Add to favourites

Under development

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1262-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Լիլիթ Մկրտիչյան 20.08.2020 17:13:26 Հարգելի ԿԳՄՍ նախարարություն Արդյո՞ք պահպանվում է 16 փետրվարի 2017 թվականի N 141 Ն ՈՐՈՇՈՒՄԸ՝ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՍԱՆԴՂԱԿԸ՝ԸՍՏ ԵՐԵԽԱՅԻ ԿԱՐԻՔԻ ԾԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25_Ի N 1365_ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՒ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27_Ի N 46_ Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Շնորհակալություն հարցի համար։ Ձեր նշած որոշումը ուժը կորցրած կճանաչվի
2 Լիլիթ Մկրտիչյան 20.08.2020 17:13:26 2.Ներկայիս ներառականությանն անցած դպրոցը անհնար է պատկերացնել առանց բազմամասնագիտական թիմի Շնորհակալություն դիտարկման համար։ հաստիքների վերաբերյալ առաջարկությունը կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
3 Լիլիթ Մկրտիչյան 20.08.2020 17:13:26 3.ԲՈՒՀԵՐՈՒՄ մեծ թվով ուսանողներ ապահովում են հենց այս մասնագիտական բաժինները (Հոգեբանություն,Սոց.մանկավարժություն)Չե՞ք կարծում դիմորդների թիվը խիստ կնվազի։ Շնորհակալություն դիտարկման համար։ նախագծի լրամշակվող տարբերակում նախատեսված են Ձեր կողմից նշվող հաստիքները
4 Լիլիթ Մկրտիչյան 20.08.2020 17:13:26 4.Ավելի արդյունավետ աշխատանքի համար առաջարկում եմ պակասեցնելու փոխարեն, ավելացնել նեղ մասնագետների թիվը։ Շնորհակալ եմ Շնորհակալություն առաջարկությունների համար։ Հաստիքների վերաբերյալ առաջարկությունը կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
5 Սյուզաննա Սահակյան 17.08.2020 17:07:15 Ողջունելի փոփոխություններ են՝ երկար սպասված, առաջարկում եմ համակարգչային օպերատորի աշխատավարձը վերանայել , նվազագույն աշխատավարձը կարծում եմ արդարացի չէ վերոնշյալ հաստիքի համար՝ չնայած որ տարիներ շարունակ ՝ նախկին "գիտակ " կառավարության թեթև ձեռքով , աշխատել ենք 0.5 դրույքով և վարձատրվել նվազագույն աշխատավարձի կես չափով Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
6 Նունե Դոլինյան 17.08.2020 17:16:03 Առաջարկում ենք վերանայել փոխտնօրենի դրույքը 12 մինչեւ 24 դասարանների դեպքում՝դարձնելով 1 դրույք։ Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
7 Նունե Դոլինյան 17.08.2020 17:16:03 Հստակեցնել ՄԿԱ-ի հաստիքի հարցը։Ավագ դպրոցում այդ հաստիքի առկայությունը անհրաժեշտություն է։ Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
8 Նունե Դոլինյան 19.08.2020 23:57:44 Սովորողների սոցիալիզացիայի հարցում կարևոևվում է հոգեբանի,սոցմանկավարժի, ԴԱԿ-ի դերը,որը նոր հաստիքացուցակում առկա չէ:Առաջարկում ենք, ընդհանրապես, վերանայել Նախագծով առաջարկվող հաստիքացուցակը: Շնորհակալություն առաջարկությունների համար։ Առաջարկությունը կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում
