և որ զարգացող երկրներ հանդիսացող Կողմերը պետք է շարունակեն ընդլայնել կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանն ուղղված իրենց գործողությունները, ինչպես նաև խրախուսվում են ժամանակի ընթացքում տնտեսության բոլոր ոլորտներում արտանետումների կրճատման կամ նվազեցման թիրախների իրագործման ուղղու­թյամբ ջանքերը՝ հաշվի առնելով ազգային պայմանները։

 

[1] Կիգալիի փոփոխության կողմ չհանդիսացող երկրներից Հայաստանի Հանրապետություն ՀՖԱ-ների ներմուծման, այդ երկրներ արտահանման, ինչպես նաև այդ երկրներ Հայաստանի Հանրապետության տարածքով ՀՖԱ-ների տարանցիկ փոխանցման արգելքը կգործի 2033 թվականից:

  • Discussed

    28.01.2021 - 22.02.2021

  • Type

    Decision

  • Area

    Justice, Healthcare, Agriculture, Education and science, Nature protection, Aviation, Urban planning, International relations, Job and employment, Energy and natural resources, Economy, Transport, Financial, Territorial administration and development, Emergency situations, Cadastre

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7939

Print

Related documents / links

Suggestions

Public Awareness andMonitoring Cemtre NGO

11.02.2021

Փետրվարի 10-ին նախագծի հանրային լսմանը պարզ դարձավ, որ այն անհրաժեշտ է ևս մեկ անգամ հանրային հատվածի կողմից մանրամասն ուսումնասիրել, քննարկել: Հաշվի առնելով Օրհուսի կոնվենցիայի պահանջը, որ ցանկացած փաստաթուղթ, որը վերաբերում է շրջակա միջավայրին, կամ շրջակա միջավայրի հնարավոր փոփոխություններին, պետք է հանրության հետ քննարկման առարկա դարձնել ամենավաղ փուլից, մինչդեռ ես՝ որպես «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ նախագահ և իմ գործընկերներից շատերը տեղեկացել ենք նախագծի մասին, երբ այն արդեն իսկ տեղադրված է եղել այս հարթակում: Ուստի, հաշվի առնելով այս փաստաթղթի կարևորությունը, ինչպես նաև իմ գործընկերների կարծիքը, խնդրում եմ երկարաձգել դիտողությունների և առաջարկությունների ընդունման ժամկետը՝ հնարավորություն ընձեռելով այն մանրամասն ուսումնասիրելու և հիմնավոր առաջարկություններ ներկայացնելու համար:

See more