Add to favourites
ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ (ԵՐԿՐԱՇԱՐԺԱԴԻՄԱՑԿՈՒՆՈՒԹՅԱՆ) ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 08.01.2021 16:39:32 | ՀՀ արդարադատության նախարարության ուշադրությանն եմ հրավիրում այն փաստը, որ ներկայացված նախագծի քննարկման համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ժամկետի կեսից ավելին ոչ աշխատանքային օրեր են, իսկ աշխատանքայինները՝ տարեվերջյան: Նշված փաստից ելնելով՝ կներկայացնենք մեկ սկզբունքային փաստարկ, որից ելնելով՝ առաջարկում ենք նախագիծը հանել շրջանառությունից: | ՉԻ ԸՆԴՈՒՆՎԵԼ | |||
| 2 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 08.01.2021 16:39:46 | Նախագծի ընդունմամբ կխախտվեն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի և 12-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները, քանի որ նախագծի բովանդակությունը և դրան վերաբերելի առավել մասնագիտական դրույթներ ներառված են ՀՀ քաղաքաշինության նախարարի 2009թ դեկտեմբերի 8-ի <Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննության և վկայագրավորման (անձնագրավորման) մեթոդական ցուցումները հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 1998թվականի նոյեմբերի 25-ի N168 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին> N282-Ն հրամանով հաստատված հավելվածում, իսկ Նախագծի վերնագիրը չի համապատասխանում իր բովանդակությանը, որին համապատասխանում է նշված նախարարի հրամանի վերնագիրը: | ՉԻ ԸՆԴՈՒՆՎԵԼ |