9 Նունե Դոլինյան 20.08.2020 00:16:09 Ավագ դպրոցների համար փոփոխել դասարանների թվի շեմերը, մասնավորապես՝ մինչև 9 , 10-14,15-20, 21-25 և այդպես շարունակ: Շնորհակալություն առաջարկությունների համար։ Առաջարկությունը կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում /ներկայումս քննարկվում է մինչև 9-ը, 9-ից 18, 18-ից 32, 32 և ավելի դասարան տարբերակումները/
10 Նունե Դոլինյան 21.08.2020 17:54:36 Օպերատորի հաստիքը սահմանելիս առաջնորդվել ոչ թե դասարանների թվով, այլ կահավորված համակարգչային կաբինետների, ինչպես նաև օգտագործման ենթակա համակարգիչների թվով: Շնորհակալություն առաջարկությունների համար։
11 Լուսինե Քեշոյան 17.08.2020 17:18:32 Առաջարկում եմ պահպանել ԴԱԿ և ՄԿԱ հաստիքները գոնե 0, 5 դրույքով, որովհետև ոչ մի հիմնավորում չկա, թե ինչու եք այդ հաստիքներն ավելորդ համարել Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
12 Արթուր Մարդանյան 17.08.2020 17:57:45 Ուղակի անթույլատրելի եմ համարում ՆԶՊ դասավանդող ուսուցիչների աշխատավարձի իջեցումը պատերազմող երկրում։ Առաջարկում եմ առնվազն թողնել նույնը։ Շնորհակալություն առաջարկության համար։ ներկայացվող նախագշով որևէ աշխատակցի աշխատավարձի իջեցում չի նախատեսվում, և ըստ նախագծի, եթե 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ տվյալ հաստիքի համար սահմանված ամսեկան աշխատավարձը սույն որոշմամբ հաշվարկված աշխատավարձից բարցր լինելու դեպքում այն կարող է պահպանվել՝ լիազոր մարմնի որոշմամբ
13 Արթուր Մարդանյան 18.08.2020 18:01:54 Իմ նախորդ գրառմանն ի պատասխան նշվեց , որ Զինղեկի աշխատավարձը չի իջնում, սակայն նախագծում գրված է 0,5/1 դրույք նախկին 0,75/1,5 դրույքի փոխարեն, խնդրում եմ պարզաբանել։ Արդյոք 0,5 դրույք հանվել է զինղեկի աշխատավարձից, ԱԻՆ և քաղ. պաշտպանության գծով աշխատանքները Արդյոք 0,5 դրույքի տեսքով դարձել են չվարձատրվող? Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ Միաժամանակ հայտնում եմ, որ Նախածում հաշվի է առնվել համընդհանուր ներառականության անցման հանգամանքը և նախատեսվել են համապատասխան հաստիքներ։
14 Ինգա Վարդանյան 17.08.2020 18:14:43 Շնորհակալություն նման նախագիծ ներկայացնելու համար, որտեղ ի վերջո հստակ գնահատվեց դասղեկի և մեթոդ միավորման նախագահների աշխատանքները: Բայց հարկ եմ համարում նշել նաև որոշակի թերություններ և նկատառումներ՝ ՈՒնա- ասելով որ թիվն է պետք հաշվարկել. (բերում եմ մեր դպրոցի տվյալները) 0-1 տարվա ստաժ-115300 դրամ, 1-15 տարվա՝ 116300 դրամ, թե 15 և ավելի ՝119500 դրամ: Եթե հիմնվենք կարգի գրառմանը, ապա աշխատանքային փորձը այլևս չի կարևորվելու? Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
15 Ինգա Վարդանյան 17.08.2020 18:36:09 Ըստ կարգի, եթե ես ծիշտ եմ հասկանում, ՄՄԳ դպրոցին հասնում է 1 անգամ?: Բայց մենք դպրոցներում ունենք մի քանի մեթոդ մասնախմբեր: Ստացվում է, որ մենք պետք է վարձատրենք մեկին, իսկ մյուսները...... Շնորհակալություն առաջարկության համար։ մի քանի մեթոդ մասնախմբեր դեպքում կսահմանվեն հավելավճարներ համապատասխան թվով
