Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱ¬ՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Narine Grigoryan 20.10.2020 12:57:37 Նախագծի 2-րդ կետով առաջարկվում է փոփոխություններ նախատեսել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 1-ի «Պետական պատվիրատուի ներկայացուցչության (ներկայացուցչի) կողմից ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման որակի հսկողության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի օգոստոսի 10-ի N 433 Գ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1302-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ, որն ընդունվել է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «զ» ենթակետի հիմքով, ինչի կապակցությամբ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում վերոնշյալ հոդվածին, որի 3-րդ կետը ենթակետեր չունի։ Առաջարկում եմ նախագծում նախատեսել նաև Որոշման նախաբանում փոփոխություն կատարելու վերաբերյալ դրույթ ՝ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «զ» ենթակետը փոխարինելով օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «է» ենթակետով։ ընդունվել է մասամբ, քանի որ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը ենթակետեր չունի։ 1) Որոշման նախաբանում «3-րդ կետի «զ» ենթակետը» բառերը փոխարինել «2-րդ կետի «է» ենթակետը» բառերով,