Add to favourites

ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ (ԵՐԿՐԱՇԱՐԺԱԴԻՄԱՑԿՈՒՆՈՒԹՅԱՆ) ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ (ԵՐԿՐԱՇԱՐԺԱԴԻՄԱՑԿՈՒՆՈՒԹՅԱՆ) ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

1. Անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 650 -Լ որոշման 1-ին հավելվածի 367.2-րդ կետի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 14-ի նիստի N 39 արձանագրության 24-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետությունում շենքերի և շինությունների սեյսմակայունության բարձրացման ռազմավարությանը հավանություն տալու մասին» արձանագրային որոշման 2-րդ հավելվածի 1.2-րդ կետի միջոցառումների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

 

2. Ընթացիկ իրավիճակը

Հայաստանի Հանրապետությունում շահագործվող շենքերի ու շինությունների մեծ մասի շահագործման սահմանված նորմատիվային ժամկետները վաղուց լրացել են: Տարբեր վտանգավոր բնական երևույթների և տեխնածին ազդեցությունների հետևանքով առկա է դրանց վնասվածության և ֆիզիկական մաշվածության զգալի աճ: Այդ պատճառով նման շենքերի ու շինությունների բնականոն և հուսալի շահագործումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է համակարգված վերահսկողություն իրականացնել դրանց սեյսմակայունության բարձրացման ուղղությամբ:

Գոյություն ունեցող տարբեր նշանակության շենքերի և շինությունների  պահպանման և հուսալի շահագործման համար նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան բավարար ծավալով միջոցառումներ (վերականգնում, սեյսմազինվածության բարձրացում, ուժեղացում) և համակարգված մոտեցումներ չեն ցուցաբերվել: Արդյունքում, ֆիզիկական մաշվածության, ինչպես նաև տեխնածին ու արտածին գործոնների ազդեցության հետևանքով շենքերի և շինությունների զգալի մասը հայտնվել է անբավարար կամ վթարային տեխնիկական վիճակում: Նման շենքերը սեյսմակայունության տեսանկյունից հուսալի չեն և դրանց հետագա շահագործումը վտանգավոր է բնակչության անվտանգության և շրջակա միջավայրի համար:

Երկրաշարժերի հետևանքով հնարավոր տնտեսական և շրջակա միջավայրին հասցվող կորուստների նվազեցման, բնակչության անվտանգության ապահովման համար, ելնելով գոյություն ունեցող շենքերի  կարևորությունից և դրանց տեխնիկական վիճակից, անհրաժեշտ է դրանց սեյսմակայունության բարձրացում՝ սեյսմիկ անվտանգության ընդունելի մակարդակի ապահովմամբ կամ դրանց քանդում և ժամանակակից սեյսմակայուն շինարարական նորմերի պահանջներին համապատասխան նոր սեյսմակայուն շենքերի կառուցում՝ հաշվի առնելով սեյսմակայունության բարձրացման մեթոդների կիրառման տեխնիկական հնարավորությունները և տնտեսական նպատակահարմարությունը:

 

3. Առաջարկվող կարգավորման բնույթը

Սեյսմիկ ռիսկի նվազեցման ուղղությամբ տարբեր նշանակության շենքերի ու շինությունների անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար դրանց սեյսմակայունությունը բարձրացնելու նպատակով միջոցառումների ծրագրերի իրականացումը մեծ ծախսեր պահանջող խնդիր է:

Շենքերի սեյսմակայունությունը բարձրացնելու ծրագրերում առաջնահերթ ներառելու ընտրությունը պետք է կատարել ելնելով  դրանց կարևորությունից, կյանքեր փրկելու հնարավորությունից և շենքում միաժամանակ գտնվող մարդկանց տարբեր խմբերի շարժունակությունից և հնարավոր արտակարգ իրավիճակներին նրանց դիմակայելու կարողությունից:

Խնդրի կարգավորման համար նպատակահարմար է համարվում շենքերի անվտանգ և հուսալի շահագործման նպատակով գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան սեյսմակայունության անհրաժեշտ մակարդակի ապահովման միջոցառումներ իրականացնելու նպատակով իրականացվող ծրագրերում ներառելու համար սահմանել դրանց սեյսմակայունությունը բարձրացնելու առաջնայնության չափորոշիչներ (շենքի տեխնիկական վիճակի գնահատականը, շենքի սեյսմիկ խոցելիության մակարդակը, շենքում գտնվող մարդկանց թվաքանակը, շենքում գտնվելու ժամանակահատվածը, կառուցման տարեթիվը), որոնց տոկոսային արտահայտությամբ կշիռների հանրագումարային առավելագույն արժեքը կհանդիսանա տվյալ շենքի կամ շինության սեյսմակայունության բարձրացման առաջնահերթության ցուցանիշը:

Նախագծով սահմանվում է նաև, որ գոյություն ունեցող շենքերի ու շինությունների սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության)  բարձրացման միջոցառումների (վերականգնում, սեյսմազինվածության բարձրացում, ուժեղացում)  իրականացման համար պահանջվող ֆինանսական միջոցների գումարը, եթե մեծ է նմանատիպ շենքի կառուցման համար պահանջվող գումարի 75%-ից, ապա առավել նպատակահարմար է այդպիսի շենքի քանդումը և ժամանակակից շինարարական նորմերի պահանջներին համապատասխան առավել մեծ մակերեսով նոր շենքի կառուցումը:

 

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

 

 

5. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում սեյսմիկ ռիսկի նվազեցման նպատակով սահմանվում է տարբեր նպատակային նշանակության շենքերի ու շինությունների սեյսմակայունությունը (երկրաշարժադիմացկունությունը) բարձրացնելու ուղղությամբ իրականացվող ծրագրերում շենքերը ներառելու առաջնայնության չափորոշիչները:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ (ԵՐԿՐԱՇԱՐԺԱԴԻՄԱՑԿՈՒՆՈՒԹՅԱՆ) ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Տարբեր նշանակության շենքերի ու շինությունների սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության) բարձրացման առաջնահերթության գնահատման մեթոդաբանությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում կարող են նախատեսվել փոփոխություններ և/կամ լրացումներ:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ (ԵՐԿՐԱՇԱՐԺԱԴԻՄԱՑԿՈՒՆՈՒԹՅԱՆ) ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Տարբեր նշանակության շենքերի ու շինությունների սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության) բարձրացման առաջնահերթության գնահատման մեթոդաբանությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի   բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ (ԵՐԿՐԱՇԱՐԺԱԴԻՄԱՑԿՈՒՆՈՒԹՅԱՆ) ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

«Տարբեր նշանակության շենքերի ու շինությունների սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության) բարձրացման առաջնահերթության գնահատման մեթոդաբանությունը հաստատելու մասին»   Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագիծը տեղադրված է նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքում:

 

2. Հասարակության մասնակցությունը

«Տարբեր նշանակության շենքերի ու շինությունների սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության) բարձրացման առաջնահերթության գնահատման մեթոդաբանությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն ներկայացվել:

 

 

  • Discussed

    24.12.2020 - 08.01.2021

  • Type

    Order

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5088

Print

Suggestions

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

08.01.2021

Նախագծի ընդունմամբ կխախտվեն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի և 12-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները, քանի որ նախագծի բովանդակությունը և դրան վերաբերելի առավել մասնագիտական դրույթներ ներառված են ՀՀ քաղաքաշինության նախարարի 2009թ դեկտեմբերի 8-ի <Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննության և վկայագրավորման (անձնագրավորման) մեթոդական ցուցումները հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 1998թվականի նոյեմբերի 25-ի N168 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին> N282-Ն հրամանով հաստատված հավելվածում, իսկ Նախագծի վերնագիրը չի համապատասխանում իր բովանդակությանը, որին համապատասխանում է նշված նախարարի հրամանի վերնագիրը:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

08.01.2021

ՀՀ արդարադատության նախարարության ուշադրությանն եմ հրավիրում այն փաստը, որ ներկայացված նախագծի քննարկման համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ժամկետի կեսից ավելին ոչ աշխատանքային օրեր են, իսկ աշխատանքայինները՝ տարեվերջյան: Նշված փաստից ելնելով՝ կներկայացնենք մեկ սկզբունքային փաստարկ, որից ելնելով՝ առաջարկում ենք նախագիծը հանել շրջանառությունից:

See more