16 Ինգա Վարդանյան 17.08.2020 18:57:37 Ըստ պաշտոնների նկարագրի դպրոցում չունենք փոխտնօրեն ուսումնա-դաստիարակչական աշխատանքների գծով, ուստի անհասկանալի է թե որ պաշտոնի մասին է խոսք գնում ՈՈՒԱա-ի 2 կետի մեջ: Եթե դուք ենթադրում եք ուսումնական գծով աշխատանքների տեղակալի, ՄԿԱ-ի և ՍԴԱԿ-ի գործառույթները դնել մեկ անձի վրա, ապա հարկավոր են շատ լուրջ կարգային և պաշտոնական պարտականությունների փոփոխություններ և հարկավոր է հաստիքի քանակի վերանայում: Եթե դուէ դուրս գրեք այդ 3 պաշտոնների պարտականությունները թղթի վրա, ապա կտեսնեք թե ինչ ահռելի պատասխանատվություն պետք է կրի 0,5 կամ 0.75 հաստիքային միավոր ունեցող անձը: Կարծում եմ այստեղ կա շատ լուրջ լրամշակման կարիք: Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
17 Ինգա Վարդանյան 17.08.2020 19:05:49 Հաշվի առնելով, որ գնումների համակարգողը պետք է ունենա համապատասխան լիցենզիա, ուստի մինչև12 դասարանների տարեկան միջինի դեպքում անհրաժեշտ է հատկացնել գոնե 0,25 հաստիքային միավոր: Այդ պարտականությունները անհնարին է դնել հաշվապահի կամ այլ աշխատողի վրա, եթե լիցենզիա առկա չէ: Ուստի այս հարցը նույնպես կարիք ունի վերանայման: Շնորհակալություն։ Առաջարկը ընդունելի չէ, քանի որ մինչև 12 դասարանների տարեկան միջին թվի դեպքում գնումների ծավալը շատ փոքր է, և հետևաբար, տնտեսապես արդարացված է գնումների համակարգումը համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպությանը պատվիրակելը, այլ ոչ թէ գնումների համակարդողի առանձին հաստիք ունենալը
18 Ինգա Վարդանյան 17.08.2020 19:23:27 Հիմնվելով ՈՈԻԱա-ի դ ենթակետի հաստիքների անվանումների վրա պարզ է դառնում, որ դպրոցից դուրս են գալիս լոգոպեդի և հոգեբանի հաստիկները, ինչը անթույլատրելի է: Դպրոցներում սովորող աշակերտների զգալի մասը ունի լեզվաբանական խնդիրներ, իսկ հոգեբանի կարիք ունեն շատերը, հատկապես դեռահասության շրջանում:Ուստի առաջարկում եմ վերանայել հաստիքների անվանումները և ներառել լոգոպեդի և հոգեբանի հաստիկները: Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
19 Ինգա Վարդանյան 17.08.2020 19:31:44 Հիմք ընդունելով այն, որ ՀՀ գրեթե բոլոր դպրոցները անցել են համընդհանուր ներառման, անպայման հարկավոր է դպրոցներում ունենալ աջակցող թիմ: Հակառակ պարագայում հիմնվելով միայն ՏՄԱԿ-ի մասնագետների այցերի վրա մենք կկորցնենք ԿԱՊԿՈՒ աշակերտների զարգացման բոլոր նախադրյալները: Եթե դպրոցներում գործող աջակցող թիմերը ամեն օր չաշխատեն ԿԱՊԿՈՒ աշակերտների հետ, ՏՄԱԿ-ների կողմից տրվող աջակցությունը չի բավարարի շտկումների աճը ապահովելու համար: Առաջարկում եմ՝ ՈՈՒԱ բաժնի դ ենթակետում պարտադիր ներառել աջակցող թիմի հաստիքները, հիմնվելով այժմ գործող կարքի վրա: Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ համընդհանուր ներառական կրթության անցման հետ կապված նախագծով նախատեսված են ուսուցչի օգնականի հաստիքներ
20 Ինգա Վարդանյան 17.08.2020 19:34:51 ՈՈՒԱ բաժնի դ ենթակետի 2 ենթաբաժնում լաբորանտի հստիքի հետ միասին հարկավոր է ներառել նաև տեխնոլոգիա (տղաների) առարկայի համար նախատեսած արհեստանոցների անվտանգությունը ապահովող մասնագետի առկայությունը: Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
