Add to favourites

««Տարածքային կառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»

ՆԱԽԱԳԻԾ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


     ՀՈԴՎԱԾ 1. «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի նոյեմբերի 14-ի ՀՕ-252-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածը լրացնել 6-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.
    «6. Մարզպետի տեղակալը մարզի աշխարհազորային պայմանական զորամիավորման ղեկավարն (հրամանատարն) է: Մարզպետի տեղակալի կողմից մարզի աշխարհազորային պայմանական զորամիավորման ղեկավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և աշխարհազորի պատրաստության ու կիրառման պլանների համաձայն:»:
     ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 7-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
    «7) ապահովում է մարզի համայնքների աշխարհազորային պայմանական բրիգադների և գումարտակների համալրումն աշխարհազորայիններով՝ մարզի տարածքում ըստ համայնքների հաշվառված քաղաքացիներից:»:
     ՀՈԴՎԱԾ 3. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ
     1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
   2. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված կարգավորումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 90 օրացուցային օրվա ընթացքում:

  • Discussed

    24.08.2020 - 08.09.2020

  • Type

    Law

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6094

Print