21 Ինգա Վարդանյան 17.08.2020 19:41:28 ՈՈՒԱ բաժնի դ ենթակետում 4 ենթաբաժնում կարծում եմ կա բացթողում՝ գրադարանավարի հաստիքի 0,5 միավորը հարկավոր է նախատեսել մինչև 12 դասարան ունեցող դպրոցների համար, իսկ մնացած քանակների համար՝ 0.5 միավորով բարձրացում: Այդ մասնագետը կրում է նյութական պատասխանատվություն և ամբողջ ուսումնական տարվա ժամանակ կատարում է բազմաբնույթ աշխատանքներ աշակերտների հետ: Հատկապես արդի ժամանակահատվածում, երբ գրադարանները դառնում եմ էլեկտրոնային և կարիք ունեն լավագույն մասնագետների (գրադարանավարի և օպերատորի համադրություն) Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը ընդունվել է 4. Գրադարանավար - 0,5 հաստիքային միավոր` մինչև 12 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայության և մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/, - 1 հաստիքային միավոր՝ 12-ից մինչև 24 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայության և մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/, - 1,5 հաստիքային միավոր՝ 24 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում
22 Ինգա Վարդանյան 17.08.2020 19:53:18 ՈՈՒԱ բաժնի զ և է ենթակետերում հնոցապանի և պահակի համար գիշերային և տոնական ու հիշատակի օրերի համար վծարվող հավելավճարների հաշվարկման համար ո?ր բաժնում են կատարված նշումներ: Հարկավոր են հստակեցումներ: Շնորհակալություն։ Հնոցապանի և պահակի աշխատավարձը կհաշվարկվի համաձայն հերթափոխի հաշվարկի, իսկ հավելավճարների տրամադրումը կարգավորվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով
23 Ինգա Վարդանյան 17.08.2020 20:30:41 ՈՈՒԱ բաժնի է ենթակետի 1-ին ենթաբաժնում առկա է ձևակերպման խնդիր՝ ըստ գրածի կարելի է հասկանալ, որ եթե դպրոցը ունի 3 մուտք, ուստի պետք է ունեն 3 հաստիքային միավոր անցակետերի համար և 4 հաստիքային միավոր՝ շուրջօրյա հերթապահության համար, այսինքն 3+4 հաստիք? Խնդրում եմ պարզաբանում: Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
24 Ինգա Վարդանյան 17.08.2020 20:32:49 ԴԳ բաժնում կարիք կա շտկման. եթե տարրական դպրոցի դասագրքերը անվճար են, ուստի սովորողների հաշվարկը պետք է սկսել ոչ թե 4-րդ, այլ 5-րդ դասարանից: Առաջարկը ընդունելի է։ Կկատարվի համապատասխան փոփոխություն։ Դգ-ն դասագրքերի ներդրումային գումարների փոխհատուցման չափն է, որը հաշվարկվում է ըստ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքների սովորողների /5-րդ և ավելի դասարանների սովորողներ/ և տվյալ դասարանի դասագրքերի փաթեթի համար սահմանված վարձավճարի գումարի արտադրյալի՝ բացառությամբ այլ ծրագրերով դասագրքերով ապահովվող դպրոցների
25 Ինգա Վարդանյան 17.08.2020 21:10:14 Կապի ծառայությունների ծախսերը հաշվարկման աղյուսակում առկա են անճշտություններ՝ ֆիքսված հեռախոսակապի բաժանորդավճարը կազմում է 4800 դրամ ոչ թե 2500 դրամ, միջքաղաքային խոսակցությունների սահմանաչափը և 1 կետի և 2 կետի դեպքում ֆիքսված է 4000 դրամ: Ենթադրում եմ առկա է տեխնիկական վրիպակ. 2 կետի դեպքում պետք է լինի 6000 դրամ: Այս փոփոխության արդյունքում կփոխվի նաև տարեկան վճարը: Առաջարկը ընդունելի է։ Կկատարվի համապատասխան փոփոխություն։